Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային բուժումը
Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային դեստրուկցիան համարվում է ամենարդի, անվտանգ, էֆեկտիվ և քիչ ինվազիվ մեթոդներից մեկը, այդ իսկ պատճառով ներկայումս այն ավելի շատ է կիրառվում քան մնացած մեթոդները:
Ռադիոալիքային բուժման սկզբունքը
Բջիջները ունեն ռադիոալիքային էներգիան կլանելու հատկություն, որի արդյունքում բարձր ճնշման տակ առաջանում է բջիջների ներսում գտնվող հեղուկի գոլորշիացում (բջիջները պարունակում են մոտ 80-90% ջուր), որն իր հերթին նպաստում է հյուսվածքների կոագուլացիային:
Բուժումը իրականացվում է ամերիկյան արտադրության Սուրգիտրոն ռադիոալիքային սարքի օգնությամբ:
Սուրգիտրոն սարքի առանձնահատկությունները և առավելությունները.
- Սուրգիտրոն սարքի հիմնական առավելությունը դա բարձր հաճախականությամբ ռադիոալիքներն են (3.8-4.0 ՄՀց):
- Կիրառելով սարքը միջամտության ընթացքում հյուսվածքները համարյա չեն վնասվում, քանի որ բարձր հաճախականությամբ ռադիոալիքնեը ջերմաստիճանը իջեցնում են՝ կատարելով այպես կոչված ՛՛սառը հատում՛՛:
- Սուրգիտրոն սարքի օգտագործման ժամանակ հյուսվածքները 10 անգամ քիչ են ենթարկվում ջերմային ազդեցության քան էլեկտրական և 2-3 անգամ քիչ՝ քան լազերային դեստրուկցիայի դեպքում:
- Ռադիոալիքային միջամտությունից հետո, արդեն իսկ 3-րդ օրը հյուսվածքները սկսում են վերակագնվել և արգանդի պարանոցի լրացուցիչ խնամք չի պահանջվում:
- Միջամտությունը անվտանգ է, քանի որ 3,8-4,0 ՄՀց հաճախականությամբ ռադիոալիքներն ոչնչացնում են ցանկացած տեսակի բակտերաներ, բացի այդ միջամտության ընթացքը անհպում է, որը նույնպես զգալիորեն նվազեցնում է բոլոր տեսակի վարակների ներթափանցումը օրգանիզմ:
- Քանի որ ռադիոալիքները առաջացնում են հյուսվածքների կոագուլացիա, հետևաբար միջամտությունը նաև անարյուն է: Արյան բացակայությունը չի փակում բժշկի տեսադաշտը, ինչը թույլ է տալիս նրան վերահսկել ամբողջ գործընթացը: Այսպիսով բժիշը հեռացնում է միայն վնասված հյուսվածքները,առողջ հյուսվածքները մնում են ամբողջական:
- Միջամտությունից հետո արգանդի պարանոցի վրա սպի չի մնում: Այդ պատճառով ռադիոալիքային մեթոդը հատկապես ցուցված է այն կանանց, ովքեր դեռ չեն ծննդաբերել կամ պլանավորում են հղիություն: Արգանդի պարանոցի սպին նվազեցնում է պարանոցի առաձգականությունը, ինչը մեծացնում է հղիության և ծննդաբերության ընթացքում խնդիրների ռիսկը:
Ինչպես է տեղի ունենում
Արգանդի պարանոցի էկտոպիայի ռադիոալիքային բուժումը կատարվում է տեղային սփռեյ անզգայացումով՝ գինեկոլոգիական աթոռի վրա: Միջամտությունը տևում է 10 րոպե: Ճիշտ է կատարել դաշտանային հետո: Միջամտությունը չի կարելի կատարել դաշտանի օրերին կամ որևէ միզասեռական վարակի առկայության դեպքում:
Ինչպես պատրաստվել միջամտությանը
Հատուկ պատրաստություն անհրաժեշտ չէ: Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կկատարվեն ախտորոշման փուլում:
Միջամտության կողմնակի ազդեցությունները.
- Միջամտության ընթացքում հնարավոր է որովայնի ստորին հատվածում լինի որոշակի անհարմարավետության զգացողություն
- Միջամտությունից հետո 4-7 օրվա ընթացքում հնարավոր է դիտվի արյունախառն արտադրություն:
Միջամտության հակացուցումներ են.
- Բորբոքային պրոցեսներ՝ կամ այլ վարակներ
- Պացիենտի մոտ տեղադրված է կարդիոստիմուլյատոր
- Հղիություն, դաշտան
- Արյան շրջանառության խանգարումներ
- Քաղցկեղ այլն
Վերականգնողական շրջանը
Միջամտությունից հետո 7-10 օրվա ընթացքում չի թույլատրվում ապրել սեռական կյանքով, կատարել ֆիզիկական ծանր աշխատանք, օգտագործել տամպոններ, ընդունել լոգանք, այցելել շոգեբաղնիք կամ լողավազան:
Բժիշկը ավելի հստակ կտա ցուցումներ և կնշանակի հաջորդ այցի օրը: