Միզարձակման խանգարումներ

Միզարձակման խանգարումներ

Կնոջ սեռական համակարգի վիճակի վրա ազդում են հարևան օրգանների հիվանդությունները և հակառակը, սեռական համակարգի որոշ ախտաբանական փոփոխություններ կարող են տարաբնույթ խանգարումներ առաջացնել արտազատական համակարգի օրգաններում և ուղիղ աղիքում։

Արտազատական համակարգի օրգանների հիվանդությունների դեպքում դիտվում են ստորև նշված ախտանշանները։ Միզելիս ցավ, հաճախ կտրող բնույթի։ Դիտվում է միզապարկի և միզուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։

Միզելու սկզբում զգացվող ցավը բնոոշ է ուրետիտին, իսկ վերջում զգացվողը՝ միզապարկի բորբոքային պրոցեսներին (ցիստիտ

Միզարձակման հապաղումը հաճախ միզապարկի հետվիրահատական կամ հետծննդաբերական պարեզի արդյունք է լինում։ Կարող է դիտվել միզապարկի կամ միզուղիների վնասվածքից հետո, ինչպես նաև արգանդի արտանկման և թեքման արդյունքում։

Անմիզապահությունը (էնուրեզ) կարող է լինել ամբողջական և մասնակի, առաջանում է միայն ճիգ գործադրելու ժամանակ (արգանդի և հեշտոցի պատերի արտանկման և իջեցման դեպքում, ինչպես նաև մկանների տոնուսի նվազման և ծերունական տարիքում ծանր, հյուծիչ հիվանդությունների դեպքում)։

Մեզի գույնի և հոտի փոփոխությունը կարող է կապված լինել մեզում թարախի առկայության հետ։ Այդ դեպքում մեզը մուգ է լինում, փաթիլների առկայությամբ։

Կարդացեք՝ Անմիզապահությունը հղիության ընթացքում

Հեմատուրիան (մեզում արյան առկայություն) կարող է պայմանավոված լինել տարբեր պատճառներով։ Արնահոսության աղբյուրը կարող է լինել միզուղիների ցանկացած մասում։ Երիկամաքարային հիվանդության դեպքում հեմատուրիան ուղեկցվում է երիկամային կոլիկայի պրիստուպներով։ Հեմատուրիա է դիտվում նաև երիկամների չարորակ ուռուցքների և տուբերկուլյոզի ժամանակ։

Դիտեք տեսանյութը՝ Գենիտալ տուբերկուլյոզ

Ցավոտ միզարձակումը կամ դրա հաճախակիությունը կարող է վկայել ցիստիտի մասին։ Այն պետք չէ աչքաթող անել, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի և բուժվել։

Առհասարակ, մեզի գույնի փոփոխության, տհաճ հոտի և ցավի դեպքում պետք է դիմել բժշկի և պարզել պատճառը։

Միզարձակման խանգարումների դեպքում հարկավոր է դիմել ուրոլոգի։

 

Աղբյուրը՝ www.vmede.org
Թարգմանությունը և ադապտացիան՝ www.sotskiy.am

views 22694
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ