Արգանդի հատակի բարձրությունը հղիության ընթացքում

Արգանդի հատակի բարձրությունը հղիության ընթացքում

Արգանդի հատակի բարձրությունը կարևոր ցուցանիշ է հղիության երրորդ եռամսյակում։ Այն ցայլքային սիմֆիզից մինչև արգանդի ամենաբարձր կետը (հատակ) ընկած տարածությունն է (սմ)։ Չափվում է պառկած վիճակում սանտիմետրի ժապավենով, որովայնի շրջանագծի հետ միասին թույլ է տալիս որոշել պտղի մոտավոր զանգվածը։

Երկրորդ եռամսյակի կեսերից սկսած ԱՀԲ-ն մոտավորապես հավասար է հղիության ժամկետին ըստ շաբաթների։ Այն կարող է տարբերվել 2-3 սմ-ով՝ կախված կնոջ անհատական առանձնահատկություններից, մասնավորապես՝ կազմվածքից։ Հղիության վերջին շաբաթների ընթացքում, երբ երեխայի գլուխն իջնում է, արգանդի հատակը նույնպես մի քանի սանտիմետրով իջնում է։

ԱՀԲ-ի հապաղումը 3 սմ-ով կարող է հղիության ժամկետի սխալ որոշման, պտղի զարգացման հապաղման, սակավաջրության պատճառով լինել։ Երեխայի դիրքի թեքության դեպքում ևս արգանդի հատակը չի հասնում սահմանված չափին։

Արգանդի բարձրության 3սմ և ավել շեղման ամենահավանական պատճառներն են՝ գերջրությունը, խոշոր պտուղը կամ բազմապտուղ հղիությունը, կամ էլ ժամկետի սխալ որոշումը։

Երբեմն արգանդի հատակի և հղիության ժամկետի անհամապատասխանությունն ինչ-որ պաթոլոգիայի նշան է լինում։ Ցածր ցուցանիշը կարող է վկայել ընկերքային անբավարարության մասին, իսկ բարձրը՝ ներարգանդային վարակի, որն էլ հենց դարձել է գերջրության պատճառ։ Այդ պատճառով էլ ԱՀԲ զգալի շեղման դեպքում հարկավոր է հավելյալ հետազոտություններ կատարել՝ դոպլերագրաֆիայով ՈւՁՀ և այլն:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…