Կուրանտիլի (դիպիրիդամոլ) ընդունումը հղիության ընթացքում

Կուրանտիլի (դիպիրիդամոլ) ընդունումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում դեղամիջոցների ընդունումը միշտ եղել է վեճերի և տարակարծությունների պատճառ: 

Ի՞նչ անել, եթե ձեզ նշանակել են դեղամիջոց, «որովհետև այդպես է պետք», կամ եթե համոզված չեք, որ կարիք կա հղիության ընթացքում դեղորայք ընդունելու՝ մասնավորապես կուրանտիլ: Քննարկենք բոլոր փաստարկները:

Ինչո՞ւ է հղիության ընթացքում կուրանտիլ նշանակվում

Կուրանտիլը (կամ դիպիրիդամոլ) կանխարգելում է արյան մեջ թրոմբի (արյան մակարդուկ) առաջացումը, ամրացնում է արյունատար անոթները, ջրիկացնում է արյունը և բարելավում արյան միկրոշրջանառությունը՝ նվազեցնելով արյան ագրեգացիան (միացքավորում): Հղիության ընթացքում, երբ բոլոր օրգանները ծանրաբեռնված են, այն օգնում է բարելավել դրանց ֆունկցիան (քանի որ օրգանները սնվում են արյան թթվածնով), ինչպես նաև բարենպաստ ազդեցություն է ունենում պտղի զարգացման վրա: Այդպիսով կուրանտիլը կարող է հղի կնոջը պաշտպանել շատ խնդիրներից՝ այտուց, բարձր ճնշում, գլխացավ և նույնիսկ թոքերի այտուց, ջղակծկումներ, երիկամների ֆունկցիայի խանգարում: Այն նշանակվում է ուղեղային արյան շրջանառության խանգարումների և էնցեֆալապատիայի (ողնուղեղի խանգարումներ) բուժման և կանխարգելման համար:

Բացի վերոնշյալ փաստարկներից այս դեղամիջոցը վերականգնում է իմունիտետը՝ բարձրացնելով ինտերֆերոնների արտադրությունն ու ակտիվությունը: Այդ պատճառով այն կիրառվում է նաև որպես գրիպի և այլ վիրուսային հիվանդությունների բուժման կամ կանխարգելման միջոց: Կուրանտիլի օգտին է խոսում նաև այն փաստը, որ այն ոչ մի կերպ չի ազդում պտղի վրա, իսկ ահա ընկերքի վրա ազդում է, բայց բարենպաստ: 

Կուրանտիլը հղիության վաղ շրջանում

Լինում են դեպքեր, երբ կուրանտիլն ամբողջ հղիության ընթացքում մի քանի անգամ է նշանակվում ապագա մայրիկին՝ կուրսերով կամ մշտապես, բայց ընդմիջումներով: Հնարավոր է նաև, որ գինեկոլոգը նշանակի կուրանտիլ դեռ հղիության պլանավորման շրջանում: Հաճախ կուրանտիլը նշանակում են հղիության վերջին ամիսներին՝ ընկերքի վաղաժամ ծերացման դեպքում: Քիչ չեն նաև դեպքերը, երբ գինեկոլոգը խորհուրդ է տալիս կուրանտիլ ընդունել հղիության վաղ շրջանում, ինչը վախեցնում է շատ կանանց՝ արդյո՞ք այն վտանգավոր չէ փոքրիկի համար: Բժիշկները պնդում են, որ այն վնասակար չէ: Ավելին, հաճախ ասում են, որ դա անհրաժեշտ է ընկերքային արյան հոսքը կարգավորելու համար․եթե այն խանգարված է լինում, երեխան չի կարողանում ստանալ անհրաժեշտ սննդանյութերը և թթվածինը: Այդպիսի անհրաժեշտություն առաջանում է, եթե մոր արյունը խիտ է լինում:

Արևմտյան շատ երկրներում բժիշկները հրաժարվել են կուրանտիլից, քանի որ այն կարող է առաջացնել արյունահոսություններ։ Այդ պատճառով էլ հղիության վաղ փուլերում այն չի թույլատրվում:

Կուրանտիլը հղիության ընթացքում․ հրահանգներ

Այսպիսով՝ կուրանտիլը ցուցաբերում է հակաագրեգացիոն (նվազեցնում է թրոմբի առաջացման հավանականությունը), անգիոպրոտեկտոր (ամրացնում է արյունատար անոթների պատերը և նվազեցնում այտուցվածությունը), իմունամոդուլացնող ազդեցություն, ինչը կարող է շատ բարենպաստ լինել հղիության ընթացքում: Կուրանտիլը հաճախ նշանակվում է այն կանանց, ով ունի հղիության բարդություններ և վիժելու մեծ վտանգ:

Կուրանտիլը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ: Այն   կարող է առաջացնել մի շարք կողմնակի ազդեցություններ և ունի ընդունման հակացուցումներ:

Կուրանտիլի կողմնակի ազդեցություններն են՝

  • մարսողական համակարգի կողմից՝ փսխում, դիարեա, սրտխառնոց,
  • սրտանոթային համակարգի կողմից՝ բարձր չափաբաժնով ընդունելիս զարկերակային հիպոտենզիա (արյան ցածր ճնշում), քրտնարտադրություն, հաճախասրտություն (տախիկարդիա) հատկապես անոթները լայնացնող միջոցների հետ միաժամանակյա ընդունման դեպքում,
  • կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ գլխապտույտ, գլխացավ,
  • ալերգիկ ռեակցիաներ՝ մաշկային ցան, եղնջացան,
  • այլ՝ հոդացավ, առանձին դեպքերում՝ վիրահատական միջամտության ընթացքում կամ դրանից հետո արյունահոսություն:

Բարձր չափաբաժնով դեղորայքի ընդունումից կողմնակի ազդեցությունները սովորաբար արտահայտված չեն լինում և կրում են անցողիկ բնույթ:

Կուրանտիլի ընդունման հակացուցումներն են՝

  • սրտամկանի սուր ինֆարկտ,
  • անկանոն ստենոկարդիա,
  • կորոնար անոթների տարածված ստենոզացող աթերոսկլերոզ,
  • ենթաաորտալ ստենոզ,
  • քրոնիկական սրտային անբավարարություն դեկոմպենսացիայի փուլում,
  • զարկերակային հիպոտենզիա,
  • կոլապս,
  • ծանր առիթմիաներ,
  • հեմոռագիկ դիաթեզ,
  • արյունահոսության մեծ վտանգ պարունակող հիվանդություններ (այդ թվում ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություններ),
  • բարձր զգայունություն դեղամիջոցի հանդեպ:

Օգտակար է նաև իմանալ այն, որ ծննդաբերությունից առաջ կուրանտիլի ընդունումը պետք է դադարեցնել, քանի որ այն ջրիկացնում է արյունը, ինչը կարող է ծննդալուծման ժամանակ շատ վտանգավոր լինել։

Ինչպե՞ս է պետք ընդունել կուրանտիլը հղիության ընթացքում

Ինչպես արդեն նշվել է, կուրանտիլը պետք է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ: Ցանկացած դեպքում այն ընդունելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր կարդալ հրահանգները: Պետք է նաև իմանալ, որ ացետիլսալիցիլաթթուն բարելավում է կուրանտիլի ազդեցությունը, իսկ թեյը և սուրճը, ընդհակառակը, նվազեցնում են նրա արդյունավետությունը, այնպես որ՝ պետք չէ ընդունել դրանք միասին: Կուրանտիլը հղիության ժամանակ անհրաժեշտ է ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ: Դեղահաբը պետք է կուլ տալ ամբողջապես (չկծել, չմանրացնել)՝ մի քիչ ջրով: Անհրաժեշտ է հետևել բուժման այն ծրագրին, որ նշանակել է ձեր բժիշկը:

Կուրանտիլի այլընտրանքային միջոցներ

Եթե վստահ չեք այս դեղորայքի ընդունման հարցում, խնդրեք բժշկին ձեզ նշանակել մեկ այլ դեղամիջոց: Իսկ եթե առհասարակ դեմ եք դեղորայքի ընդունմանը, ապա կարող եք դիմել ավանդական բժշկությանը՝ ընտրելով մեթոդներ՝ կախված դեղամիջոցի նշանակման պատճառներից, օրինակ՝ կոճապղպեղը (իմբիր) բարելավում է արյան շրջանառությունը, ծիրանի սերմերը (ինչպես թարմ, այնպես էլ չորացրած) բարելավում են   սրտանոթային համակարգի գործունեությունը: Դիմադրողականությունը բարձրացնող լավ հատկությամբ են օժտված մեղրը, ընկուզեղենը, չրեղենը, վարսակը:

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում