Արգանդի պարանոցի հիվանդություններ

Արգանդի պարանոցի հիվանդություններ


Արգանդի պարանոցի(վզիկի) հիվանդությունների զարգացման համար վտանգ են ներկայացնում բակտերիալ և վիրուսային վարակները, հատկապես մարդու պապիլոմավիրուսը: Բացի այդ, ռիսկի գործոններից են նաև վաղ սկսած սեռական կյանքը, բազմաթիվ հղիություններ կամ կանացի վիրահատական միջամտություններ, սեքսուալ զուգընկերների շատ քանակը, չպաշտպանված սեռական հարաբերությունը, արգանդի վզիկի վնասվածքը՝ ծննդաբերության կամ հղիության արհեստական ընդհատման ժամանակ, ծխախոտի օգտագործումը, դաշտանային խանգարումները, իմունային անբավարարությունը:


Արգանդի վզիկի հիվանդությունների դասակարգումը


1. Ֆոնային հիվանդություններ

 Տարբեր տարիքի կանանց 38% -ի մոտ կարող են առաջանալ արգանդի վզիկի  ֆոնային հիվանդություններ, որոնք են `

•Էկտրոպիոն՝ ցերվիկալ ուղու  լորձաթաղանթի ձևախեղումը (բնորոշ է ծննդաբերած կանանց):
•Արգանդի պարանոցի էկտոպիա, ցիլինդրիկ էպիթելի տեղակայումը ոչ բնորոշ տեղում:
•Ցերվիկալ ուղու պոլիպ, որը ցերվիկալ ուղու լորձաթաղանթի օջախային գոյացություն է։ Պոլիպները, որպես կանոն, ձևավորվում են քրոնիկական բորբոքումների արդյունքում և ենթակա են պարտադիր հեռացման։
•Արգանդի վզիկի պապիլոմա։
•Էկզո- /էնդոցերվիտ՝ արգանդի վզիկի բորբոքում։
•Լեյկոպլակիա, որը նույնպես արգանդի վզիկի վիրուսային ախտահարման արդյունք է։
•Էնդոմետրիոզ, որի դեպքում արգանդի վզիկի վրա առաջանում են էնդոմետրիումի օջախներ։

2. Նախաքաղցկեղային հիվանդություններ
 Արգանդի վզիկի  տարբեր աստիճանների  դիսպլազիա, որը բնութագրվում է արգանդի վզիկի հյուսվածքի բջիջների ձևախեղամբ։

3. Ուռուցքային հիվանդություններ 

Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդությունների հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է։
Արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտման համար հարկավոր է տարին առնվազն մեկ անգամ հետազոտվել, հանձնել քսուք օնկոցիտոլոգիական հետազոտման համար, անհրաժեշտության դեպքում կատարել նաև կոլպոսկոպիա և արգանդի վզիկի բիոպսիա։
 

Արգանդի վզիկի պաթոլոգիայի ախտորոշումն իրականացվում է ներզննման ժամանակ և ներառում է`


•Արգանդի վզիկից և ցերվիկալ ուղուց վերցված քսուքի բջջաբանական հետազոտություն,
•կոլպոսկոպիա,
•արգանդի վզիկի կենսազննում,
•ցերվիկալ ուղու զննում,
•  հեշտոցի միկրոֆլորայի և վարակների հետազոտություն,
• հորմոնալ կարգավիճակի ուսումնասիրություն,
• իմունոգրամա:

Արգանդի վզիկի հիվանդությունների բուժումը
1. Տեղային թերապիա։
 

Իրականացվում է ըստ կատարված հետազոտությունների արդյունքների՝ 2-3 դաշտանային  փուլերի ընթացքում (օգտագործվում են  հեշտոցային մոմիկներ կամ լուծույթներ):


2. Արգանդի վզիկի դեստրուկցիա:
•Լազերային միջամտություն,
•Ռադիոալիքաին միջամտություն,
•Քիմիական կոագուլյացիա, 
•Կրիոթերապիա,
•Դիաթերմոկոագուլյացիա։

Արգանդի վզիկի ֆոնային հիվանդությունների ժամանակին հայտնաբերումը  և պատշաճ բուժումը կանխարգելում է հիվանդության չարորակ բնույթի  առաջացումը:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում