Տեստոստերոնի մակարդակի որոշումը

Տեստոստերոնի մակարդակի որոշումը

Տեստոստերոնը ստերոիդային հորմոն է, որի մոլեկուլային զանգվածը 288,4 է։ Արտադրվում է մակերիկամների կեղևի և ձվարանների կողմից՝ 1:1 հարաբերությամբ, 1մգ/օր քանակությամբ։ Հորմոնի մոտավորապես 97-99% -ը արյան մեջ շրջանառվում է բետա-գլոբուլինի և տեստոստերոն-կապող գլոբուլինի հետ կապված ձևով։ Լյարդում տեստոստերոնն ինակտիվացվում է և վերածվում 17-ԿՍ-ի (կետոստերոիդ)։

Կնոջ օրգանիզմում անդրոգենները ծառայում են որպես սուբստրատ էստրոգենների ձևավորման համար, ինչպես նաև խթանում են ձվազատումից առաջ լյուտեինիզացնող հորմոնի արտազատմանը։

Տեստոստերոնի հետ միասին ձվարաններն արտադրում են Δ4 անդրոստենդիոն (Δ 4-ԱՍԴ) -անդրոգեն, որը 17-ԿՍ-ի շարքից է և նույնպես արտադրվում է մակերիկամների կեղևի կողմից։ Այն արտադրվում է ամեն օր, առավելագույն քանակությամբ՝ առավոտյան ժամերին։

Դաշտանի ցիկլի ընթացքում առավելագույն մակարդակը դիտվում է ձվազատման շրջանում։ Պերիֆերիկ հյուսվածքներում հորմոնը վերածվում է անդրոգենների (Տս և 5α-դիհիդրո-Տս)։ Δ 4-ԱՍԴ- մակարդակը բարձ է լինում վիրիլային համախտանիշի, հիպերկորտիցիզմի, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի դեպքում։

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություն հորմոնների մասին

Արյան և ֆոլիկուլյար հեղուկի մեջ ցածր պարունակության դեպքում անդրոգեններն ուժգնացնում են արոմատիզացիայի և էստրոգենների առաջացման պրոցեսը, բարձր պարունակության դեպքում՝ առաջացնում են ֆոլիկուլի ատրեզիա (ֆոլիկուլի հետաճ)։

Մակերիկամների կեղևի հիպերպլազիայի և հորմոնների առումով ակտիվ ուռուցքների առկայության դեպքում արյան մեջ դրանց մակարդակի բարձրացումը նպաստում է արական երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը՝ վիրիլիզմի։

Անդրոգենների պերիֆերիկ ազդեցության գնահատման հարցում կարևոր է արյան մեջ 5α դիհիդրոտեստոստերոնի պարունակության որոշումը։ Այդ անդրոգենն առաջանում է 5α-ռեդուկտազի ազդեցությամբ և խթանում է մազային ծածկույթի առաջացմանը։ Դրա որոշումն անփոխարինելի է բնածին 5α-ռեդուկտազի անբավարարության ախտորոշման հարցում։

Արյան մեջ անդրոգենների մակարդակի որոշման ցուցումներն են՝

  • սեռական գեղձերի և մակերիկամների աշխատանքի խանգարում, 
  • հիրսուտիզմ և վիրիլիզմ,
  • Կլայնֆելտերի համախտանիշ և քրոմոսոմային այլ հիվանդություններ, 
  • հիպոպիտուիտարիզմ, 
  • ձվարանների, երիկամների և մակերիկամների անդրոգենսինթեզող ուռուցքներ, 
  • սեռական հասունացման շրջանում սեռական կողմնորոշման արական տիպի խանգարում, 
  • սեռական խանգարումներ։ 

Արյան մեջ տեստոստերոնի բնական մակարդակը տատանվում է 0,2-ից մինչև 1,0 մգ/մլ (0,3-5,4 նմոլ/լ)։ Հետազոտման համար անհրաժեշտ հեղուկի քանակը՝ 0,3 մլ, հետազոտության տևողությունը՝ 3-4 ժամ։

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

Anti-Müllerian Hormone (AMH) կամ հակամյուլերյան հորմոնը սպիտակուցային հորմոն է

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը կարևոր գործոն է …