Ինչու են մազերը ճյուղավորվում, և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ

Ինչու են մազերը ճյուղավորվում, և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ

 

Ահա մազերի ճյուղավորման երեք նշանները.
1. ձեր մազերը չոր են, բարակ, փխրուն, իսկ ծայրերը թեքված են
2. ծայրերը ճյուղավորված են
3. մազերի ծայրերին կան հանգույցներ, կոտրտված
են


Ինչու են ճյուղավորվում մազերը
• սխալ խնամք
Դուք հաճախ ձեր մազերը չորացնում եք վարսահարդարիչով, շտկում արդուկով:
• չեք կրում գլխարկ՝ արևից և քամուց պաշտպանվելու համար
• դուք հաճախ եք ներկում մազերը
• ամեն օր լվանում եք ձեր գլուխը
• երկար ժամանակ չեք կտրել մազերը
• ունեք առողջական խնդիրներ
• ունեք սխալ սննդակարգ. չեք ստանում բավարար չափով երկաթ, A, E և B վիտամիններ
• ունեք հորմոնալ խանգարում
• ունեք նյութափոխանակության խնդիր
• ունեք արյան շրջանառության խնդիր
• ունեք գլխամաշկի հիվանդություն։
Ինչ անել, եթե մազերը ճյուղավորվում են
Գոյություն ունեն մազերի դիմակներ, բայց պետք է հիշել, որ սրանք կանխարգելման միջոցներ են, և եթե արդեն իսկ ունեք մազերի ճյուղավորում, պետք է այցելեք վարսավիրի:
Ինչ անել հետագայում՝ խնդիրներից խուսափելու համար
• վերանայեք սննդակարգը
Դուք պետք է օգտագործեք այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բարձր քանակությամբ.
• երկաթ՝ սպանախ, կարմիր միս, հնդկահավ, բրոկկոլի, հատիկեղեն,
• վիտամին A՝ լյարդ (տավարի միս, սագ եւ գառ), թունա, սաղմոն, սկումբրիա, այծի պանիր,
• վիտամին E՝ յուղ (ցորենի ծիլերի, արևածաղկի, անտառային ընկույզի), նուշ, ընկույզ, արևածաղկի սերմեր, սագի միս, ավոկադո, քաղցր կարմիր պղպեղ,
• B խմբի վիտամիններ՝ հացահատիկներ (շագանակագույն բրինձ, գարի, կորեկ), կարմիր միս, ձու, կաթնամթերք,
• պաշտպանեք մազերը ջերմությունից և ցրտից,
• ամռանը պաշտպանվեք արևի ուղիղ ճառագայթներից կամ պարզապես կրեք գլխաշոր,
• ձմռանը մազերը պաշտպանեք ցրտից՝ թաքցնելով գլխարկի տակ,
• ընտրեք նոր սանր՝ փափուկ և ճկուն խոզանակ կամ սանր, լայն ատամներով, որպեսզի մազերը չվնասվեն:
• շատ հաճախ մի սանրվեք
• գլուխը հաճախ մի լվացեք
Որպեսզի մազերի և մաշկի վրա բնական խոնավությունը չխախտվի, փորձեք շաբաթը 2-3 անգամ լվանալ ձեր գլուխը:
• հրաժարվեք մազերի արդուկից
• մի քաշեք մազերը և կապեք կտորե մազակալներով
• հաճախ մի ներկեք մազերը և ընտրեք ձեր բնական մազերի գույնին հնարավորինս մոտ երանգ։
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 


 
 
 


 
 

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է