Բժշկի աշխատանքները
CO₂ ֆրակցիոն լազեր — նորագույն մեթոդ կնոջ ինտիմ առողջության վերականգնման համար
Ժամանակակից գինեկոլոգիայում CO₂ ֆրակցիոն լազերը դարձել է արդյունավետ և անվտանգ լուծում կանանց համար, ովքեր ցանկանում են վերականգնել հեշտոցի տոնուսը, ազատվել անմիզապահությունից և բարելավել սեռական կյանքի որակը։
Ինչպե՞ս է աշխատում լազերը
Ֆրակցիոն CO₂ լազերը գործում է՝ խթանելով հեշտոցի լորձաթաղանթի և հենաշարժական հյուսվածքների կոլագենի և էլաստինի արտադրությունը։ Արդյունքում հյուսվածքները դառնում են ավելի առաձգական, խոնավ և ամուր՝ ապահովելով նորմալ ֆունկցիոնալություն։
Ցուցումներ
- Հեշտոցի լայնացում ծննդաբերություններից հետո
- Լորձաթաղանթի չորություն, այրոց, անհարմարություն
- Թեթև կամ միջին աստիճանի անմիզապահություն
- Սեռական կյանքի որակի նվազում
- Մենոպաուզային շրջանում առաջացած ինտիմ անհարմարություններ
Ստորև ներկայացնում ենք ընթացքը
Լազերային միջամտությունը տևում է ընդամենը 15–20 րոպե, անցավ է և չի պահանջում վերականգնման շրջան։Կատարվում է ամիսը 1 անգամ: