Կլիմաքս. բուժե՞լ, մեղմե՞լ, թե՞ անտեսել
Կլիմաքս. բուժե՞լ, մեղմե՞լ, թե՞ անտեսել
Դաշտանադադարը (կլիմաքս) ժամանակահատված է, երբ կանանց հորմոնալ համակարգը դադարում է կատարել իր հիմնական խնդիրը՝ վերարտադրողական գործառույթը։ Այն հիմնականում արտահայտվում է հետևյալ կերպ՝ նվազում է սեռական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակը։ Երբ ձվարանը դադարում է կատարել իր հիմնական խնդիրը, դադարում է դաշտանը, իսկ այս գործընթացն անվանում են դաշտանադադար։
Այն սովորաբար տեղի է ունենում 50 տարեկան հասակում, սակայն, դաշտանադադարի ախտանիշները կարող են նկատվել 40 տարկանից սկսած։ Դաշտանի բացակայության առաջին տարին դաշտանադադարի ժամանակահատվածն է, իսկ դրանից հետո՝ հետդաշտանադադարն է: Մոտավորապես 40-50 տարեկան հասակում կինը ցերեկային ժամերին կարող է զգալ ջերմության տատանումներ և քրտնարտադրություն, ճնշման իջեցում և սրտի արագ բաբախ, տրամադրության անկում և սեռական ցանկության նվազում։ Շատերի մոտ կարող են առկա լինել բոլոր այս ախտանիշները։
Դաշտանադադարի առաջին երեք տարիների ընթացքում նկատվում է լորձաթաղանթների և մաշկի չորություն, ինչի պատճառով առաջանում են կնճիռներ, եղունգների փխրունություն, ցավ սեռական հարաբերության կամ միզարձակման ժամանակ։ Կարող է փոփոխվել նաև քաշը՝ նվազելով կամ ավելանալով։
Արդյո՞ք պետք է բուժել դաշտանադադարը։
Չնայած տհաճ ախտանիշներին՝ դաշտանադադարը բնական վիճակ է, որին առնչվում է ցանկացած կին: Դաշտանադադարը հնարավոր չէ բուժել կամ կանխել, սակայն հնարավոր է հետաձգել և թեթևացնել ընթացքը։
Ինչպե՞ս կարելի է մեղմել դաշտանադադարի ընթացքը
Կա 3 ճանապարհ՝ դաշտանադադարի ախտանիշները մեղմելու համար։
Առաջինը՝ հետևել սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը և լիարժեք քնին։ Երկրորդ՝ դիմել հորմոնափոխարինիչ թերապիայի։
Երրորդ՝ սննդակարգում ներառել ֆոտոէստրոգեններին և էստրոգեններին նման բիոկարգավորիչներ։
Փոխել ապրելակերպը
Կանայք, որոնց մոտ դաշտանադադարը սկսվում է ոչ արտահայտիչ նշաններով, եթե ուշադիր լինեն և հոգ տանեն իրենց օրգանիզմի մասին, կթեթևացնեն դրա ընթացքը։
• Հետևողական լինել, թե ինչից է առաջանում ջերմության տատանումներ և խուսափել այդ ամենից։
Պատճառ կարող է հանդիսանալ կծու սնունդը, ծխախոտը կամ ալկոհոլային խմիչքները։
• Նախընտրեք բազմաշերտ հագուստը, որպեսզի ավելի հեշտ հարմարվեք մարմնի ջերմաստիճանի տատանումներին
• Մարմնի ջերմաստիճանի տատանումների ընթացքում մի կտոր սառույց դրեք դաստակին կամ ծոծրակին
• Քնեք զով սենյակում
Ընտրեք այնպիսի անկողնային պարագաներ և գիշերազգեստ, որ հեշտ կլանվի խոնավությունը
• Զբաղվեք յոգայով և կատարեք շնչառական վարժություններ
• Վերահսկեք մարմնի քաշը
• Լավ քնեք
• Պահպանեք ֆիզիկական ակտիվությունը՝ նվազեցնելով օստեոպարոզի ռիսկը։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին