Կնոջ վերարտադրողական համակարգի հորմոնակախյալ հիվանդություններ

Կնոջ վերարտադրողական համակարգի հորմոնակախյալ հիվանդություններ

Բազմաթիվ կանայք կարծում են, որ իրենց վերարտադրողական առողջությունը կարող է խաթարվել միայն սեռավարակների հետևանքով։ Ոչ, այդպես չէ։ Կնոջ սեռական համակարգը նրա օրգանիզմի նուրբ կերպով հավասարակշռված և այդ պատճառով էլ խոցելի համակարգերից մեկն է։ Հորմոնային հավասարակշռության ամենափոքր խախտման, դիմադրողականության անկման, բորբոքումների, սեռավարակների դեպքում առաջին հերթին տուժում է հենց վերարտադրողական համակարգը։

Հաճախ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդությունների պատճառ դառնում է հորմոնային խանգարումը, և այս դեպքում խոսքը վերարտադրողական համակարգի՝ հորմոնակախյալ հիվանդությունների մասին է։ Դրանցից են՝ արգանդի միոման, էնդոմետրիումի հիպերպլազիան, էնդոմետրիոզը, ադենոմիոզը, պոլիպները, պոլիկիստոզը, ձվարանների դիսֆունկցիան։

Դիտեք՝ Արգանդի միոմա

Չնայած որ այս բոլոր հիվանդություններն իրենց բնույթով տարբեր են, սակայն հիմնական ախտանշաններով նման են։ Այդ ախտանշաններն են՝ դաշտանային ցիկլի խանգարում, դրանով պայմանավորված՝ արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսություն, որպես արդյունք՝ անպտղություն։

Դիտեք՝ Էնդոմետրիոզ  Կարդացեք՝ Էնդոմետրիոզ 

Վերարտադրողական համակարգի՝ հորմոնային հավասարակշռության խախտմամբ պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ (արգանդի միոման, էնդոմետրիումի և արգանդի պարանոցի պոլիպները, պոլիկիստոզը) վտանգավոր են այնքանով, որ սեռական օրգաններում բարորակ նորագոյացություններ են առաջացնում, որոնք չբուժվելու դեպքում կարող են վերածվել չարորակ ուռուցքների։ Չբուժվելու դեպքում կարող են հանգեցնել ոչ միայն անեմիայի՝ պայմանավորված արյան մեծ կորուստով, ոչ միայն էնդոկրին համակարգի խանգարումների, այլև արգանդի և ձվարանների քաղցկեղի։

Վերոնշյալ հիվանդությունների պատճառները թաքնված են հորմոնների խախտման մեջ, որն իր հերքին պայմանավորված է լինում տարբեր գործոններով։ Նախևառաջ մեծ է ժառանգականության, գենետիկայի դերը։ Այդ դեպքում դաշտանային ցիկլը կարող է ընդհանրապես չկարգավորվել (առաջնային ամենորեա) կամ մեծ ջանք պահանջել կարգավորման համար։ Հորմոնային խանգարման կարող են հանգեցնել տարած վարակները, ինչպես նաև սեռավարակները և ոչ միայն։

Եթե փոքր տարիքում աղջիկը հաճախ է հիվանդանում անգինայով կամ սուր ռեսպիրատոր հիվանդություններով, ապա մեծ տարիքում հորմոնային համակարգի խնդիրների հավանականությունը մեծանում է։ Տարբեր հիվանդությունների կամ սթրեսների, սխալ սնվելու, շարունակական գերհոգնածության հետևանքով թուլացած իմունիտետը նույնպես հարվածում է կնոջ վերարտադրողական համակարգին։

Հորմոնակախյալ հիվանդությունների առաջացման տեսանկյունից շատ վտանգավոր են սեռական օրգանների հետ կապված վիրահատական միջամտությունները։ Անպտղության հանգեցնող ամենատարածված պատճառներից է հղիության արհեստական ընդհատումը՝ կատարված հատկապես արգանդի քերմամբ։

Վերոնշյալ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է ախտորոշման ժամանակակից մեթդների՝ ՈւՁՀ-ի, հիստերասկոպիայի, լապարասկոպիայի միջոցով։ Հիվանդությունների մեծ մասը բուժվում է հորմոնաթերապիայի կիրառմամբ, որն օգնում է վերացնել ախտանշանները, վերականգնել դաշանային ցիկլը և կանխել կրկնվելը։

Հորմոնակախյալ հիվանդությունները սովորաբար վառ արտահայտված ախտանշաններ չեն ունենում, ուստի հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել դաշտանային ցիկլի վիճակին։ Ցանկացած խախտման դեպքում (դաշտանի ուշացում, առատ արնահոսություն, միջդաշտանային արնահոսություն և այլն) հարկավոր է դիմել գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի, ով կախտորոշի և համապատասխան բուժում կնշանակի։

Հիշեցնենք, որ ցանկացած կին տարին երկու անգամ պետք է գինեկոլոգիական խորհրդատվության դիմի։ Այն կօգնի ճիշտ ժամանակին հայտնաբերել խնդիրը և անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել։

Եթե ունեք մտահոգող հարցեր, ուղարկեք մեզ։ Բժիշկ Պ․ Սոցկին կօգնի կողմնորոշվել արդյոք կարիք կա՞ մասնագետի դիմելու, թե՞ ոչ։

Հարցնել բժշկին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում