Ինչո՞ւ է կլիմաքսի ընթացքում անհրաժեշտ վիտամին D3-ը

23.03.201811434

Կլիմաքսի ընթացքում վիտամին D3-ը՝ խոլեկալցիֆերոլ, շատ կարևոր է կնոջ օրգանիզմի համար, քանի որ մեծ դեր է խաղում կենսական բազմաթիվ գործընթացներում։

Կլիմաքսի շրջանում կնոջ օրգանիզմը հակված է լինում սրտանոթային, ոսկրային և այլ համակարգերի քրոնիկական հիվանդությունների։ Պաթոլոգիական այդ պրոցեսների զարգացման հարցում մեծ դեր է խաղում վիտամին D3-ը, այդ պատճառով էլ հենց կլիմաքսի սկսվելուն պես պետք է խոլեկալցիֆերոլ պարունակող պրեպարատներ խմել։

Ստորև կնշենք մի շարք հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխել D3 վիտամինի միջոցով։

Օստեոպորոզ։ 35-40 տարեկանն անց կանանց դեպքում ոսկրային հյուսվածքը կարող է տուժել հորմոնային ֆոնի փոփոխությունների պատճառով։ Կալցիումն սկսում է հեռանալ ոսկրերից և լավ չի յուրացվում ստամոքսաղիքային տրակտի կողմից։

Կարդացեք՝ Օստեոպորոզը և կլիմաքսը

Հիպերտոնիկ հիվանդություն։ Հիպերտոնիան տարածված հիվանդություն է մենոպաուզայի փուլի ընթացքում։ Խոլեկալցիֆերոլն օրգանիզմին օգնում է բնական ձևով նվազեցնել անոթային ճնշումը ի հաշիվ ռենին հորմոնի արտադրության ճնշման։

Օնկոլոգիական հիվանդություններ։ Վիտամին D3-ի պակասը կարող է հանգեցնել ուղիղ աղիքում, ենթաստամոքսային գեղձում և կաթնագեղձերում նորագոյացությունների առաջացման։ Կլիմաքսի ընթացքում մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի հարկավոր է խոլեկալցիֆեոլ պարունակող դեղամիջոցներ օգտագործել բժշկի նշանակմամբ։

Շաքարային դիաբետ։ 40-ն անց կանայք հակված են էնդոկրին այդ հիվանդության առաջացմանը։ Խոլեկալցիֆերոլը նպաստում է արյան մեջ ինսուլին հորմոնի մակարդակի իջեցմանը և եռակի նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը։

Դեպրեսիա։ Վիտամին D3-ը մասնակցում է սերոտոնին հորմոնի արտադրմանը, որը մեծ դեր է խաղում հոգեբանական բնականոն վիճակի պահպանման հարցում։ Քանի որ կլիմաքսի հաճախադեպ ախտանշաններից է համարվում տրամադրության փոփոխականությունը, լացկանությունը և դեպրեսիան, ապա վերջիններիս կանխման համար հարկավոր է խոլեկալցիֆերոլ պարունակող պրեպարատներ օգտագործել։

Կարդացեք՝ Մենոպաուզայի և դեպրեսիայի կապը

Վիտամին D3-ի պակասը հանգեցնում է նաև՝ ցրված սկլերոզի, միասթենիայի, օստեոարթիրիտի, աուտոիմուն բնույթիհիվանդությունների և այլն։

Վիտամինն ընդունած կանայք նշում են, որ զգալիորեն նվազում են մենոպաուզայի տարաբնույթ ախտանշանների դրսևորումները, լավանում է մաշկի, մազերի և եղունգների որակը, նվազում են նաև շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության և հենաշարժողական համակարգի հիվանդությունների դրսևորումները։