Կարելի՞ է ժամկետանց դեղեր ընդունել 

Կարելի՞ է ժամկետանց դեղեր ընդունել 
Միանգամից նշենք՝ ժամկետանց դեղամիջոցներից պետք է ազատվել: Այս առաջարկության համար կան մի շարք  պատճառներ, ինչպիսիք են որոշ դեղերի մանրէները, որոնք ժամանակի ընթացքում կարող են սկսել բազմանալ: Դուք խմում եք դրանք՝ հույս ունենալով բուժվելու, բայց հիվանդությունը զարգանում է: Որոշներն էլ փոխում են քիմիական բաղադրությունը և, հիմնականում, վերածվում թույնի:  
Ինչո՞ւ պարտադիր չէ, որ ժամկետանց դեղամիջոցները  վատը լինեն  
Նախ եկեք հասկանանք, թե որն է պիտանիության ժամկետը: Սա այն ժամանակահատվածն է, երբ որոշակի դեղ թողարկած դեղագործական ընկերությունը երաշխավորում է դրա անվտանգությունն ու արդյունավետությունը: Բայց այս ժամանակահատվածի տևողության սահմանումը շատ կասկածելի է, որի պահպանման ժամկետը սովորաբար սահմանվում է հետևյալ կերպ. արտադրելով  դեղամիջոց՝ արտադրողը ամրագրում է դրա բնութագրերը, ներառյալ ակտիվ բաղադրիչների քիմիական կազմը և խտությունը, այնուհետև դեղը պահում է: Մեկ տարի անց դեղամիջոցի բաղադրությունը կրկին ուսումնասիրվում է, և եզրակացություն է արվում դրա արդյունավետության վերաբերյալ: Ուսումնասիրումը կրկնվում է երկու տարի անց: Խնդիրն այն է` ենթադրենք, որ դեղամիջոցը պահվել է արդեն երեք տարի: Այն չի կարող վաճառքի հանվել առանց նշված պիտանիության ժամկետի: Այնուամենայնիվ, դեղագործական ընկերության համար արգելված է հետաձգել վաճառքի մեկնարկը: Հետևաբար, արտադրողը նշում է արդեն ստուգված ժամկետը՝ որպես պիտանիության ժամկետ՝ նույն «3 տարի»-ն, և մաքուր խղճով դեղն ուղարկում է դեղատներ: Փաստորեն, դեղը կարող է պահպանել իր արդյունավետությունը ավելի քան երեք տարի: Բայց ստեղծողները սա այլևս չեն ստուգում:  
Ո՞ր ժամկետանց դեղամիջոցները կարելի է խիստ անհրաժեշտության դեպքում ընդունել, և որոնք՝ ոչ: 
Ժամկետը լրանալուց հետո մի օգտագործեք հետևյալ դեղերը.  
1.ինսուլին 
2. օրալ նիտրոգլիցերին  
3. կենսաբանական պատրաստուկներ 
4.  հակաբիոտիկներ տետրացիկլինների խմբից  
5..   հակաբիոտիկներ սուսպենզիայի տեսքով  
6.   աչքի կաթիլներ, քթի հեղուկացիրներ և այլ պատրաստուկներ՝ կոնսերվանտներով 
7. դեղամիջոցներ՝ ներարկումների տեսքով 
8. անհատական ստեղծված դեղամիջոցներ 
9 .  ցանկացած դեղամիջոց, որը հին է և վնասված 
Խիստ անհրաժեշտության դեպքում ինչ ժամկետանց դեղեր կարող են օգտագործվել  
1. պարացետամոլ 
2. ասպիրին 
3. Codeine  
4. հակահիստամինային դեղեր, մասնավորապես՝ լորատադինի հիման վրա:
 
Աղբյուրը
Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ ուտեք

Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ ուտեք

Քաղցրը սննդակարգի պարտադիր բաղադրիչ չէ, այնպես որ չկան խիստ ստանդարտներ, որոնց պետք է հետևել

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները:

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ