Դերմատիտը հղիության ընթացքում

Դերմատիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում դերմատիտի առաջացումը նախ և առաջ պայմանավորված է իմունիտետի ընկճման և հորմոնային ֆոնի ակտիվ փոփոխություննեերի հետ:

Հղիության ընթացքում հաճախ հանդիպում է դերմատիտի ատիպիկ ձևը: Այս հիվանդության առաջացման պատճառը օրգանիզմ ներթափանցած ալերգեններն են: Դրանց ազդեցության ներքո օրգանիզմում ակտիվորեն արտադրվում է հիստամին, որն էլ հենց հանդիսանում է մաշկային ցանի և քորի առաջացման պատճառ: Ալերգեն են համարվում որոշ սննդամթերքներ՝

  • շոկոլադ, 
  • ցիտրուսներ, 
  • ելակ, մորի, 
  • քաղցրավենիք:

Անհրաժեշտ է հղիության ընթացքում սահմանափակել կամ զերծ մնալ նշված ալերգենների օգտագործումից: Մաշկի ախտահարված չոր հատվածները կարելի է մշակել մանկական քսուքներով: Եթե դերմատիտն ուղեկցվում է կարմրածությամբ և բշտիկների առաջացմամբ կարելի է կիրառել ցինկի և սալիցիլային քսուք: Արյունն ալերգեններից ազատելու նպատակով անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել:

Դերմատիտի առաջացման պատճառ կարող է լինել մաշկի շփումը որոշ նյութերի կամ իրերի հետ, որոնք գրգռում են այն: Կոնտակտային դերմատիտից խուսափելու համար խորհուրդ է տրվում մարմինը խնամելիս օգտագործել մանկական օճառ և շամպուն, որոնք ալերգիկ նյութեր չեն պարունակում: Անհրաժեշտ է կրել բամբակյա հագուստ և հնարավորինս խուսափել կոսմետիկ միջոցների կիրառումից:

Ինչպես գիտենք մաշկը և լորձաթաղանթները պատված են խիտ ֆլորայով, որում առկա են նաև պայմանական-ախտածին միկրոօրգանիզմներ: Օգտակար և վնասակար բակտերիաների հավասարակշռության դեպքում վերջիններս ոչ մի կերպ չեն արտահայտվում: Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով այս հավասարակշռությունը խախտվում է՝ դերմատիտն սկսում է ի հայտ գալ: Բակտերիալ դերմատիտի դեպքում նշանակվում է պրոբիոտիկային թերապիա:

Հղիության ընթացքում անհրաժեշտ է զգուշությամբ ընդունել ցանկացած դեղամիջոց՝ այդ թվում նաև վիտամինները, քանի որ դրանք նույնպես կարող են դերմատիտի առաջացման պատճառ դառնալ: Այդ պատճառով ցանկացած դեղամիջոցի ընդունումից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, իսկ ալերգիկ ռեակցիաների առաջացման դեպքում՝ անմիջապես դադարեցնել դրանց ընդունումը:

views 10657
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը