Պղինձ․ օգտակարությունը և աղբյուրները

Պղինձ․ օգտակարությունը և աղբյուրները

Պղինձը մարդու օրգանիզմի բնականոն աշխատանքը պահպանող կարևորագույն տարրերից մեկն է։ Այն մասնակցում է արյունաստեղծմանը, իմունային համակարգի աշխատանքին և բազմաթիվ այլ գործնթացների։

Օրական պահանջը

Պղնձի՝ հասուն մարդու օրգանիզմի օրական պահանջը 2.5մգ է։ Մի շարք հիվանդությունների դեպքում այդ ցուցիչը մեծանում է։ Ըստ Առողջության համաշխարհային կազմակերպության սահմանած ցուցչի՝ օրգանիզմի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն շեմը 1.5 մգ-ն է, իսկ առավելգույնը՝ 5մգ-ը։ Առողջ, բազմազան սնուցման դեպքում օրգանիզմն ստանում է պղնձի անհրաժեշտ քանակությունը, և նրան չի սպառնում վերջինիս ավելցուկը կամ պակասը։

Պղնձի դերն օրգանիզմում

Կարևոր դեր է խաղում արյունաստեղծման պրոցեսում։

Անփոխարինելի տարր է անոթային համակարգի համար, քանի որ մասնակցում է էլաստինի կազմավորման գործին։

Մասնակցում է բջիջները թթվածնով և անհրաժեշտ այլ նյութերով հարստացնելու գործին, այսինքն՝ փոխադրող ֆունկցիա է կատարում։

Կարևոր է էնդոկրին համակարգի բնականոն աշխատանքի համար, անհրաժեշտ է մի շարք հորմոնների արտադրման համար։

Պահպանում է իմունային համակարգի կայուն վիճակը։

Օժտված է հակաօքսիդանտ հատկությամբ, օրգանիզմը պաշտանում է վաղաժամ ծերացումից։

Օժտված է նաև մանրէասպան հատկությամբ։

Պղինձ պարունակող մթերքներ

Պարունակվում է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման մթերքներում։ Պղնձով հարուստ մթերքների շարքում առաջինը ծովամթերքն է (կալամար, ոստրե և այլն)։ Մեծ քանակությամբ պարունակվում է նաև խոզի և տավարի լյարդում, քունջութի մեջ, արևածաղկի սերմերում, ընկուզեղենում՝ պնդուկ, նուշ, հունական ընկույզ և այլն։ Լոբազգիները, մրգերը, հատապտուղները, ձավարեղենը, խոտաբույսերը նույնպես կարող են պղնձի լավ աղբյուր դառնալ, եթե հողը, որի վրա աճում են, հարուստ է պղնձով։

Պղնձի անբավարարությունն օրգանիզմում

Ինչպես արդեն նշվել է, հավասարակշռված սնուցման դեպքում օրգանիզմին պղնձի պակաս չի սպառնում։ Պղնձի անբավարարություն է դիտվում այն մարդկանց օրգանիզմում, որոնք չարաշահում են ալկոհոլը, բուսակեր են, հաճախ են տարատեսակ դիետաներ պահում։ Պատճառ կարող են դառնալ նաև հազվադեպ հիվանդություններ, որոնց դեպքում խանգարվում է պղնձի յուրացման գործընթացը։

Պղնձի անբավարարության ախտանշաններն են՝

  • քրոնիկական հոգնածություն, 
  • բորբոքային և վիրուսային հիվանդությունների առաջացում, 
  • մաշկի ցանավորում, 
  • ախորժակի վատացում, քաշի նվազում, 
  • մազաթափություն և մազերի վաղաժամ ճերմակում և այլն։ 

Պղնձի քրոնիկական անբավարարությունը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի, փսորիազի, ասթմայի, անոթային հիվանդությունների և այլ հիվանդությունների։

Պղնձի ավելցուկն օրգանիզմում

Պղնձի ավելցուկ հազվադեպ է դիտվում։ Կարող է առաջանալ պղինձ պարունակող նյութերով թունավորման, սննդային հավելումների չարաշահման, ջրում պղնձի մեծ քանակության դեպքում։ Ախտանշաններն են՝ երկաթի համ բերանում, սրտխառնոց, որովայնի ցավ, լուծ, բարձր հոգնելիություն և այլն։ Կարող է նպաստել այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, աթերոսկլերոզը և այլն։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: