Սեքս և մենոպաուզա․իրականություն ու առասպելներ (մաս II)

Սեքս և մենոպաուզա․իրականություն ու առասպելներ (մաս II)

Մի առանձին հոդվածում խոսել ենք սեքսի և մենոպաուզայի մասին իրականության վերաբերյալ, իսկ այս հոդվածում կներկայացնենք այդ թեմայի շուրջ հյուսված հիմնական առասպելները։

Կարդացեք՝ Սեքս և մենոպաուզա․ իրականություն ու առասպելներ (մաս I)

Առասպել 1․ Կլիմաքսը միշտ ուղեկցվում է վատ ինքնազգացողությամբ և արտադրությամբ։

Քրտինքն ու արտադրությունը առավել արդյունավետ բուժվում են հորմոնալ թերապիայի միջոցով։ Պրոգեստերոնն ու էստրոգենը լավագույն համադրությունն են և լավագույն թերապիան։ Հորմոնների քանակը բավականին նվազել է, և անգամ քիչ չափաբաժինները պաշտպանողական ռեակցիայի են բերում և ամրացնում են ոսկրային հյուսվածքները։

Ինձ հաճախ են հարցնում՝ վնասակար չէ՞ արդյոք հորմոնալ թերապիան։ Ոչ։ Այնպես որ, եթե ցանկանում եք երկարացնել երիտասարդությունը, պահպանել արտաքինը և սեքսուալ ակտիվությունը, ապա ընդունեք հորմոններ կամ ֆիտոէստրոգեններ բժշկի հսկողությամբ։

Առասպել 2․ Մենոպաուզայի շրջանում սեքսը հաճույք չի պատճառում։

Հետազոտությունները ցույց են տվել՝ սեքսուալությունը և լիբիդոն պայմանավորված չեն էստրոգենների աստիճանով, որը մենոպաուզայի շրջանում զգալի իջնում է։ Բացի դա, կանանց նվազագույնը 50%-ը, որոնք մասնակցել են մի հարցման, ցույց են տվել, որ չեն նկատում սեքսի հանդեպ հետաքրքրության նվազում։

Հարցվածներից միայն 20%-ն է նշել սեքսի հանդեպ զգալի հետաքրքրության բացակայության մասին։ Սակայն անգամ այդ 20%-ը կարող է պարզապես բխել նախապես ունեցած պատկերացումներից կամ սպասումներից։ Այդ պատճառով մի զարմացեք, եթե մենոպաուզայի ժամանակ ձեր անձնական կյանքը ոչ միայն չվատանա, այլև դառնա առավել հարուստ, քան առաջ էր։

Առասպել 3․ Մենոպաուզայից հետո ամբողջ օրգանիզմը սկսում է թոշնել։

Մենոպաուզան ձեր օրգանիզմի բնական փոփոխությունն է, հորմոնալ ֆոնի վերադասավորում, ինչը տարիքի հետ տեղի է ունենում նաև տղամարդկանց հետ։ Այդ շրջանում իջնում է այն հորմոնների մակարդակը, որոնք կարևոր են հղիությունը պահպանելու համար, ինչպես նաև ազդում են մեր մաշկի և մազերի վրա։

Այդ շրջանում կինը կարող է գիրանալ․ պատրաստ լինելով փոփոխություններին՝ կարելի է խուսափել կյանքի որակի վատթարացումից։ Ճիշտ սնվեք, առողջ ապրելակերպ վարեք, ակտիվ ապրեք, մի ծխեք, մի խմեք, ընդունեք հորմոններ, եթե կարիքը կա։

Դա կօգնի պահպանել գեղեցկությունը դեռ երկար տարներ․ չէ՞ որ մենոպաուզայի ախտանշանները կարող են տևել ոչ թե 3-5, այլ անգամ 10 տարի։

Առասպել 4․Պաշտպանվելու կարիք այլևս չկա։

Այդ այնքան էլ այդպես չէ։ Մենոպաուզայի շրջանում հղիանալու հավանականությունը նվազում է, բայց միանշաակ չի բացառվում։ Նվազագույնը 2 տարի ցիկլի դադարից հետո հարկավոր է շարունակել ընդունել հակաբեղնավորիչներ, քանի որ այդ շրջանում դեռ հնարավոր է հղիանալ։

Լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է։ Հորմոնային հակաբեղմնավորիչներ ընդունել կարելի է միայն բժկի հետ խորհրդատվություն անցնելուց հետո։ Երբեք չմոռանաք, որ ցանկացած տարիքում անհրաժեշտ է ապրել լիարժեք կյանքով և վայելել այն։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում