Ինչ հետազոտություն է կոլպոսկոպիան և ինչպես է անցկացվում

Ինչ հետազոտություն է կոլպոսկոպիան և ինչպես է անցկացվում

Կոլպոսկոպը բժշկական սարք է, բինոկուլյար մանրադիտակ, որով հնարավոր է բազմակի խոշորացնել պատկերը, և ունի հզոր լույս: Որոշ կոլպոսկոպներ նախատեսված են միայն տեսողական զննման համար, մյուսները հնարավորություն են տալիս պատկերն արտածել էկրանին, լուսանկարել և տեսագրել զննությունը:

Ինչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան հետազոտման տեսակ է, որն անցկացվում է գինեկոլոգիական զննման հետ միասին. բժիշկը կոլպոսկոպով զննում է հեշտոցի պատերը և արգանդի վզիկի հեշտոցային հատվածը՝ գնահատելով այդ օրգանների էպիթելի վիճակը: Բժիշկն ուշադիր ուսումնասիրում է արգանդի վզիկի մակերեսը և հեշտոցը, որպեսզի հայտնաբերի փոփոխություններն ու կասկածելի հատվածները: Կոլպոսկոպիայի միջոցով որոշում են արգանդի վզիկի վրայի գոյացությունների տեսակը (եթե կան), ինչը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել էպիթելի փոփոխությունները և որոշել բարորակությունը, ի հայտ բերել այն պայմանները, որոնք կարող են հիմք դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար:

Որպես կանոն՝ կոլպոսկոպիան կատարում են բջջաբանական (ցիտոլոգիական) հետազոտության հետ միաժամանակ՝ զննության ամբողջական պատկերն ստանալու և ճիշտ ախտորոշելու նպատակով: Կոլպոսկոպիայի ընթացքում հնարավոր է, որ բժիշկը կասկածելի հատվածներց նմուշառում (բիոպսիա) կատարի:

Ինչ հաճախականությամբ է պետք կոլպոսկոպիա անցնել

Կոլպոսկոպիան ցուցված է վերարտադրողական տարիքի բոլոր կանանց, տարին մեկ անգամ, ինչը պայմանավորված է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու աճող վտանգով և պարտադիր բջջաբանական սկրինինգի բացակայությամբ: Կոլպոսկոպիայի միջոցով հնարավոր է ճշգրտորեն ախտորոշել արգանդի վզիկի էրոզիան, ինչպես նաև ստորև ներկայացված հիվանդությունները:

Արգանդի վզիկի բորբոքային հիվանդություններ
Էկտոպիա
Լեյկոպլակիա
Դիսպլազիա
Սեռական գորտնուկներ և այլն

Նախապատրաստումը հետազոտությանը

Միջամտության անցկացման լավագույն շրջանը դաշատանի ավարտից 2-3 օր հետոն է: Ցիկլի մեջտեղում՝ հնարավոր ձվազատման շրջանում, արգանդի վզիկին կարող է մեծ քանակությամբ լորձ արտադրվել, ինչը կդժվարացնի հետազոտությունը, իսկ դաշտանի նախօրեին բջջաբանական հետազոտության ցուցանիշները կարող են սխալ լինել: Կոլպոսկոպիային նախորդող մի քանի օրերի ընթացքում նպատակահարմար է բացառել սեռական հարաբերությունը, ցնցուղումը և խոնավացնող գելերի օգտագործումը:

Ինչպես է կատարվում կոլպոսկոպիան

Հետազոտման գնալիս ձեզ կառաջարկվի կոլպոսկոպիայի երկու տարբերակ՝ սովորական և ընդլայնված: Երկու դեպքերում էլ բժիշկն օգտագործում է հայելիներ, ինչպես սովորական գինեկոլոգիական զննման ժամանակ՝ դիտելու համար բացելով արգանդի վզիկի հեշտոցային հատվածը: Պարզ կոլպոսկոպիայի պարագայում բժիշկը միայն դիտում է արգանդի վզիկի էպիթելը և հեշտոցի մակերեսը, բջջաբանական քսուք է վերցնում: Ընդլայնված կոլպոսկոպիայի դեպքում կիրառվում է քացախաթթվի և լյուգոլի լուծույթ՝ հատուկ թեստեր կատարելու նպատակով: Պաթոլոգիաների հայտնաբերման հարցում սա ամենանախընտրելի տարբերակն է: Ընդլայնված կոլպոսկոպիայի նկարի և տեսագրության առկայությունը հնարավորություն կտա ձեզ անկախ մասնագետի խորհրդատվություն ստանալ և թույլ կտա ձեր բժշկին հետևել արգանդի վզիկի փոփոխություններին:

Ինչ պետք է երևա կոլպոսկոպով

Նորմայում բժիշկը պետք է տեսնի արգանդի վզիկի թույլ վարդագույն, հարթ և փայլուն լորձաթաղանթը: Լուծույթով մշակման դեպքում անոթները կծկվում են, մակերևույթը համաչափորեն գունատվում է: Ցիլինդրանման էպիթելով մասերն արտաքնապես տարբերվում են և նրանց միջոցով հնարավոր է որոշել մետապլազիայի (վերափոխված հատվածների) տեղակայումը: Դա հնարավորություն է տալիս նկատել էկտոպիան՝ կեղծ էրոզիան: Ախտահարված հատվածները քացախաթթվի լուծույթով մշակումից հետո սկսում են տարբերվել առողջ հյուսվածքներից: Լյուգոլի լուծույթով գունավորումից հետո լորձաթաղանթը թեթևակի շագանակագույն է դառնում:

Հասարակ կոլպոսկոպիայի արդյունքները կարող են պարզապես բառերով նկարագրված լինել բժշկի եզրակացության մեջ ակմ էլ ուղեկցվել արգանդի վզիկի ախտահարված հատվածների տեղակայումը պատկերող սխեմատիկ պատկերներով: Լայն հնարավորություններով կոլպոսկոպի դեպքում տրամադրվում է նաև արգանդի վզիկի տպագրված գունավոր պատկերը՝ ախտահարված հատվածի խոշորացված պատկերով, ինչպես նաև զննության տեսագրությունը:

Ինչպե՞ս վերահսկել արգանդի առողջությունը տարիքի ընթացքում

Ինչպե՞ս վերահսկել արգանդի առողջությունը տարիքի ընթացքում

Արգանդի առողջությունը տարիների ընթացքում վերահսկելը կարևոր է…

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Պայպել բիոպսիան (Pipelle biopsy) գինեկոլոգիայում օգտագործվող մեթոդ է

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Ինչու՞ է սեքսից հետո երբեմն ոտքերը դողում

Ինչու՞ է սեքսից հետո երբեմն ոտքերը դողում

Շատերի մոտ սեքսի ժամանակ, հատկապես եթե այն ավարտվում է օրգազմով…