Մաստոդինիա․ կրծքի ցավ և այտուցվածություն

Մաստոդինիա․ կրծքի ցավ և այտուցվածություն

Մաստոդինիան սուբյեկտիվորեն տհաճ զգացողությունն է կաթնագեղձի շրջանում, կոշտացումն ու ցավը, այտուցվածությունը, հպվելիս բարձր զգայունությունը։ Մաստոդինիայի համախտանիշը նախադաշտանային համախտանիշի դրսևորումներից մեկն է, կարող է լինել նաև հղիության, նևրոզի, սեռահասունացման տարիք մուտք գործելու նշան, կամ էլ առաջանալ օրգանիզմում տարաբնույթ խանգարումների արդյունքում։

Մաստոդինիայի առաջացման հիմքում ընկած է հորմոնային անհավասարակշռությունը կամ հոգեհուզական խանգարումները, որոնք միջնորդավորված ազդեցություն են ունենում հորմոնների մակարդակի վրա։

Կյանքում առնվազն մեկ անգամ այս խնդրին բախվում է յուրաքանչյուր կին։ Այն առաջացնում է հոգեբանական և ֆիզիկական տհաճ վիճակ, հանգեցնում սթրեսի և աշխատունակության անկման։

Պատճառները

Մաստոդինիայի առաջացման պատճառները մեծաթիվ են, ահա հիմնականները՝

Տեսակները

Ըստ առաջացման պատճառի՝ մաստոդինիան լինում է՝

  • ֆիզիոլոգիական (սեռահասունացման տարիք, հղիություն, մենոպաուզա), 
  • ախտաբանական (կրծքի կամ հարևան օրգանների հիվանդության ախտանշան)։ 

Ըստ առաջացման բնույթի՝

  • պարբերական (առաջանում է պարբերաբար, կապված է դաշտանային ցիկլի փուլերի հետ), 
  • ոչ պարբերական (առաջանում է առանց որոշակի պարբերականության)։

Ախտանշանները

Սովորաբար պարբերաբար զգացվող ցավն անմիջականորեն կապված է լինում դաշտանային ցիկլի հետ, հաճախ զգացվում է երկրորդ փուլում։ Այն պայմանավորված է պրոգեստերոնի անբավարարությամբ կամ էստրոգենների հավելուրդային արտադրմամբ։ Դրսևորման միջին տարիքը 20-40 տարեկանն է։

Դրսևորումները՝

  • ձգող կամ նվվացող, ճնշող ցավ կրծքում, 
  • կրծքի մեծացում, փքվածություն, 
  • պտուկների և մաշկի բարձր զգայունություն, տհաճ զգացում հպվելիս,
  • տհաճ զգացողություններ երկու կրծքում էլ, 

Ոչ պարբերական ձևի դեպքում ախտանշաններն ի հայտ են գալիս անկախ ցիկլից։

Դրսևորումները՝

  • թույլ կամ այրող ցավ կրծքում, 
  • ցավն առաջանում է պարբերաբար կամ տևական է լինում, 
  • սովորաբար ցավը միակողմանի է լինում, տեղային՝ կինը կարող է հստակ ցույց տալ ցավի օջախը, 
  • արտադրություն պտուկից, 
  • կարմրածություն, 
  • կուրծքը չի փքվում և զգայունությունը չի սրվում, 
  • առաջանում է միջինում 40 տարեկանից հետո։ 

Մաստոդինիայի վտանգն այն է, որ այն կարող է լինել նորագոյացության կամ հյուսվածքների բորբոքման առաջին նշանը։ Հաճախ մաստոդինիան քողարկում է սոմատիկ այլ հիվանդությունները։

Ախտորոշումը

Մաստոդինիայի ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկի, ով կզննի կուրծքը։ Հարկավոր է կատարել գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև մամոգրաֆիա, ուռուցքի կասկածի դեպքում՝ գեղձի հյուսվածքի բիոպսիա։

Սովորաբար կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն՝ ուղղված սեռական հորմոնների (էստրոգեներ, պրոգեստերոն և այլն) մակարդակի որոշմանը։

Բուժումը

Մաստոդինիայի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է գինեկոլոգը և մամոլոգը։ Հիմնականում պատճառի վերացման դեպքում ցավն անցնում է առանց բուժման։ Անհրաժեշտության դեպքում՝ կախված դրությունից, բժիշկը որոշ դեղամիջոցներ է նշանակում։

Ուռուցքային և կիստոզային պրոցեսների, աբսցեսի դեպքում հարցը լուծվում է վիրաբուժության և հաջորդող թերապիայի միջոցով։

Կարդացեք՝ Կաթնագեղձի կիստա

Կանխատեսումները հիմնականում դրական են լինում։ Դեղորայքային բուժման դեպքում ցավն իսպառ վերանում է։ Ուռուցքի զարգացման դեպքում կանխատեսումը կախված է նորագոյացության տեսակից։

views 33619
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը