Արգանդի վզիկի քաղցկեղ. պատվաստումը կարո՞ղ է պաշտպանել քաղցկեղից և որքանո՞վ է այն անվտանգ

Արգանդի վզիկի քաղցկեղ. պատվաստումը կարո՞ղ է պաշտպանել քաղցկեղից և որքանո՞վ է այն անվտանգ

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 70%-ը կապված է HPV-ի ուռուցքածին տեսակների հետ (16 և 18): Հիվանդությունը կարող է ախտորոշվել սքրինինգի միջոցով, որն իր մեջ ներառում է HPV- թեստը (հետազոտություն` ուղղված վիրուսի հայտնաբերմանը), ինչպես նաև արգանդի վզիկից վերցված ցիտոլոգիան:

Ընթերցեք նաև՝ Արգանդափողի քաղցկեղ

Խորհուրդ է տրվում 30 տարեկանից հետո առնվազն տարին մեկ անգամ իրականացնել սքրինինգ։ HPV-վարակի դեմ պատվաստանյութն այսօր HPV-ի հետ կապված հիվանդությունների, այդ թվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի առաջնային կանխարգելման արդյունավետ միջոցն է:

Պատվաստումը պաշտպանում է HPV-ի ուռուցքածին տեսակներից, որոնք կապված են արգանդի վզիկի քաղցկեղի հետ: HPV-ի պատվաստումները թույլատրվում են և՛ աղջիկներին, և՛ տղաներին՝ 9 տարեկան հասակից սկսած:

Սակայն ավելի լավ է պատվաստվել սեռական կյանք սկսելուց առաջ: HPV պատվաստանյութի անվտանգությունը ապացուցվել է մի շարք կլինիկական փորձարկումների արդյունքում:

Պատվաստանյութի կազմի մեջ չկան գենետիկ նյութեր, օգտագործվում են վիրուսանման մասնիկներ: Ապացուցված է նաև, որ պատվաստանյութը չի առաջացնում անպտղություն։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 


 
 
 
 

 
 

 
 

views 7099
Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Սեռական շուրթերի այտուց

Հիվանդություններ/միջամտություններ

Սեռական շուրթերի այտուց

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Նաբոտյան կիստա

Հիվանդություններ/միջամտություններ

Նաբոտյան կիստա