Գազար․օգտակար հատկությունները և հակացուցումները

Գազար․օգտակար հատկությունները և հակացուցումները

Գազարը մեր խոհանոցում հաճախ կիրառվող, ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի իսկական գանձարան է։ Պարունակում է ջուր (85%), սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր (0,1%), սննդային թելիկներ, օրգանական թթուներ, կրախմալ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։

Հարուստ է А, С, Е, Н, К վիտամիններով, ինչպես նաև В խմբի վիտամիներով (В1, В2, В3, В5, В6, В9)։ Գույնը պայմանավորված է կարոտինի մեծ քանակությամբ, որը չի քայքայվում ջերմային մշակման դեպքում։ Բացի այդ ամենը, պարունակում է նաև կալցիում, կալիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, բոր, երկաթ, յոդ, մանգան, սելեն և այլ մակրոտարրեր ու միկրոտարրեր։

Կալորիականությունը

100 գրամ գազարի կալորիականությունը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Օժտված է դիետիկ և բուժիչ հատկություններով։

Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։

Օգտակար է սրտանոթային համակարգի համար, լավացնում է արյան բաղադրությունը, նվազեցնում է սրտի բազմաթիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Օգնում է հաղթահարել շնչառական օրգանների հիվանդությունները, օժտված է հակաբորբոքային և խորխաբեր ազդեցությամբ։

Օգտակար է նաև աչքի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման առումով։

Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, լավացնում է աղիների գալարակծկանքը, նպաստում է օրգանիզմից խարանների և թունավոր նյութերի դուրսբերմանը։

Օժտված է միզամուղ և լեղամուղ ազդեցությամբ։

Օգնում է հաղթահարել միզաքարային և լեղաքարային հիվանդությունները։

Խորհուրդ է տվում ուտել երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում։

Նվազեցնում է հակաբիոտիկների թունավոր ազդեցությունը։

Խորհուրդ է տրվում ուտել կամ խմել թարմ հյութը օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։

Նպաստավոր ազդեցություն է ունենում նաև նյարդային համակարգի աշխատանքի վրա։

Օգնում է հաղթահարել հոգնածությունը, լավացնում է ախորժակը։

Խորհուրդ է տրվում հղի և կրծքով կերակրող կանանց։ Շատ օգտակար է երեխաների համար։

Լավագույն ընկերն է ավելորդ քաշից ազատվելու պայքարում։

Շարունակաբար ուտելու դեպքում բարելավում է մաշկի վիճակը, ամրացնում է եղունգներն ու մազերը։

Երիտասարդացնում է օրգանիզմը։

Հակացուցումները

Խորհուրդ չի տրվում ուտել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի սրման դեպքում։ Հազվադեպ ալերգիա է առաջացնում։ Չափից շատ ուտելու դեպքում հնարավոր է, որ կարոտինային դեղնուկ և կողմնակի այլ երևույթներ առաջանան։

views 40953
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում