Ենթադրվում է, որ նմանատիպ բորբոքումը կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով.

Ինչու են բշտիկներ հայտնվում լեզվի վրա, և ինչ անել դրանց առաջացման դեպքում  
Ինչու  են առաջանում բշտիկները 
Ենթադրվում է, որ նմանատիպ բորբոքումը կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով. 
• Մեծ քանակությամբ թթու (ներառյալ մրգերն ու բանջարեղենը, ինչպիսիք են՝ ցիտրուսը և լոլիկը) կամ քաղցր սննդի ընդունում, 
• Կծվի հանդեպ սերը, շատ կծու ուտելիքին օրգանիզմը պատասխանում է նման տարօրինակ բորբոքային երևույթով, 
• Լեզուն կծելու սովորություն:  
Դա երբեմն հանգեցնում է միկրովնասվածքների, որոնք էլ դառնում են բորբոքման պատճառ, 
• Մարսողական համակարգի հետ կապված ցանկացած խնդիր, օրինակ լեզվի վրա բշտիկների առաջացումը կապված է փորկապության հետ: 
• Սննդային ալերգիա, 
Ինչ անել, եթե բշտիկներ են հայտնվել լեզվի վրա 
Մի՛ անհանգստացեք 
Չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր բշտիկները բավարար չափով չեն ուսումնասիրվել, բժիշկները հավաստիացնում են, որ դրանք չեն վնասում առողջությանը: 
Շատ դեպքերում, լեզվի վրա առաջացած բշտիկները՝ նույնիսկ ամենացավոտները, 2-3 օրվա ընթացքում ինքնուրույն անցնում են: 
Այս գործընթացը արագացնելու համար կատարեք հետևյալը՝ 
• Որոշ ժամանակ հրաժարվեք թթու, քաղցր և կծու սննդից: Սա կարևոր է, որպեսզի չգրգռեք արդեն իսկ բորբոքված լեզուն: 
• Ավելի հաճախ խմեք սառը ջուր կամ ոչ քաղցր յոգուրտ։  
Ըմպելիքը ձեր բերանում պահեք՝ նախքան կուլ տալը․ սա կօգնի նվազեցնելու ցավը: 
Կարող եք բերանում պահել սառցե խորանարդներ. այն կնվազեցնի տհաճությունը: 
• Մաքրեք ձեր ատամները սննդի յուրաքանչյուր  ընդունումից հետո:  
Այսպիսով՝ դուք նվազեցնում եք մանրէների վերարտադրության ռիսկը, որը կարող է ուժեղացնել և տարածել բորբոքումը: 
• Օգտագործեք բերանի խոռոչի ողողման հեղուկ:  
Պատճառը նույնն է` մանրէների քանակը նվազեցնել բերանի խոռոչում: 
•  Բերանի խոռոչը օրը 2-3 անգամ ողողեք աղաջրով՝ 30-40 վայրկյան պահելով բերանում: Պատրաստման ձևը՝  ½ թեյի գդալ աղ ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին: Սա կնվազեցնի բորբոքումը: 
• Բերանի խոռոչի համար օգտագործեք ցավազրկողներ: Օրինակ՝ ցողիչ (спрей) կամ սառնաշաքար` ցավազրկող ազդեցությամբ: 
• Եթե կասկածում եք, որ պատճառը սննդային ալերգիան է, օգտագործեք  հակահիստամին դեղամիջոց՝ խստորեն հետևելով ցուցումներին: 
Երբ է անհրաժեշտ խորհրդակցել բժշկի հետ 
Լեզվի վրա առաջացած բշտիկները տհաճ են, բայց անվնաս: Այնուամենայնիվ, կան մի քանի նշաններ, որոնք վկայում են ավելի լուրջ հիվանդությունների մասին: 
Անպայման դիմեք բժշկի (թերապևտի կամ ատամնաբույժի), եթե՝ 
• Ցավոտ բշտիկները չեն անհետանում մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում՝ չնայած տնային խնամքին: 
• Լեզվի վրա բորբոքումները բավականին հաճախ են հայտնվում: Օրինակ՝ մի քանի շաբաթը մեկ։ 
• Նրանք այնքան ուժգին են ցավում, որ չեք կարողանում ուտել կամ խմել: 
• Բերանում զգում եք արյան համ, և բշտիկներն արյունահոսում են, երբ շոշափում եք: 
Բժիշկը կստուգի և անհրաժեշտության դեպքում կուղղորդի լրացուցիչ ստուգումների` ճշգրիտ ախտորոշման համար: 
Մի՛ փորձեք դիմանալ և հետաձգել այցը բժշկին: Վերը նկարագրված ախտանիշների դեպքում բշտիկները կարող են լինել շատ վատ հիվանդությունների նախանշան. օրինակ՝ մարդկային պապիլոմա վիրուս (HPV), սիֆիլիս և նույնիսկ բերանի խոռոչի քաղցկեղ:  
Հետևաբար, բժշկի հետ խորհրդակցությունը պարտադիր է:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: