Ինչու են առաջանում ջղաձգումները, և ինչ անել դրանց առաջացման դեպքում 

 
Ինչու են առաջանում ջղաձգումները, և ինչ անել դրանց առաջացման դեպքում 
Ինչ է ջղաձգումը 
Ջղաձգումը մեկ կամ մի քանի մկանների հանկարծակի և ակամա կծկումն է: Սովորաբար ջղաձգվում են ոտքերը. սրունքի հետևի, ինչպես նաև ազդրի առջևի և հետևի մկանները։  
Բայց ձեռքերի, դաստակի, որովայնի պատի և ուսի գոտու մկաններն էլ երբեմն կարող են ջղաձգվել: Շատ դեպքերում բժիշկները այս վիճակը համարում են ցավոտ, բայց անվնաս. հատկապես, եթե մկանային սպազմը միանգամյա բնույթ ունի և երկար չի տևում: Այնուամենայնիվ, կան ախտանիշների համակցություններ, որոնք պահանջում են շտապ այցելություն բժշկին: 
Ընթերցեք նաև՝ Ի՞նչ է հոգու հիգիենան
Բայց նախ եկեք պարզենք ջղաձգումների ամենատարածված պատճառները: 
Ինչու են առաջանում ջղաձգումներ 
Գիտության համար լիովին հասկանալի չէ, թե ինչու է առաջանում մկանների սպազմ: Հաճախ պատճառը այդպես էլ չի բացահայտվում, բայց կան իրավիճակներ, որոնք հաճախ նախորդում են սպազմին:  
Ահա յոթ ամենատարածված ենթադրվող պատճառները. 
1. Մկանների լարվածություն 
Հաճախ ջղաձգումը մարզադահլիճում սարքավորումների նկատմամբ չափազանց բուռն մոտեցման հետևանք է. քանի որ առաջացած միկրովնասվածքները կարող են ուղեկցվել ոչ միայն ցավով, այլև մկանային ջղաձգումներով: 
2. Արյան շրջանառության խանգարումներ 
Դասական օրինակ է թունելի սինդրոմը: Սա նրանց պատուհասն է, ովքեր չափազանց շատ ժամանակ են անցկացնում համակարգչային մկնիկը ձեռքներին: Դաստակի անընդհատ, ֆիքսված ու անբնական դիրքի պատճառով մկաններում արյան շրջանառությունը խանգարվում է: Սա կարող է հանգեցնել ինչպես ցավի, այնպես էլ մկանների թուլության, և ջղաձգության: 
Մի քանի ավելի տարածված հատուկ դեպքեր. 
• Անհարմար կոշիկներ 
•  Քնելու համար անհարմար դիրք 
 Ոտքերի սպազմերի պատճառներն ու բուժումը 
3. Գերտաքացում և (կամ) ջրազրկում 
Կարևոր չէ, թե կոնկրետ ինչն է առաջացրել գերտաքացում՝ ամռան տապը, ուժեղ ֆիզիկական ակտիվությունը կամ, ասենք, բարձր ջերմաստիճանը վարակների պատճառով: Բանն այն է, որ արձակված քրտինքի հետ մարմինը կորցնում է ոչ միայն խոնավությունը, այլ նաև էլեկտրոլիտները, որոնք անհրաժեշտ են նյարդային ազդակների ճիշտ փոխանցման համար: Մկանները արձագանքում են դրան, առաջանում է ջղաձգություն: 
4. Հանքանյութերի հյուծում 
Կալիումի, կալցիումի կամ մագնեզիումի պակասը կարող է խանգարել մկանների թուլացմանը: Եվ դա հանգեցնում է ջղաձգումների։ 
5. Նյարդային գերլարում կամ նյարդաբանական խանգարումներ 
Այս պայմաններում մկանները հաճախ դժվարանում են հանգստանալ․արդեն գիտեք հետևանքների մասին: 
6. Հղիություն 
Ոտքերի սպազմերը ծանոթ են շատ ապագա մայրերի: Սրա պատճառները դեռևս պարզ չեն բժիշկների համար, և չի հայտնաբերվել, թե ինչն է հղիության ընթացքում առաջացնում ոտքերի սպազմ, և հնարավո՞ր է դրանք կանխել: 
7. Որոշակի հիվանդություններ և որոշակի դեղամիջոցներ ընդունելը 
Մկանների ջղաձգումները հաճախ ուղեկցում են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ շաքարախտը, երիկամների խնդիրները և վահանաձև գեղձի խանգարումները: Դրանք կարող են նաև լինել որոշակի դեղամիջոցների կողմնակի էֆեկտ։ 
 Օրինակ՝ ֆուրոսեմիդ և այլ միզամուղ միջոցներ, ինչպես նաև օստեոպորոզի, Ալցհեյմերի հիվանդության և այլոց բուժման համար ընդունվող դեղեր: 
Ինչ անել ջղաձգումների ժամանակ 
Բարեբախտաբար, ցավերից ազատվելն այնքան էլ դժվար չէ։ Ահա մկանների ջղաձգության առաջին օգնության միջոցները: 
1. Ձգեք ազդակիր մկանը, կատարեք թեթև մերսում 
Սա կօգնի սպաստիկ մկաններին հանգստանալու: Օրինակ՝ ոտքերի շատ տարածված սպազմերը կարող են բուժվել այսպես. նստեք, ուղղեք ձեր ոտքերը և տուժած վերջույթի մատը քաշեք դեպի ձեզ: 
2. Օգտագործեք սառը կամ տաք թրջոցներ 
Կիրառեք սրբիչ կամ սավան՝ տաք ջրով ներծծված։  
Դուք կարող եք տաք բաղնիք կամ հիդրոմերսում կատարել` ցնցուղից ջրի շիթեր ուղղելով դեպի սպազմոդիկ մկաններ: 
3. Ընդունեք ցավազրկող 
Օրինակ՝ Ibuprofen-ը: Դա կօգնի նաև հանգստացնելու սպազմոդիկ մկանները: 
Երբ է ջղաձգումը վտանգավոր  
Մկանների սպազմը կարող է լինել ներքին օրգանի կամ ընդհանուր առմամբ մարմնի գործունեության լուրջ ախտանիշ:  
Օրինակ՝ լյարդի ցեռոզը, առաջին տիպի շաքարային դիաբետը, զարգացող նյարդաբանական խանգարումները, մասնավորապես՝ էպիլեպսիան։
Կա մեկ այլ վտանգ․ ջղաձգումը կարող է ազդել ոչ միայն մեծ, այլ նաև հարթ մկանների վրա, որոնք ներքին օրգանների մեմբրանների մաս են կազմում: Այս մկանների ջղաձգումները երբեմն մահացու են լինում: Օրինակ, բրոնխի սպազմը կարող է հանգեցնել շնչառության դադարեցման, իսկ կորոնար զարկերակների սպազմը կարող է հանգեցնել վատ աշխատանքի, կամ նույնիսկ սրտի կանգի: 
 Խորհուրդ է տրվում մկանային ջղաձգության դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկի, եթե նոպաները. 
• հաճախ են լինում՝ օրը մի քանի անգամ կամ անընդմեջ մի քանի օր, 
Սա զգուշանալու և մասնագետի հետ խորհրդակցելու առիթ է: 
• առաջացնում են ծանր, գրեթե անտանելի անհանգստություն, 
• դրանք ուղեկցվում են ուռուցքով, կարմրությամբ կամ մաշկի գույնի և կառուցվածքի ցանկացած այլ փոփոխությամբ, 
• ուղեկցվում են բարձր ջերմությամբ և գլխացավով, 
• առաջացնում են մկանների խիստ թուլություն: 
Ինչպես բուժել ջղաձգությունը 
Եթե սպազմերը ձեզ անհանգստություն են պատճառում (գիշերը արթնանում եք կամ երկար են տևում՝ չնայած մերսմանն ու թրջոցներին), այցելե՛ք բժշկի: Խնդիրը բացահայտելու համար բժիշկը ձեզ մի քանի հարց կտա:  
Օրինակ՝ 
• Որքա՞ն հաճախ եք ջղաձգումներ ունենում: 
• Ինչ մկանների վրա են դրանք ազդում: 
• Դեղեր ընդունո՞ւմ եք: 
• Ի՞նչ հաճախականությամբ եք ալկոհոլ օգտագործում: 
• Ինչպիսի՞ն է ձեր ապրելակերպը և ֆիզիկական գործունեությունը: 
• Որքա՞ն հեղուկ եք օրական խմում: 
Ավելի ամբողջական ախտորոշման համար կարող են պահանջվել արյան և մեզի անալիզներ: Նրանց օգնությամբ բժիշկը կպարզի միկրոտարրերի մակարդակը, ինչպես նաև կկարողանա ստուգել երիկամների և վահանաձև գեղձի վիճակը: Որոշ դեպքերում նշանակվում է էլեկտրոմիոգրաֆիա: Սա թեստ է, որը չափում է մկանների գործունեությունը և ախտորոշում նրանց աշխատանքում առկա անոմալիաները: 
Արդյունքում, բժիշկը կհաստատի հիվանդությունը, որի ախտանիշը ցնցումներն են, և նախատեսում է հատուկ բուժում: 
Ինչպես կանխել ջղաձգությունը 
Հաշվի առնելով մկանային սպազմի ամենատարածված պատճառները՝ կանխարգելումն ակնհայտ է. 
  •Ջուր շատ խմեք: 
• Մի չարաշահեք ալկոհոլը: Ի թիվս այլ բաների, դա հզոր միզամուղ միջոց է և առաջացնում է հեղուկի կորուստ: 
• Պարբերաբար մարմնամարզություն արեք՝ արյան շրջանառության հետ կապված խնդիրներից խուսափելու համար: 
• Հագեք հարմարավետ կոշիկներ: 
• Փորձեք խուսափել սթրեսից և նյարդային լարվածությունից:  
• Դուք պետք է ունենաք համարժեք հանգիստ և քուն: 
• Համոզվեք, որ ձեր դիետան ամբողջական է և պարունակում է կալիում, մագնեզիում և կալցիում, կաթ, հացահատիկային մշակաբույսեր, կանաչի, ընկույզ և այլն: 
Անհրաժեշտության դեպքում ընդունեք հանքանյութեր և հավելումներ: Բնականաբար, դա արեք բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
 
 
Աղբյուրը
Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: