Ապաքինումը արգանդի պարանոցի էրոզիայի բուժումից հետո

25.08.201411674

Արգանդի պարանոցի էրոզիայի բուժման եղանակը որոշում է բժիշկը՝ հիմնվելով կատարված հետազոտությունների արդյունքների վրա: Էրոզիան չի նպաստում քաղցկեղի առաջացմանը, սակայն կարող է պատճառ դառնալ չարորակ բնույթի փոփոխությունների համար:

Ինչպե՞ս է բուժվում էրոզիան

Բուժման մեթոդները տարբեր են: Բուժման եղանակներից մեկը լազերային մակարդումն է (կոագուլյացիա), որի դեպքում կատարվում է արգանդի պարանոցի մշակում հատուկ պատրաստուկներով, որոնք ընդունակ են ոչնչացնել սխալ գլանաձև էպիթելը:

Կրիոքայքայման մեթոդի միջոցով էրոզիայով ախտահարված հատվածը մշակվում է հեղուկ ազոտով:
Լազերային մակարդման (կոագուլյացիա) դեպքում էրոզիայի հատվածը մշակվում է լազերային ճառագայթով:
Ռադիոալիքային վիրաբուժության դեպքում ռադիոալիքներով ներգործում են ախտահարված հատվածի վրա:

Եթե էրոզիան փոքր է, ապա կիրառվում է դեղորայքային կոագուլյացիա, այսինքն՝ էրոզիան ենթարկվում է մշակման հատուկ պատրաստուկներով:

Էրոզիայի բուժման մեթոդներից մեկն է նաև դեղորայքային բուժումը, որը իրականացվում է էրոզիայի պատճառը վերացնող դեղորայքի տեղային օգտագործման, ինչպես նաև հակաբորբոքային միջոցների և համակողմանի բուժման օգնությամբ:

Ինչն է կարելի և ինչը չի կարելի էրոզիայի բուժումից հետո

Չպետք է տաք լոգանք ընդունել՝ պառկելով ջրի մեջ, նախընտրելի է ապաքինման շրջանում միայն ցնցուղ ընդունել:

Չի կարելի 3 կգ-ից ավել ծանրություն բարձրացնել մի քանի ամիս, իսկ այ թեթև տեսակի սպորտով կարելի է զբաղվել 2 շաբաթ անց:

Չի կարելի վիրախցուկ (տամպոն) մտցնել հեշտոցի մեջ, իսկ հեշտոցային պրոցեդուրաները ցանկալի է անցկացնել միայն գինեկոլոգի թույլտվությամբ:

Ապաքինման երկրորդ ամսում անհրաժեշտ է սեռական հարաբերություն ունենալ միայն պահպանակով, քանի որ անգամ մշտական զուգընկերոջ միկրոֆլորան համարվում է օտար և ապաքինման շրջանում արգելվում է օտար ֆլորայի ներթափանցումը:

Բացի այս, արգանդի պարանոցի էրոզիայի այրումից հետո 2-3 ամսվա ընթացքում արգելվում է լողալ լճակներում և ջրամբարներում: Ծովը բացառություն չէ:

Անհրաժեշտ է խուսափել երկար ժամանակ արևի կիզիչ ճառագայթների ներքո մնալուց: Ավելի լավ է արևայրուք ընդունել ստվերում: Խորհուրդ է տրվում մոտ մեկ ամիս չօգտվել նաև սոլյարիից: