Ինչու՞ է դաշտանային ցիկլի կեսերին արյունային արտադրություն առաջանում

Ինչու՞ է դաշտանային ցիկլի կեսերին արյունային արտադրություն առաջանում

Յուրաքանչյուր աղջիկ միգուցե խուճապի մատնվի, եթե դաշտանային ցիկլի կեսերին հայտնաբերի նույնիսկ շատ քիչ քանակությամբ արյունային արտադրություն: Որոշ դեպքերում սա կարող է համարվել օրգանիզմի բնականոն ռեակցիա, սակայն եթե կասկածներ կան, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի օգնության: Դա ակտուալ է հատկապես այն աղջիկների համար, ում մոտ միջդաշտանային արյունահոսությունը տևում է ենթադրյալ 72 ժամից ավել:

Որո՞նք են դրա առաջացման պատճառները

Այսպիսի ախտանշան կարող է արտահայտվել ոչ միայն դաշտանից հետո, այլ նրա սկսելուց առաջ: Ընդ որում՝ որոշ դեպքերում արյունային արտադրությունը կարող է հայտնվել ձվազատման ժամանակահատվածում՝ մոտավորապես դաշտանի 10-16-րդ օրերի ընթացում: Գիտնականները բացատրում են, որ էնդոմետրիումը թուլանում է կնոջ օրգանիզմում ցիկլի կեսերին էստրոգենի կտրուկ նվազման հետևանքով: Այս իրավիճակը լուծելի է հորմոնալ շտկման շնորհիվ: Որոշ հավելումներ ընդունակ են վերահսկել պակասող հորմոնի մակարդակը, իսկ եթե այս ամենի հետ մեկտեղ նկատվում է նաև միզասեռական համակարգի տարբեր խանգարումեր, ապա միջդաշտանային արյունային արտադրությունը կարող է էականորեն ուժեղանալ:

Հորմոնյին դեղամիջոցների ընդունման սկիզբը ևս կարող է ազդել հորմոնային ֆոնի վրա և առաջացնել արյունային արտադրություն: Բայց, այդուհանդերձ, օրգանիզմի հարմարումը նոր ռեժիմին չպետք է գերազանցի 3 ամիսը: Հակառակ դեպքում ստիպված կլինեք դիմել բուժող բժշկին, որպեզի ձեզ չհամապատասխանող հորմոնային դեղամիջոցը փոխվի: Երբ դադարեցվում է հորմոնային միջոցների ընդունումը, հորմոնային ֆոնի փոփոխությունը նույնպես առաջացնում է փոքր քանակությամբ արյունային արտադրություն: Առողջության համար վտանգ չներկայացնող արյունային արտադրության պատճառներ են համարվում՝

  • վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակը, 
  • էստրոգեն պարունակող հավելումների ընդունումը կամ դրանցից հրաժարումը, 
  • ներարգանդային պարույրի տեղադրումը, 
  • որոշակի դեղորայքի ընդունումը, 
  • գինեկոլոգիական միջամտությունները, օրինակ՝ արգանդի պարանոցի այրումը, 
  • մշտական սթրեսները, 
  • վարակային բորբոքումները կամ հեշտոցի վնասվածքային խանգարումները և այլն: 

Պետք է անցնել որոշակի ախտորոշիչ հետազոտություններ, որպեսզի համոզվեք, որ արտարգանդային հղիություն չկա:

Ինչի՞ց են բարդություններ առաջանում

Եթե բժիշկը սահմանում է, որ հիվանդության պատճառը հիմնված է սթրեսի վրա, հիվանդին նշանակում է հանգստացնող դեղորայք և խորհուրդ տալիս հուզական հանգիստ: Գրեթե նույն բանը վերաբերում է նաև ծանր սեռական ակտից հետո առաջացած հեշտոցի լորձաթաղանթի վնասվածքներին: Այս դեպքում կնոջը ցուցվում է լիակատար սեռական հանգիստ: Եթե վնասվածքներն ավելի լուրջ բնույթ են կրում, բուժում են վնասվածքը: Արյունային արտադրությունները հիմնականում կապված են սեռավարակների առկայության հետ: Նմանատիպ վիճակերի լուծման համար բժիշկն ստիպված է լինում համապատասխան հետազոտությունների արդյունքերի հիման վրա նշանակել առավել օպտիմալ հակաբիոտիկներ, մետրանիդազոլ, տեղային կիրառման միջոցներ և այլն:

Ամենատարածված պայմանական-ախտաբանական վարակներ են համարվում կանդիդա և գարդներելա ընտանիքի պատկանող մանրէները: Սա պայմանավորված է նրանով, որ այս միկրոօրգանիզմներն ապրում են երկու սեռերի օրգանիզմներում: Ցիկլի կեսերին արյունային արտադրությունների պատճառ կարող են նաև հանդիսանալ քլամիդիան, միկոպլազման և ուրեապլազման:

Բժշկության մեջ այսպիսի արյունահոսությունները բաժանվում են 2 խմբի՝ միջդաշտանային արյունահոսություն և արգանդային արյունահոսություն (մետրորագիա): Առաջին տեսակը քիչ թե շատ հասկանալի է, սակայն երկրորդը վկայում է այլ՝ ծավալուն արգանդային արյունահոսության մասին: Այս դեպքում անհրաժեշտ է սահմանել հիվանդության տեսակը, որն առաջացրել է նման ախտաբանական գործընթաց: Արյունահոսություններն ինքնին կարող են ենթադրել արգանդային հիվանդություն՝ երբեմն շատ լուրջ:

Վերարտադրողական համակարգի ամենատարածված հիվանդություններ են՝

Գործնականում առավել շատ հանդիպում է էնդոմետրիոզը՝ էնդոմետրիումի գերաճը: Արյունահոսությունն ուղեկցվում է ցավային զգացողություններով ոչ միայն դաշտանի ընթացքում, այլև սեռական ակտի ժամանակ: Արգանդի պարանոցի էրոզիան նույնպես կարող է առաջացնել արյունահոսություն ցիկլի կեսերին, բայց սովորաբար քիչ: Հաճախ բնածին բնույթի էրոզիան հետ է աճում առանց որևէ բժշկական միջամտության: Հիվանդությունը կարող է արտահայտվել որովային ստորին հատվածում աննշան ցավերով:

Արգանդի միոման կարող է առաջացնել միզասեռական համակարգի խախտումներ, որոնք էլ հնարավոր է ավարտվեն արյունահոսություններով: Ուռուցքն առաջանում է հորմոնալ խախտումների պատճառով, որի հետևանքով կարող է դաշտանային ցիկլի խանգարում առաջանալ: Դաշտանադադարի (մենոպաուզա) ընթացքում հնարավոր է այն հետաճի, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես: Իսկ ահա արգանդի պարանոցի քաղցկեղը, ինչպես և խորիոն-էպիթելիոման, արդեն համարվում են չարորակ գոյացություններ: Այս երկու դեպքում էլ արյունահոսությունը կարող է ոչ միայն առատ լինել, այլև երկարատև:

Ինչպե՞ս բուժել նմանատիպ հիվանդությունները

Հիվանդը նախ և առաջ անցնում է գինեկոլոգիական զննում և հանձնում է միկրոֆլորայի մաքրության անալիզ: Եթե կնոջ օրգանիզմում վարակներ չեն հայտնաբերվում, ապա անհրաժեշտ է անցնել թաքնված վարակների հետազոտություն: Ախտածին մարմինների բացակայության դեպքում բժիշկը բացառում է արգանդային արյունահոսության առաջացման վարակային պատճառը:

Հարկ է նշել, որ եթե արտադրությունն առատ չէ և ունի թեթև վարդագույն երանգ, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը հիվանդության մեջ չէ, այլ պարզապես սեռական ակտի ժամանակ տեղի ունեցած թեթև վնասվածքի: Եթե արտադրությունը կրում է ալ կարմիր գույն, ապա խնդիրը պետք է փնտրել ներքին սեռական օրգաններում:

Պահպանողական բուժումից հետո կնոջը սովորաբար նշանակվում է առողջարանային բուժում: Եթե բացահայտված վարակը կարող է սեռական ճանապարհով փոխանցվել, ապա անհրաժեշտ է նաև զբաղվել սեռական զուգընկերոջ բուժմամբ: Անհրաժեշտ է նաև հանձնել անալիզ՝ հորմոնային հավասարակշռությունն ստուգելու համար: Ի դեպ, հորմոնային խանգարումների ժամանակ պահանջվում է առավելապես համալիր մոտեցում, քանի որ հորմոնային համակարգը գործում է մյուս ներքին օրգանների հետ մեկտեղ: Հորմոնային շեղումն ինքնին ազդանշան է, որ օրգանիզմում որևէ տարր իր աշխատանքը սխալ է կատարում: Ընդ որում՝ այդ օրգանը կարող է լինել միզասեռական համակարգից: Այդ պատճառով էլ հայտնաբերված օրգանի սխալ աշխատանքի շտկումը կարող է լուծել արյունային արտադրության հարցը ևս:

Երկունքի նման կտրող ցավերը կարող են վկայել, որ օրգանիզմում սկսվում են զարագանալ արգանդային լուրջ հիվանդություններ: Այնինչ նմանատիպ նշան կարող է լինել նաև ձվարանի պատռվածքի դեպքում: Տվյալ դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության: Այսպիսի իրավիճակը դեղորայքային ճանապարհով չի լուծվում, անհրաժեշտ է դիմել վիրահատական մեթոդների:

Արգանդի միոման մտավախության առիթ չի տալիս, քանի դեռ չի հասել մեծ չափերի: Բարդացած լինելու դեպքում միոման հեռացվում է արգանդի հետ միասին: Արգանդի պարանոցի քաղցկեղն իր արագ ընթացքի պատճառով ենթարկվում է միակ լուծման՝ վիրահատական բուժման: Բարդ հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է պարբերաբար հաճախել գինեկոլոգի, ինչպես նաև բուժել ընթացիկ բորբոքային պրոցեսները:

 

Աղբյուրը

views 34076
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում