Ինչո՞ւ են եղունգների վրա սպիտակ բծեր հայտնվում 

Ինչո՞ւ են եղունգների վրա սպիտակ բծեր հայտնվում 
Բժիշկները եղունգների վրա առաջացող սպիտակ բծերն անվանում են լեյկոնիխիա։  Եղունգների վրա հաճախ առաջացող հստակ լուսավոր բծերը և շերտերը միայն կոսմետիկ թերություն են և առողջության համար վտանգավոր չեն, սակայն, եթե դա լեյկոնիխիա է, ուրեմն՝ ազդանշան է, որ դուք որևէ խնդիր ունեք  օրգանիզմում: 
Ինչ է լեյկոնիխիան 
Առողջ, չվնասված եղունգն ունի կիսաթափանցիկ կառուցվածք և սերտ տեղավորված է ճիշտ դիրքում: Դրա շնորհիվ թիթեղները  վարդագույն են, իսկ մաշկը՝ թափանցիկ։ Սակայն երբեմն օդային պղպջակ է հայտնվում մաշկի և եղունգի միջև, եղունգը հետ է գնում արյունոտ մաշկից, իսկ վարդագույն ֆոնի վրա հայտնվում է սպիտակ կետ: Այն ճշգրտորեն կրկնում է օդի պղպջակի ձևը. կարող է լինել փոքր, կլորացված կամ նմանվել երկարացված շերտի: Սա լեյկոնիխիան  է... Իսկ ինչպե՞ս են օդի պղպջակները հայտնվում եղունգի տակ: Պատասխանը որոշ չափով ավելի բարդ է: 
Ինչո՞ւ են հայտնվում եղունգների սպիտակ բծերը 
Միշտ չէ, որ հնարավոր է հաստատել եղունգի տակ օդի պղպջակների առաջացման պատճառը: Բայց կան իրավիճակներ, երբ պատճառները հաստատվել են։ 
Եղունգների վրա սպիտակ բծերի առաջացման պատճառները. 
1. Վնասվածքներ.           
Եղունգի հիմքի կամ ամբողջական եղունգի վնասում 
Շատ հաճախ վնասվածքի պատճառը հետևյալն է. 
• եղունգները կրծելու սովորություն  
• պատահական հարվածներ. օրինակ՝  ծանր իրով պատահաբար հարվածում ես եղունգիդ կամ անգիտակցաբար մատներով շատ ուժեղ ես թխկթխկացնում սեղանին, երբ նյարդայնանում ես 
• հաճախակի  եղունգի լաք  քսելը 
• սեղմող կոշիկներ. հանգեցնում է ոտքի մատների լեյկոնիխիայի 
2. Որոշակի դեղամիջոցների ընդունում կամ թունավորում 
Երբեմն լեյկոնիխիայի առաջացման  պատճառներից են՝  
• Սուլֆոնամիդների  ընդունումը: Սրանք սինթետիկ հակաբիոտիկ դեղեր են, որոնք օգտագործվում են մանրէային վարակների՝ մաշկի, միզուղիների, սեպսիսի բուժման ժամանակ: 
• Քիմիաթերապիա՝ քաղցկեղի բուժման նպատակով։ 
• Թունավորում ծանր մետաղներից, ինչպիսիք են՝ կապարը և մկնդեղը: 
3. Օրգանիզմի համակարգային խանգարումներ 
Այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարումները  կամ հիվանդությունները բավականին հազվադեպ ունենում են   եղունգների սպիտակ բծերով արտահայտված ախտանիշ:  
Գծավոր (լայնակի) լեյկոնիխիան կարող է  առաջանալ. 
• երկաթի պակասից՝ սակավարյունություն. երբ օրգանիզմը բավարար քանակությամբ երկաթ չի ստանում 
• ցինկի կամ կալցիումի պակասից 
• երիկամային հիվանդության դեպքում 
• սրտի անբավարարության դեպքում 
• լյարդի հիվանդությունների դեպքում (մասնավորապես՝ ցիռոզ) 
• հիպերթիրեոզի՝ գերակտիվ վահանաձև գեղձի դեպքում 
• աղեստամոքսային տրակտի՝ սպիտակուցների մարսման հետ կապված խնդիրների 
• մաշկի հիվանդությունների՝ պսորիազի կամ էկզեմայի դեպքում 
• եղունգների սնկային հիվանդության վաղ փուլում։ 
Ինչպես ազատվել եղունգների սպիտակ բծերից 
Շատ դեպքերում բավական է պարզապես սպասել. եղունգը նորից կաճի, և սպիտակ բիծն ինքնուրույն կանհետանա: Բայց եթե առկա է  լայնակի գծերով լեյկոնիխիա, և շերտերը պարբերաբար հայտնվում են  ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի եղունգների վրա, ապա անհրաժեշտ է դիմել թերապևտին՝ պարզելու բծերի իրական պատճառը: Եթե պատճառը լինի օրգանիզմի աշխատանքի համակարգային խանգարումը, ապա անհրաժեշտ կլինի զբաղվել հիմնական հիվանդության բուժմամբ։ Իսկ եթե ընդունվող դեղորայքն է պատճառը, կարող եք փոխարինել այն մեկ ուրիշով։
 
Աղբյուրը
Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ