Հետծննդաբերական անմիզապահություն․ բուժե՞լ, թե՞ սպասել

Հետծննդաբերական անմիզապահություն․ բուժե՞լ, թե՞ սպասել

Կնոջ օրգանիզմը հղիության ընթացքում ծանրաբեռնվում է, «վերակառուցվում» երեխային կրելու, լույս աշխարհ բերելու համար և երբեմն ծննդաբերությունից հետո խնդիրներ են ի հայտ գալիս։ Դրանցից մեկն անմիզապահությունն է։

Ո՞րն է պատճառը

Երեխայի ծանրությունից կոնքի հատակի մկանները ձգվում են և թուլանում, այդ էլ հենց հիմնական պատաճռն է: Ծննդաբերական վնասվածքները, գիրացումը, պտղի խոշորությունը և այլ գործոններ մեծացնում են անմիզապահության առաջացման հավանականությունը։

Ինչպե՞ս է դրսևորվում

Առանձնացվում է անմիզապահության մի քանի տեսակ՝

  • ուրգենտ՝ անվերահսկելի միզարձակում, 
  • սթրեսային՝ լինում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, 
  • անմիզապահություն, երբ մեզը հոսում է կամայականորեն, առանց միզելու ցանկություն առաջանալու, 
  • ռեֆլետոր՝ լինում է որոշակի գործոնների ազդեցությամբ՝ վախից, ջրի ձայնից և այլն,
  • գիշերային անմիզապահություն, 
  • մեզի մշտական կամայական հոսք։ 

Պե՞տք է դիմել բժշկի

Անմիզապահությունը վտանգավոր չէ, չի հանգեցնում լուրջ խանգարումների։ Միզարձակման ֆունկցիան սովորաբար վերականգնվում է ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ պետք չէ անտեսել խնդիրը․ հարկավոր է դիմել բժշկի բորբոքումները կամ վարակումը բացառելու համար։

Ինչպե՞ս է բուժվում

Բուժման կարևոր մասն են կազմում կոնքի հատակի մկանների համար նախատեսված վարժությունները։ Ֆիզիոթերապիան նույնպես արդյունավետ է։ Անմիզապահությունը բուժող դեղահաբեր գոյություն չունեն, սակայն բժիշկը կարող է վիտամիններ և անոթների պատերն ամրացնող դեղորայք նշանակել։

Եթե մեկ տարվա ընթացքում կոնսերվատիվ բուժումն անարդյունավետ է լինում, վիրահատական միջամտություն է կատարվում։

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…