Ինչո՞ւ է առաջանում միզարձակման կարիք օրգազմից անմիջապես առաջ
Ինչո՞ւ է առաջանում միզարձակման կարիք օրգազմից անմիջապես առաջ
Պատահում է, որ սեռական հարաբերությունից առաջ մոռանում եք զուգարան գնալ, և հարաբերության ընթացքում միզելու ցանկություն է առաջանում:
Պատահում է․․․
Երբեմն կանանց մի մասը չեն կարողանում հասնել օրգազմի, քանի որ կարծում են, որ ուր որ է՝ կխայտառակվեն: Բացահայտենք, թե ինչու կարիք չկա անհանգստանալու և վախենալու: Դուք միակը չեք․ շատ կանայք են
վախենում «արտահոսքից» սեքսի ժամանակ: Այս խնդրին բախվում են բացառապես կանայք, իսկ տղամարդկանց օրգանիզմը օժտված է ֆիզիոլոգիական հատուկ մեխանիզմով, որը թույլ է տալիս զսպել
միզարձակումը էրեկցիայի ժամանակ: Կանանց մոտավորապես 60 %-ը,
որոնք տառապում են տարբեր աստիճանների անմիզապահությունից (օրինակ՝ հազալու կամ փռշտալու ժամանակ), սեռական հարաբերության ընթացքում միզարձակում ենունենում: Երբեմն հնարավոր է արտադրությունը շփոթել մեզի հետ: Մինչ այժմ համապատասխան գիտական շրջանակներում այս թեման քննարկվում է (ոչ այնքան ակտիվ, քանի որ այնքան էլ հեշտ չէ փորձարկման մասնակիցներ գտնելը)։ Որոշ գիտնականներ համոզված են, որ այդ հեղուկը մեզ է, իսկ մյուսները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ այն պարզապես արտադրություն է: Հնարավոր պատճառները Դե ինչ, սկսենք նրանից, որ գուցե մոռացել եք միզել սեքսից առաջ: Սեռական խթանման ընթացքում առնանդամը կամ մատների հպումները ինչ-որ կերպ կարող են ճնշում գործադրել միզապարկի վրա և առաջացնել այն անհապաղ դատարկելու ցանկություն: Եթե, այնուամենայնիվ, գնացել եք զուգարան, և անհանգստությունը շարունակվում է,
փորձեք այլ դիրք: Միզապարկը կարող է «արձագանքել» ակտիվ ցնցումներին:
Լուբրիկանտ քսուքը երբեմն խնդիր է առաջացնում՝ դառնալով
ալերգիկ ռեակցիայի դրսևորման պատճառը: Միզուղիներում առաջացած քորի
զգացումը հեշտությամբ կարելի է շփոթել զուգարան գնալու ցանկության հետ:
Իրականում զուգարան գնալու կարիք չկա։ Որոշ կանայք նկարագրում են վերահաս օրգազմի զգացողությունը՝ որպես միզելու անզուսպ ցանկություն: Վախենալով, որ վերջինս տեղի կունենա՝ նրանք այնքան են լարվում, որ իրականում «կորցնում են» հաճույքի գագաթնակետին հասնելու հնարավորությունը: Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ որքան շատ եք մտածում այն մասին, թե ինչպես զսպել միզարձակումը սեքսի ժամանակ, այնքան ավելի է պակասում օրգազմի հասնելու հավանականությունը: Փորձեք թուլանալ: Սեռական հարաբերությունից առաջ գնացեք զուգարան, որպեսզի ձեր միզապարկը դատարկ լինի և անհանգստանալու պատճառ չունենաք: Միգուցե հենց այդ դեպքում զգաք ձեր ողջ կյանքի
գլխապտույտ օրգազմներից մեկը: Իսկ եթե ո՞չ: Իրականում, սեքսի
ընթացքում կատարվում է հեղուկների փոխանակում, և քիչ հավանական է, որ ձեր
զուգընկերը ցնցվի, եթե դուք փոքր-ինչ միզարձակեք: Այն առատ չի լինի,
ամենայն հավանականությամբ՝ ընդամենը մի քանի կաթիլ, որն աննկատ կանցնի:
Կարող եք ընթերցել նաև՝ Հեշտոցամուտքի նեղացում
Սթրեսային անմիզապահություն
Սա լինում է հատկապես այն ժամանակ, երբ ներորովայնային ճնշումը բարձրանում է. ծանրություն եք բարձրացնում, ակտիվորեն սպորտով եք
զբաղվում կամ սեռական հարաբերություն եք ունենում։
Կարող են լինել մի քանի պատճառներ․
- Հղիություն և ծննդաբերություն
- Դաշտանադադար
- Ավելորդ քաշ
- Միզուղիների վարակներ
- Որոշ դեղորայքներ
- Ուժեղ սթրես
Սակայն, մեծ հաշվով, «մեղավոր են» թույլ մկանները։
Ի՞նչ անել
Արդեն պարզեցինք, թե որն է պատճառը։ Բայց ի՞նչ անել: Բացի դեղորայքից,
օգտակար են նաև Կեգելի վարժությունները: Հենց դրանք են ուժեղացնում
հետույքի մկանները։ Հետույքի մկանները հեշտ չէ գտնել:
Գտնելու հարմար եղանակ
Զուգարանում գտնվելու ընթացքում ընդհատեք միզելու գործընթացը: Զգո՞ւմ եք
լարվածությունը: Ահա՛, թե որոնք են դրանք:
Կարևոր կետ
Կեգելի վարժություններն այս վիճակում հնարավոր չէ անել, քանզի կառաջանան միզապարկի հետ կապված խնդիրներ: Հետույքի հատակի ուժեղ մկաններն օժանդակում են միզապարկին և աղիքներին այնպես, որ ոչինչ չի «արտահոսում» միզելուց հետո։
Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է, որ եթե սերմնահեղուկը թափվում է հեշտոցից, ապա նվազում է հղիանալու հավանականությունը

Ճի՞շտ է, որ եթե կինը հեշտոցային օրգազմ չի ապրում, ուրեմն հիվանդ է

Ցավ սեռական հարաբերության ժամանակ. ինչի մասին է վկայում

Հղիությունը մեծացնո՞ւմ է սեռական ցանկությունը

Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է
