Դդմիկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Դդմիկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Դդմիկի օգտակար հատկությունները նպաստում են, որ այն դառնա առողջ ապրելակերպ վարող մարդկանց սիրելի սննդամթերքներից մեկը։ Այն դյուրամարս է և դրականորեն է ազդում մարդու օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի վրա։

Պարունակում է վիտամին A, C, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար, սննդային թելիկներ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ մագնիում, երկաթ, կալիում, կալցիում և այլն։

Կալորիականությունը

100 գրամ դդմիկի կալորիականությունը 25 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։

Կարգավորւմ է ջրաղային փոխանակությունը և նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի լավացմանը, բարելավում է աղիների գալարակծկանքը, օրգանիզմից դուրս է հանում խարաններն ու վնասակար նյութերը, օգտակար է մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թունավորումից հետո։

Ցուցված է արթրիտների, հեպատիտների, խոլեցիստիտի, դիաբետի և այլ հիվանդությունների դեպքում։

Խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք պայքարել են երկարատև հիվանդության դեմ, ինչպես նաև նրանց, որոնք ավելորդ քաշ ունեն։ Լայնորեն կիրառվում է մանկական սննդակարգում։

Խորհուրդ է տրվում տարեցներին։

Հրաշալի ազդեցություն է թողնում մազերի ու մաշկի վիճակի վրա։

Դդմիկից հնարավոր է տարատեսակ դիմակներ և լոսյոններ պատրաստել։

Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։

Հակացուցումները

Երիկամների հիվանդությունների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…