Էրոզացված էկտրոպիոն

Էրոզացված էկտրոպիոն

Արգանդի պարանոցի էրոզացված էկտրոպիոնը վերջինիս կանալի արտաշրջումն է հեշտոցային մասի կողմ։ Պատճառը պարանոցի մկանաթելերի կտրվելն է լինում, ինչը կարող է լինել, օրինակ, ծանր ծննդաբերության արդյունք։

Հնարավոր է, որ էկտրոպիոնը չսահմանափակվի միայն արգանդի պարանոցի ստորին հատվածով։ Այդ օրգանի հյուսվածքների ամբողջականության խախտման դեպքում առաջին հերթին տուժում են ցիրկուլյար մկանները, մինչդեռ երկայնական մկաններն անվնաս են մնում և կրճատվում են առանց հակազդման։

Քանի որ դրանք տեղակայված են պարանոցի առաջնային շրթին, կրճատվելիս ձևավորում են արտաքին օղի խորաբացվածքը, ինչը պայմանավորում է կանալի ստորին հատվածի արտաշրջումը։

Առաջացման պատճառները

Արգանդի պարանոցի էրոզացված էկտրոպիոնի առաջացման հիմնական պատճառներն են՝

  • արգանդի պարանոցի վնասվածքներ և պատռվածքներ, 
  • ծննդաբերության ընթացքում պարանոցի կանալի ծայրահեղ լայնացում, 
  • սխալ կարում։ 

Ախտորոշումը

Հիվանդությունը բնորոշվում է այն բանով, որ ցերվիկալ կանալի լորձաթաղանթը հայտնվում է ոչ ֆիզիոլոգիական պայմաններում, ինչը հնարավոր է որոշել ըստ ցերվիկալ գեղձերում թթվային ռեակցիայի առկայությամբ։ Սեկրեցիայի խանգարումը մեծապես ազդում է օրգանիզմի պաշտպանական և վերարտադրողական ֆունկցիաների վրա։

Էկտրոպիոնի պատճառով արգանդի պարանոցի պատնեշային ֆունկցիան երբեն դադարում է արդյունավետորեն պայքարել բորբոքային պրոցեսների դեմ, քանի որ հեշտոցի միկրոօրգանիզմներն անցում են պարանոցի արտաշրջված լորձաթաղանթի մեջ։ Արդյունքում արագ բորբոքում է զարգանում։

Հաճախ բուժում չստանալու դեպքում էպիթելն ատրոֆիայի է ենթարկվում, այդ պատճառով հիվանդության առաջին իսկ նշանները նկատելու դեպքում պետք է դիմել բժշկի։ Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգիական զննման և կոլպոսկոպիայի միջոցով։ Երբեմն ախտորոշումը հաստատելու համար կատարվում է բիոպսիա։

Բուժումը

Բուժում այդ դեպքում հիմնականում չի նշանակվում, եթե կինը գանգատներ չունի, իսկ հետազոտության արդյունքներն էլ նորմայի սահմաններում են: Միայն հսկողություն է սահմանվում։

views 5793
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել