Ի՞նչ է գեներիկը

Ի՞նչ է գեներիկը

Վերարտադրված (գեներիկ) դեղն օրիգինալ դեղին իր ազդեցությամբ համարժեք, նույն ակտիվ բաղադրատարրերով, նույն դեղաչափով, նույն ազդեցությամբ արտադրված դեղն է։

Նոր դեղերի ստեղծման գործընթացը գիտատար, ծախսատար, ժամանակատար գործընթաց է, որի ավարտին դեղը ստանում է արտոնագիր։ Արտոնագրի ժամանակը լրանալուն պես բոլոր դեղ արտադրող ընկերություններին թույլատրվում է արտադրել և ազատորեն վաճառել այդ դեղի կրկնօրինակ (վերարտադրված) տարբերակը: Գեներիկ դեղ արտադրողն իրավունք ունի դեղին տալու առևտրային անվանում, որը դառնում է տվյալ ընկերության սեփականությունը:

Առհասարակ գեներիկները մատչելի են լինում բնօրինակից, ինչը մեծացնում է նրանց հասանելիությունը բնակչության համար: Եթե ցանկանում եք պարզել, թե որ դեղամիջոցն է բնօրինակը, ապա պետք է գտնեք առաջին դեղը, որը թողարկվել է ակտիվ նյութերի տվյալ կազմով: Քանի որ գեներիկները գրեթե նման են բնօրինակ դեղերին, ուստի, ենթադրաբար, պետք է ունենան նաև համարժեք արդյունավետություն։

Դեղամիջոցի արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ ներառյալ ակտիվ նյութի առկայության աստիճանը և լրացուցիչ բաղադրիչ նյութերը, որոնք կարող են պարունակել գեներիկները: Եթե ընկերությունը գնում է մատչելի ակտիվ նյութեր, ապա դեղորայքը կարող է բավարար արդյունավետ չլինել:

Իսկ լրացուցիչ բաղադրիչները կարող են առաջացնել ալերգիա կամ կողմնակի բարդություններ: Գեներիկ օգտագործելուց առաջ պետք է ուսումնասիրել նրա բաղադրակազմը և, իհարկե, ընտրել փորձված տարբերակները:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 

 
 

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները:

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ

Regulon հակաբեղմնավորիչ հաբեր

Regulon հակաբեղմնավորիչ հաբեր

Ինչո՞ւ են ընդունում Ռեգուլոն հաբերը