Ինչպե՞ս արագացնել կապտուկների և քերծվածքների բուժումը 

Ինչպե՞ս արագացնել կապտուկների և քերծվածքների բուժումը 
Կապտուկները, մակերեսային կտրվածքներն ու քերծվածքներն  ակտիվ կյանքի բաղկացուցիչ մասն են: Եթե կապտուկներն առաջանում են սեղանի անկյունին թեթևակի դիպչելու հետևանքով, միանշանակ արժե հոգ տանել արյան անոթներն ավելի ամուր դարձնելու մասին: Ռուտինով շատ դեղամիջոցներ կան հաբերի և գելերի տեսքով, որոնք հաճախ զուգակցվում են վիտամին C-ի հետ: Դրանք քիչ հակացուցումներ ունեն, և  ռուտինի ավելցուկը քիչ հնարավոր է, քանի որ այն բավականաչափ հեշտությամբ է հեռացվում օրգանիզմից: Արյան անոթներին անհրաժեշտ են C, K, D, E վիտամիններ և ցինկ: Կարելի է օգտագործել դրանք պարունակող մթերքներ (բուլղարական պղպեղ, կիվի, սև հաղարջ, սպանախ, բրոկկոլի, ձուկ, ձու, ընկույզ, լյարդ) կամ վիտամինների կուրս ընդունել հաբերով (ավելի լավ է, եթե դրանք ոչ թե սննդային հավելումներ են, այլ դեղեր): 
Ընթերցեք նաև՝ Սնուցում՝ ոսկորների համար
Ի՞նչ փուլերով բուժել կապտուկները 
Առաջին փուլը սառեցնելն է։ 
Առաջին օրը անհրաժեշտ է նվազեցնել արյան հոսքը: Հնարավորինս կրճատեք վնասված մասի աշխատանքը: Խուսափեք տաք ցնցուղներից, լոգանքներից և ալկոհոլային խմիչքներից: Սառեցրեք կապտուկի հատվածը տարբեր միջոցներով՝ սառույց, սառեցված սնունդ (միշտ փաթեթավորված), մետաղական սառեցված գդալ, սառը թրջոց: Բավական է հովացնել, ոչ թե գերսառեցնել: Կօգնի նաև հակաայտուցային և հակաբորբոքային ազդեցությամբ կրեմը (օրինակ՝ «Դոլոբեն»): 
Վնասվածքից հետո առաջին ժամերին այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազեցնելու ցավը, այտուցվածությունը և կապտուկի ապաքինման տևողությունը կկրճատի առնվազն կեսով չափ: 
Եթե ցավն անտանելի է, կարող եք ցավազրկողներ ընդունել, բայց ոչ ասպիրին կամ իբուպրոֆեն՝ դրանք օգնում են նոսրացնելու արյունը: 
Երկրորդ փուլը տաքն է։ 
Հեմատոմայի ձևավորվելուց հետո (24-48 ժամ հետո) անհրաժեշտ է իրականացնել ռեզորբցիան խթանող բուժում, այսինքն, ընդհակառակը, արյան հոսքն ապահովելու համար:  
Ամենաարդյունավետը կլինի. 
• տաք թրջոցներ  
• մերսում (նախընտրելի է եթերայուղերով, ինչպիսիք են՝ կալենդուլան, ուրցը, նարդոսը) 
•տաքացնող քսուքներ` բադագիայով, արնիկայով, կապսաիցինով (պղպեղի ալկալոիդ) և այլն: 
Երրորդ փուլը վերականգնումն է։ 
Վերահսկողության տակ վերցնելով վնասվածքի տեղում արյան հոսքը՝ վստահ եղեք, որ կապտուկը կվերանա ոչ թե մի քանի շաբաթից, այլ՝ օրից, իսկ գույնը խամրած կլինի: Բայց կարելի է մեկ այլ բան անել, այն է՝ նպաստել վերականգնմանը քսուքների միջոցով, որոնք հիմնված են հեպարինի, տրոքսերուտինի (տրոքսևազին), դեքսպանտենոլի վրա։ 
Կան նաև շատ բնական միջոցներ, որոնք կարող են կիրառվել նաև թրջոցների տեսքով՝ ալոե, կաղամբ, խաշած լոբի, բողկ կամ ծովաբողկ, սխտոր, արքայախնձոր: 
Չորրորդ փուլը քողարկումն է։ 
Մի քանի օր ճիշտ բուժումից հետո կապտուկը կդառնա պակաս նկատելի: Կարող եք քողարկել տոնային կրեմով, որը պետք է ունենա դեղնավուն երանգ։'
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: