Վիտիլիգոն և հղիությունը

Վիտիլիգոն և հղիությունը

Վիտիլիգոն հղիության ընթացքում իրական խնդիր է կանանց համար, ովքեր տառապում են մաշկային հիվանդություններից: Հիվանդությունը տարածված է երիտասարդ կանանց շրջանում: Հիվանդության պատճառները լիովին բացահայտված չեն, և չկա 100 %-անոց բուժող միջոց։

Ընթերցեք նաև՝ Պարը հղիների համար․ արդյոք վտանգավոր է
Եթե հղի կինը հիվանդության կրող է, ապա հիվանդությունը երեխային փոխանցելու
հավանականությունը 50 % է: Նույնիսկ եթե պաթոլոգիան փոխանցվի նորածնին,
սա չի նշանակում, որ երեխայի վրա բծեր կհայտնվեն հետագայում: Հղի կինը պարտավոր է՝


• կիրառել անհրաժեշտ միջոցներ հղիության ընթացքում օրգանիզմի
պաշտպանության համար,
• վարել առողջ կենսակերպ,
• բացառել վատ սովորությունները,
• օրգանիզմին ապահովել բավարար քանակությամբ միկրոտարրերով և
վիտամիններով։

Այս դեպքում մոր հիվանդությունը երեխային փոխանցվելու հավանականությունը գրեթե հավասար է զրոյի: Մի՛ հետաձգեք հղիությունը վիտիլիգոյի պատճառով: Այցելե՛ք գինեկոլոգի և
մանրամասն քննարկեք։ Առանց պիգմենտների բծերը միայն կոսմետիկ անհարմարություն են պատճառում հղի կնոջը, և լիովին անվնաս են պտղի համար: Չկա որևէ ապացույց, որ վիտիլիգոն ազդում է երեխայի ֆիզիկական կամ մտավոր զարգացման վրա: Այն չի ազդում ո՛չ մարմնի զանգվածի, ո՛չ ուղեղի զարգացման, և ո՛չ էլ միզասեռական համակարգի վրա: Բժշկական կլինիկաների այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս
պարզել զարգացման պաթոլոգիան ամենավաղ փուլերում: Ըստ վիճակագրության արդյունքների՝ վիտիլիգոն որևէ կերպ չի ազդել հղիության վրա։ Սա վերաբերում է թե՛ միապտուղ, թե՛ բազմապտուղ հղիությանը: Կա մի ձևավորված կարծրատիպ, որ վիտիլիգոն ուժեղացնում է սրտխառնոցը: Սա ընդամենը միֆ է: Հղիությունը չի սրացնում հիվանդության ախտանիշները, և մայրիկի համար հիվանդությունն անվնաս է: Սրտխառնոցն ունի այլ պատճառներ և որևէ առնչություն չունի բծերի առաջացման հետ։ Կնոջ ինքնազգացողությունը
չի տուժում նույնիսկ, եթե պաթոլոգիան տարածվում է մաշկի 50 %-ի վրա:


Հնարավո՞ր է հղիության ընթացքում բուժել հիվանդությունը:
Վիտիլիգոյով տառապող կինը նախապես է պլանավորում հղիությունը՝ մի քանի ամիս առաջ այցելելով բժշկի: Եթե մասնագետը նշանակում է բուժական ընթացակարգեր, մի՛ անտեսեք խորհուրդները, պետք է երկար ժամանակ ընդունել դեղերը: Վիտիլիգոյով տառապող շատ կանայք հղիությունից հետո շարունակում են օգտագործել կոսմետիկա` մաշկի տեսանելի թերությունները նվազեցնելու համար: Զգո՛ւյշ եղեք նման դեպքերում: Փոքր արտադրողները երբեմն չեն փորձարկում իրենց արտադրանքը, և պարզ չէ, թե այն ինչպես կազդի հղի կնոջ
վրա։ Ժողովրդական միջոցները կարող են հարթեցնել վիտիլիգոյի ախտանիշները, բայց
չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։ Նախքան բուժման ընթացքի մեկնարկը՝
խորհրդակցեք մասնագետի հետ:
Ի՞նչ անել, եթե հղիության ընթացքում հայտնվում են բծեր:
Եթե մաշկի վրա բծեր են հայտնվում հղիության ընթացքում, ապա տեղեկացրեք
գինեկոլոգին։ Դուք կանցնեք լրացուցիչ հետազոտություններ, որից հետո բժշկի կողմից կնշանակվեն վիտամիններ և միներալներ։
Ի՞նչ բժշկի դիմել վիտիլիգոյի կասկածի դեպքում:
Առաջին հերթին դիմեք մաշկաբանի: Կարևոր է, որ չհետաձգեք այցելությունը. եթե գունաբացվել և սպի է առաջացել մաշկի միայն մի փոքր հատվածում, դա արդեն հիմք է՝ մասնագետի դիմելու համար: Միայն ժամանակին սկսած բուժումը, ամբողջական հետազոտությունները, հնարավոր պատճառների բացահայտումը և վերացումը բուժական լավ արդյունքների գրավականն են:


Վիտիլիգոն և հղիությունը
Արդյո՞ք ապագա երեխայի համար վտանգ կա
Հղիության ընթացքում կնոջ գրեթե ցանկացած հիվանդության բուժում ազդում է
պտղի զարգացման վրա: Բացառություն չեն նաև մաշկային հիվանդությունները: Ցանկացած բուժում պետք է համաձայնեցվի մասնագետի հետ և իրականացվի նրա վերահսկողությամբ:
Ի՞նչ վտանգ է ներկայացնում վիտիլիգոն հղիության ժամանակ: Հնարավո՞ր է
վիտիլիգոն բուժել հղիության ընթացքում, թե՞ պետք է սպասել հղիության
ավարտին: Վիտիլիգոն մաշկի հիվանդություն է, որի դեպքում գունաթափված բծեր են
հայտնվում մարմնի վրա, այսինքն, մաշկի որոշ տարածքներ, ինչ-ինչ
պատճառներով, զրկվում են պիգմենտից: Վիտիլիգոյի առաջացման ճշգրիտ պատճառները դեռ հստակեցված չեն, բայց համարվում է, որ այս հիվանդությունը պատկանում է աուտոիմունային
հիվանդությունների շարքին: Հիվանդության առաջացման պատճառներից կարող են լինել.


• Գենետիկ նախատրամադրվածությունը։ Հիվանդությունը ծնողներից երեխային
փոխանցվում է 50 % հավանականությամբ
• Էնդոկրին համակարգի դիսֆունկցիա
• Իմունային համակարգի խանգարում
• Սթրեսներ, նյարդային համակարգի հիվանդություններ, քնի պակաս, հոգնածություն:

Ոմանք կարծում են, որ վիտիլիգոյի պատճառներ կարող են լինել՝ արևի լույսը, փոփոխված հորմոնալ ֆոնը՝ հղիության ընթացքում: Սակայն ո՛չ հղիությունը, ո՛չ էլ արտաքին գործոնները վիտիլիգոյի առաջացման պատճառ չեն: Վիտիլիգոյի բուժումը նշանակում է մաշկաբանը՝ կախված հիվանդության ընթացքի բնութագրից և հետազոտության արդյունքներից, մաշկի վիճակից:
Այս հիվանդության բուժման մի քանի մեթոդներ կան.
• Բուժում ուլտրամանուշակագույն ճառագայթումով, այսինքն` մաշկի տուժած
տարածքների ճառագայթումը` հատուկ դեղերի (բուսական) օգտագործման
միջոցով:
Այս բուժման մեջ կան մի շարք հակացուցումներ.
• Տարիքը (բուժումն իրականացվում է 5-60 տարեկան հասակում)
• Մաշկի չարորակ ախտահարումները
• Ալերգիան՝ կիրառվող դեղամիջոցից
• Հղիությունը:
• Հելիում-նեոն լազերային ճառագայթում: Այս մեթոդը գործնականում կողմնակի
բարդություններ չունի:


Իմունիտետի բարձրացումը, վիտամինների ընդունելությունը, սթրեսի բացակայությունը և առողջ ապրելակերպն օգնում են վիտիլիգոյի բուժմանը։ Վերը թվարկված մեթոդներով բուժումը՝ մաշկաբանի հսկողությամբ, բավականին արդյունավետ է համարվում։ Մեկ այլ բան է, երբ վիտիլիգոն ուղեկցում է հղիության ընթացքում: Մասնագետները հղի կանանց խորհուրդ չեն տալիս զբաղվել վիտիլիգոյի բուժմամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիտիլիգո հիվանդության առկայությունը հղիության ընթացքում որեւէ բարդություն չի առաջացնում: Ուսումնասիրությունները չեն բացահայտել վիտիլիգոյի և հղիության անբարենպաստ արդյունքների միջև որևէ կապ: Մասնագետները խորհուրդ են տալիս հղիություն պլանավորելուց առաջ հետազոտություն կատարել և վիտիլիգոյի առկայության դեպքում բուժվել: Եթե վիտիլիգոն կապված չէ այլ խնդիրների հետ և առաջացնում է միայն
անհանգստություն, հուզական խանգարում, բժշկական դեղամիջոցներով բուժում
չի կիրառվում, արգելված է օգտագործել լազերային թերապիա: Կան ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք ենթադրում են դեղորայքային խոտաբույսերի օգտագործումը: Սակայն դրանց նույնպես պետք է զգույշ վերաբերել, քանի որ հնարավոր են թունավորումներ և ալերգիկ ռեակցիաներ:

Բուժումն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ վիտիլիգոն լուրջ հիվանդության ախտանիշ է.
• շաքարախտ
• աուտոիմունային հիվանդություն
• քիմիական նյութերի հետ շփում
• սթրես


Վիտիլիգոյի պատճառի պարզաբանմամբ և բուժմամբ զբաղվում է միայն
բժիշկը: Չի՛ կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Վիտիլիգոյի ախտորոշումը և
բուժման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս կանխելու
տարբեր բարդություններ:
 

 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: