Կլոստիլբեգիտի ընդունումը ձվարանի պոլիկիստոզի դեպքում

Կլոստիլբեգիտի ընդունումը ձվարանի պոլիկիստոզի դեպքում

Ձվարանի պոլիկիստոզը ձվարանների կառուցվածքային և ֆունկցիոնալ պաթոլոգիա է, որն անմիջականորեն կապված է նյութափոխանակության և հորմոնային համակարգի խանգարման հետ: Մեծամասամբ այն զարգանում է էստրոգենների սինթեզի, ֆոլիկուլագենեզի խանգարումների, ինչպես նաև կնոջ օրգանիզմում անդրոգեն հորմոնների բարձր մակարդակի ֆոնին: Այս հիվանդությունն առաջացնում է դաշտանային ցիկլի խանգարումներ, ձվազատման բացակայություն, գիրացում, մազակալում, ծանր դեպքերում կարող է հանգեցնել անպտղության:

Պոլիկիստոզի բուժման նպատակներով կիրառվում են տարբեր դեղորայքներ: Տարբերակներից մեկը ձվազատումը խթանող դեղամիջոցներն են, օրինակ՝ կլոստիլբեգիտը: Այս դեղամիջոցն ունի վառ արտահայտված հակաէստրոգենային հատկություն: Այն հանդիսանում է գոնադոտրոպինի արդյունավետ խթանիչ: Եթե պոլիկիստոզն ուղեկցվում է էստրոգենների թվի նվազմամբ, կլոստիլբեգիտի ազդեցությունն էստրոգենների վրա չնչին է, իսկ դրանց բարձր մակարդակի դեպքում դեղամիջոցը ցուցաբերում է հակաէստրոգենային լուրջ էֆեկտ:

Դեղամիջոցի բաղադրության մեջ մտնող գլխավոր ակտիվ նյութը կլոմիֆենի ցիտրատն է: Այս բաղադրիչն ակտիվ հակաէստրոգեն է, որն ուղղված է ձվազատումը խթանելուն: Այն սովորաբար լավ է յուրացվում կնոջ օրգանիզմի կողմից:

Ինչպես նշվեց, կլոստիլբեգիտի ընունումն ուղղված է ձվարաններում և հիպոֆիզում հորմոնների արտադրության ուժգնացմանը, աճի խթանմանը և հետագայում դոմինանտ ֆոլիկուլի հասունացմանը: Դեղի չափաքանակը որոշում է բուժող բժիշկը: Սովորաբար այն ընդունում են օրական 1-2 դեղահաբով, բուժման կուրսը սկսում են դաշտանային ցիկլի 3-5-րդ օրը և ընդունումը շարունակում են 5 օր:Այս ընթացքում հնարավոր է պահանջվի կլինիկական և լաբորատոր հետազոտությունների անցկացում՝ բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով: Եթե ձվազատում տեղի չի ունենում, անցկացվում է բուժման կրկնակի կուրս:

Կլոստիլբեգիտի հակացուցումները

Կլոստիլբեգիտի ընդունումն արգելվում է հետևյալ դեպքերում.

  • մակերիկամների կամ վահանաձև գեղձի ֆունկցիայի որոշ խանգարումներ, 
  • երիկամային կամ լյարդային անբավարարություն, 
  • ձվարանի կիստա, հիպոֆիզի ֆունկցիայի տարատեսակ խանգարումներ, հիպոֆիզում նորագոյացություններ, 
  • տեսողական որոշ խնդիրներ, 
  • էնդոմետրիոզ կամ սեռական օրգանների շրջանում բարորակ/չարորակ նորագոյացություններ, 
  • լակտազային անբավարարություն, գալակտոզի անտանելիություն և գլյուկոզայի թերի ներծծում, 
  • հղիություն, կրծքով կերակրում, 
  • անհատական անտանելիություն որևէ բաղադրիչի նկատմամբ:

Հնարավոր է կլոստիլբեգիտի ընդունման ընթացքում կնոջ օրգանիզմում ի հայտ գան կողմնակի ազդեցություններ: Որոշ դեպքերում այն կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, մետեորիզմ (փորափքանք), որովայնային ցավ, ախորժակի փոփոխություն, գլխապտույտ, գլխացավ և այլն: Հազվադեպ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Կլոստիլբեգիտով բուժման դեպքում հնարավոր է ձվարանների չափերի մեծացում դիտվի, ինչի դեպքում դեղամիջոցի ընդունումը դադարեցվում է մինչև չափերի կարգավորումը: Շաքարային դիաբետի դեպքում այս դեղամիջոցի ընդունումը զգուշություն է պահանջում, քանի որ այն պարունակում է լակտոզա: Այլ դեղորայքի հետ չի փոխազդում և որևէ կերպ չի նվազեցնում դրանց արդյունավետությունը:

views 19703
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն