Հեղուկ ցիտոլոգիա

Հեղուկ ցիտոլոգիա

Արգանդի պարանոցի և ցերվիկալ ուղու քերուկի ուսումնասիրություն։

Արգանդի վզիկի քաղցկեղն իր տարածվածությամբ 3-րդ տեղն է գրավում կանացի բոլոր չարորակ ուռուցքների մեջ (կրծքագեղձի և աղիքի քաղցկեղից հետո): Արգանդի պարանոցի նորագոյացությունները հիմնականում առաջանում են միջին տարիքի կանանց մոտ (35-55 տարեկան), հազվադեպ են ախտորոշվում 20 տարեկանից փոքր անձանց մոտ, իսկ դեպքերի 20% -ը հայտնաբերվում է 65 տարեկան հասակում:

Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները ներառում են մարդու պապիլոմավիրուսով վարակվածությունը (HPV 16, HPV 18, HPV 31, HPV 33, HPV 45 և այլն), ծխելը, սնկային կամ հերպեսի վարակը, քրոնիկ բորբոքային գինեկոլոգիական հիվանդությունները:Հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործումը, գենետիկ նախատրամադրվածությունը, սեռական կյանքի վաղ սկիզբը, սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը, վիտամին A -ի և C-ի անբավարարությունը, ՄԻԱՎ-ը։

Բոլոր կանայք սեռական կյանքի մեկնարկից 3 տարի անց պետք է իրականացնեն արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված սքրինինգ։ 30 տարեկանից սկսած, եթե առկա է արգանդի պարանոցի քաղցկեղի ուսումնասիրության 3 անընդմեջ բացասական արդյունքներ, ապա տվյալ անձը կարող է հետազոտվել 2-3 տարին մեկ: Ռիսկի գործոններ ունեցող կանայք (մարդու պապիլոմավիրուս վարակի, իմունային անբավարարության դեպքում) պետք է շարունակեն տարեկան 1 անգամ հետազոտվել։ 65 տարեկանն անց կանայք, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում ունեցել են արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտությունների 3 բացասական արդյունքներ, կարող են այլևս չհետազոտվել։ Կանայք, ովքեր իրականացրել են արգանդի և արգանդի պարանոցի հեռացում, կարող են չկատարել այս հետազոտությունը, եթե միջամտությունը կատարվել է ոչ արգանդի պարանոցի քաղցկեղի կամ նախաքաղցկեղային վիճակի պատճառով: Նրանք, ովքեր վիրահատել են միայն արգանդը՝ առանց պարանոցը հեռացնելու, պետք է շարունակեն հետազոտվել:

Հեղուկ ցիտոլոգիան՝ ցիտոլոգիական հետազոտության նորարարական մեթոդ է, որն իդեալական է ցերվիկալ ուղու և արգանդի պարանոցի հեշտոցային հատվածի լորձաթաղանթների նեոպլազիայի ախտորոշման համար։ Այն իրականացվում է, եթե բուժառուի մոտ կասկածվում է քաղցկեղի կամ դիսպլազիայի առկայություն: Այս հետազոտության շնորհիվ քաղցկեղը կարելի է հայտնաբերել զարգացման ամենավաղ փուլերում:

ՊԱՊ թեստի առավելությունը բջիջների պատկերի պարզությունն է: Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում ցերվիկալ ուղուց և արգանդի պարանոցից վերցված քերուկը խառնվում է հատուկ լուծույթի հետ, որը մեխանիկորեն բաժանում է էպիթելի բջիջները աղպի մասնիկներից: Արդյունքում՝ կեղծ բացասական արդյունքների քանակը զգալիորեն կրճատվում է:

Արգանդի պարանոցի և ցերվիկալ ուղու ցիտոլոգիական հետազոտությունը Պապանիկոլաուի մեթոդի համաձայն՝ թույլ է տալիս բարձր զգայունությամբ և հուսալիությամբ հայտնաբերել քերուկում առկա ատիպիկ բջիջները և նախաքաղցկեղային վիճակը: Այս ուսումնասիրության միջոցով կարող են հայտնաբերվել նաև վարակները, էնդոցերվիկսի և էնդոմետրիումի պաթոլոգիաները:

Նախաքաղցկեղային իրավիճակի և քաղցկեղի վաղ փուլի հայտնաբերումը հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ բուժում և կանխել վտանգավոր հետևանքները:

Ի՞նչը կարող է ազդել արդյունքի վրա:

20 տարեկանից ցածր աղջիկների մոտ հնարավոր է կեղծ դրական արդյունք՝ էպիթելիումի փոփոխությունների առկայության պատճառով , որը կապված է անցողիկ հորմոնալ խանգարումների հետ: Սուր վարակների դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել այս հետազոտությունը, որպեսզի ուսումնասիրվի և բացահայտվի էթոլոգիական հարուցիչը, իսկ բուժումից 2 ամիս անց անհրաժեշտ է սահմանել ցիտոլոգիական վերահսկողություն:

Արգանդի պարանոցի էպիթելիումի փոփոխությունները կարող են ազդել արդյունքի վրա, ուստի կարևոր է անցնել կրկնակի հետազոտություն:
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Ինչո՞ւ է վնասակար պոռնոֆիլմ դիտելը

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Չզարգացող հղիությունը ցավոտ և բարդ խնդիր է, որի հետ բախվում են շատ կանայք։ Երեխայի կորուստը հղիության վաղ շրջանում կարող է հոգեբանական խորը վնասվածքներ թողնել և բազմաթիվ հարցեր առաջացնել

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Անպտղությունը կնոջ համար ծանր հարված է, երբ թվում է, թե երազանքներից մեկը անհասանելի է դառնում