Օստեոպորոզը և կլիմաքսը

Օստեոպորոզը և կլիմաքսը

Ի՞նչ է օստեոպորոզը

Մեր ոսկորները մշտապես թարմացման, փոփոխման մեջ գտնվող հյուսվածքներ են և այդ պատճառով էլ սուր են արձագանքում օրգանիզմում որոշ նյութերի և հորմոնների անբավարարությանը:

Ոսկորները կազմված են սպիտակուցից (կոլագենից) և կալցիումի աղերից, որոնք ամրություն են հաղորդում նրան: Օստեոպորոզի դեպքում ոսկորներում նվազում է կոլագենի և կալցիումի քանակը, ինչի հետևանքով ոսկրային հյուսվածքը կորցնում է իր ամրությունը: Ոսկորները դառնում են փխրուն և կոտրվածքներ ստանալու նախատրամադրվածություն առաջացնում:

Ո՞վ է հակված օստեոպորոզի

Օստեոպորոզ կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Ընդ որում՝ 45-ն անց կանայք ավելի շատ են հակված օստեոպորոզի զարգացման վտանգի, ինչը պայմանավորված է դաշտանադադարի շրջանում կատարվող հորմոնային փոփոխություններով:

Էստրոգեն հորմոնը խիստ կարևոր է ոսկորների կառուցվածքի պահպանման հարցում, սակայն դաշտանադադարի շրջանում այն նվազում է արյան մեջ: Դրա հետևանքով ոսկրային հյուսվածքը կոլագեն և կալցիում է կորցնում, ինչն անդրադառնում է ոսկորների ամրության վրա:

Ի՞նչ վտանգ է պարունակում օստեոպորոզը

Օստեոպորոզի դեպքում հաճախ են հանդիպում ազդրի կոտրվածքները, մի տհաճ վիճակ, որը կարող է հիվանդին ամիսներ շարունակ գամել անկողնուն: Եթե կոտրվածքն օստեոպորոզի հետևանքով է եղել, ապա ոսկորի վերականգնման գործընթացը սովորականից ավելի երկար կտևի (երբեմն 8-10 ամիս):

Օստեոպորոզի դեպքում տուժում է կմախքի բոլոր ոսկորների ամրությունը, այդ թվում նաև ողնաշարինը: Բոլորին է հայտնի, թե որքան վտանգավոր կարող է լինել ողների կոտրվածքը (հնարավոր է, որ ողների կոտրվածքի հետևանքով վնասվի նաև ողնուղեղը, խանգարվի վերջինիս աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ անգամ մահի):

Ինչպե՞ս հասկանալ, որ օստեոպորոզ ունեմ

Ցավոք կանանց մեծամասնությունը օստեոպորոզի առկայության մասին տեղեկանում է կոտրվածք ստանալուց հետո միայն: Ավելի վաղ հայտնաբերելու նպատակով պետք է իմանալ օստեոպորոզի ռիսկի գործոնները և մի շարք հետազոտություններ անցնել:

Ձեր օրգանիզմում օստեոպորոզի առաջացման վտանգը բարձր է, եթե՝

  • 45-ն անց եք, կլիմաքսի փուլում եք և չեք օգտվում էստրոգենային հորմոնափոխարինիչ թերապիայից,
  • ձեր մայրը (մորաքույրը, տատիկը) օստեոպորոզ են ունեցել կամ էլ օստեոպորոզի նախանշաններ,
  • վաղ տարիքում կոտրվածքներ եք ունեցել, որոնք եղել են թեթև հարվածից կամ ընկնելուց,
  • հեռացված են ձեր երկու ձվարանները և էստրոգեններով հորմոնափոխարինիչ թերապիա չեք ստանում,
  • վահանագեղձի հորմոնների մակարդակը ցածր է,
  • ընդունում եք ստերոիդային հորմոններ՝ պրեդնիզոլոն, հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ, հեպարին, ինսուլին,
  • նիհար կազմվածք ունեք,
  • ծխում եք,
  • ոգելից խմիչքներ եք օգտագործում,
  • օրական 2 բաժակ սուրճ եք ըմպում,
  • քիչ եք շարժվում:

Եթե ունեք վերոնշյալ ռիսկի գործոններից 2 և ավելին, ապա անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի ամրության որոշման հետազոտություն անցնել՝ դենսիտոմետրիա:

Ի՞նչ է դենսիտոմետրիան

Այս հետազոտությունը տևում է 10-15 րոպե և ձեր առողջական վիճակի մասին կարևոր տվյալներ է հաղորդում: Դենիստոմետրիայի ընթացքում բժիշկը պարզում է ոսկրերի ամրությունը և որոշում է, թե ձեր պարագայում որքան բարձր է օստեոպորոզի վտանգը: Հետազոտությունից հետո նշանակվում է բուժում կամ էլ կանխարգելիչ միջոցներ են ձեռք առնվում:

Ի՞նչ է հնարավոր անել առանց բժշկի

Եթե անգամ դենսիտոմետրիա չեք անցել և չգիտեք արդյոք ունեք, թե չունեք օստեոպորոզ, ապա վերոնշյալ գործոններից անգամ 2-ի առկայությունը պարտավորեցնում է ձեզ լուրջ վերաբերվել այս հիվանդության կանխարգելմանը:

Կանխարգելումը ներառում է մի քանի կարևոր հանգամանք՝

  • ճիշտ սննդակարգ,
  • կալցիումի և վիտամին D-ի բավարար քանակություն,
  • ֆիզիկական ակտիվություն,
  • հրաժարում ծխախոտից:

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում անմիզապահության բուժման նորագույն մոտեցումները ներառում են…

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…