Գրգռված աղու համախտանիշը և հղիությունը

Գրգռված աղու համախտանիշը և հղիությունը

Գրրգռված աղու համախտանիշի (ԳԱՀ) ախտանշանները՝ որովայնի ցավային սպազմերը, մետեորիզմը, փորլուծությունը կամ փորկապությունը, սովորաբար մեղմանում են հղիության ընթացքում: Դրա պատճառը պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակն է, որն առկա է օրգանիզմում հղիության ամբողջ ընթացքում: Այս հորմոնը հաճախ թուլացնող ազդեցություն է ունենում աղիների և ստամոքսաղիքային տրակտի վրա, որով էլ բացատրվում է ԳԱՀ ախտանշանների մեղմացումը:

Այս հորմոնալ փոփոխությունները կարող են նաև առաջացնել ամբողջ ստամոքսաղիքային տրակտի տոնուսի նվազում, որը կարող է հանգեցնել փորկապության: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել սննդակարգում՝ հատկապես, եթե ԳԱՀ-ի պատճառով ավելի հակված եք փորկապության: Փորձեք ավելի շատ ջուր խմել և սննդակարգում ավելացնել բջջանյութի քանակը: Եթե ԳԱՀ-ի համար դեղորայք եք ընդունում, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ նախքան կփորձեք հղիանալ, որպեսզի բուժման հնարավոր փոփոխությունները կատարվեն բեղմնավորումից առաջ:

ԳԱՀ-ի պարագայում ընդունվող որոշ դեղամիջոցներ, ինչպես լոպերոմիդը, հակացուցված են հղիության ընթացքում: Սակայն կան որոշակի դեղամիջոցներ, որոնք կարելի է ընդունել փոքր չափաբաժիններով և ընդհատել ընդունումը ծննդաբերությունից գրեթե մեկ ամիս առաջ, որպեսզի նվազեցվի երեխայի օրգանիզմում աբստինենտային համախտանիշի առաջացման հավանականությունը:

Անանուխի յուղը (պարկուճներով), որ հաճախ օգնում է ԳԱՀ-ի դեպքում, անվտանգ է հղիության ընթացքում ընդունելու համար: Ախտանշանների մեղմացման համար այլ դեղամիջոցներ ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հնարավոր է, որ բախվեք ԳԱՀ-ի որոշ ախտանշանների, օրինակ՝ մարսողական խանգարման վատթարացմանը: Այնուամենայնիվ գոյություն ունեն դեղամիջոցներ, օրինակ՝ գեվիկսոնը, որը կարող եք անվտանգ կերպով ընդունել հղիության ընթացքում ախտանիշների մեղմացման համար: Մնացած բոլոր դեպքերում ԳԱՀ-ն ինքնին ոչ մի էական ազդեցություն չի ունենում բեղմնավորման կամ հղիության վրա:

views 6742
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը