Նուշ․ օգտակար հատկությունները

Նուշն ընկուզեղենի ամենաօգտակար տեսակներից մեկն է։ Այն ոչ միայն համեղ է, այլև կանխարգելիչ ու բուժիչ միջոց է մի շարք հիվանդությունների դեպքում։ Նուշն օգտագործվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության մեջ, ինչպես նաև կոսմետոլոգիայում և ազգային խոհանոցներում։
Օգտակար հատկությունները
Նուշը բարենպաստ ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի վրա։
Նպաստում է արյան կազմի լավացմանը և խոլեստերինի մակարդակի նվազեցմանը։
Կանոնավոր օգտագործելու դեպքում նվազեցնում է օնկոլոգիական հիվադությունների առաջացման վտանգը։
Լավ է ազդում մարսողական համակարգի վրա։
Լավացնում է նյութափոխանակությունը։
Հրաշալի ազդեցություն է թողնում գլխուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում է հիշողությունը։
Կանոնավոր օգտագործելու դեպքում լավացնում է տեսողությունը։
Օգնում է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, բարելավել քունը։
Օժտված է միզամուղ հատկությամբ և օգնում է պայքարել միզաքարային հիվանդության դեմ։
Օգնում է ազատվել հազից և կոկորդի ցավից։
Օգտակար է երեխաների համար, օգնում է արագացնել աճը։
Նուշում պարունակվող միկրոտարրերն ու մակրոտարրերը լավացնում են մաշկի, մազերի և եղունգների որակը։
Չնայած բարձր կալորիականությանը՝ նուշն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։
Օժտված է երիտասարդացնող հատկությամբ։
Նուշի յուղը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում։ Այն պահպանում է նուշի բոլոր օգտակար հատկությունները և հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար։ Փափկացնում է, սնում, մաքրում և հարթացնում մաշկը։
Հակացուցումները
Նուշը հակացուցված է անհատական անտանելիության դեպքում, կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Չի կարելի օգտագործել նուշի ոչ հասուն հատիկները, քանի որ կարող է թունավոր լինել։
Նուշի կալորիականությունը
100 գրամ նուշը 600 կկալ է։
Թարգմանությունը և խմբագրումը՝ sotskiy.am-ի