Ինչպես պահպանել առողջությունը Ամանորին

Ինչպես պահպանել առողջությունը Ամանորին
 
Շատերի համար ամանորյա արձակուրդներն ուղեկցվում են անզուսպ զվարճանքներով ու խնջույքներով: Արձակուրդները կապված են չափազանց շատ ուտելու, ալկոհոլի ավելցուկի, քնի պակասի հետ, և, որպես կանոն, սրանք բոլորը միասին են լինում։
Ինչո՞ւ են վտանգավոր Ամանորի երկար արձակուրդները:
Քաշի ավելացում
Ամենաանվնաս բանը, որով կարող է ավարտվել երկարատև հանգիստը, քաշի ավելացումն է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեկտեմբերի կեսից (երբ սկսվում են կորպորատիվ երեկույթները) մինչև հունվարի կեսը միջին հաշվով մարդու քաշն  ավելանում է 2-3 կգ-ից մի փոքր ավելին: 26 առողջ մեծահասակների դեպքում կատարված մեկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը 15-օրյա արձակուրդի համար միջին քաշը աճել է գրեթե 4 կգ-ով: Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 38 մասնակիցներ մեկ շաբաթվա ընթացքում 500%-ով ավելի քաշ են հավաքել` համեմատած սովորական օրերի հետ: Հետազոտողները եզրակացնում են, որ տոնական օրերը դառնում են տարեկան քաշի ավելացման հիմնական գործոն: 195 մեծահասակների դեպքում կատարված մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում քաշի ավելացումը կազմում է ընդհանուր տարեկան քաշի ավելացման կեսը:
Տոնական օրերին մենք հաճախ գիրանում ենք, քանի որ սեղաններին ծայրաստիճան վնասակար սնունդ կա՝ կծու, ճարպոտ, աղի կամ քաղցր, ինչպես նաև բարձր կալորիականությամբ ալկոհոլ:
Սթրեսը քաշի ավելացումից հետո երկրորդ տեղում է: Մենք շտապ հանձնում ենք տարեկան հաշվետվությունները՝ անհաջող կերպով փորձելով գտնել ճիշտ նվերներ, հանդիպել անցանկալի հյուրերի հետ, բավարար չքնել․ ահա դրանք էլ առաջացնում են անհանգստություն և հուզմունք: Եվ եթե ավելացնենք կորոնավիրուսի հետ կապված ավելի շատ սահմանափակումներ, հիասթափված ծրագրեր, մեր առողջության համար վախեր, ապա սթրես է առաջանում: Հայտնի է, որ սթրեսը բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի ռիսկի գործոն է: Դրա կապը քաշի ավելացման հետ պակաս ակնհայտ է, բայց այդպես է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսի պայմաններում որոշ մարդիկ գիրանում են, իսկ մյուսները` նիհարում: Ընդհանուր առմամբ, ցույց է տրվել, որ սթրեսը, օրինակ, ձեր տոնական սեղանի անթերի լինելու մասին անհանգստանալը, ավելի հավանական է, որ կհանգեցնի քաշի ավելացման:
Ինչպե՞ս առողջ մնալ արձակուրդների ընթացքում
Լավ նորությունն այն է, որ սննդարար ուտեստներ օգտագործելը, ֆիզիկական վարժություններ կատարելը և կանոնակարգված քունը սովորություններ են, որոնք տարվա ընթացքում կարևոր են, իսկ արձակուրդների ընթացքում կարող են օգնել առողջ քաշ պահպանելու, ղեկավարելու սթրեսի մակարդակը և պահպանելու իմունային համակարգի աշխատանքը:
Մեր խորհուրդները կօգնեն ձեզ  առողջ մնալու:
Պարտականությունների կատարում
Աշխատանքի, նվերների գնումներ կատարելու, հանդիսավոր ընթրիքի և տան շատ գործերի պլանավորումն ու կատարումը կարող է սթրես առաջացնել: Այնպես որ կանգ առեք: Եվ բաժանեք պարտականությունները: Թող ընտանիքի անդամներից մեկը նվերներ գնի, մյուսը՝ մթերային ապրանքներ: Մեկը պատրաստում է, մյուսը սեղան է դնում ու նվերներ է փաթեթավորում: Ամանորի նախապատրաստական աշխատանքներին շուտ պատրաստվեք։
Ինքներդ ձեզ ոչ մի բանից մի զրկեք, բայց միայն մեկ օր։ Ոչ ոք չի գիրանա, եթե Ամանորի նախօրեին կամ Սուրբ ծննդյան սեղանի շուրջ սրտանց ընթրի: Բայց եթե արձակուրդի ողջ 10 օրվա ընթացքում ինքներդ ձեզ ոչինչ չեք մերժում, շարունակում եք վայելել անառողջ սնունդ և ըմպելիքներ՝ «կեր այն, թե չէ կկորչի» սկզբունքով, այդ դեպքում կշիռ կավելացնեք: Կիսատ աղցանը դեն նետելն ավելի հեշտ է, քան ավելացրած կիլոգրամները կորցնելը:
Թույլ տվեք ձեզ տոնական օրերին ամեն ինչ ուտել՝ միայն որոշակի օրերին: Օրինակ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 7-ին: Դե, գուցե նույնիսկ հին Նոր տարուն: Իսկ մնացած օրերին հավատարիմ մնացեք ձեր ամենօրյա սննդակարգին: Այդ դեպքում Դուք կկանխեք գոտկատեղի խնդիրները, չեք ծանրաբեռնի լյարդը, աղիները և կպահպանեք առողջությունը:
Պաշտպանեք ձեր դիմադրողականությունը
Ամանորի նախօրեին սթրեսը, անառողջ սնունդը, շփումները ընկերների և հարազատների հետ, ովքեր կարող են վարակների կրող լինել, փոփոխական եղանակը՝ այս բոլոր գործոնները հանգեցնում են դիմադրողականության նվազմանը:
Հնարավորինս քիչ խմեք
Բոլորս էլ հասկանում ենք․ դժվար է դիմադրել: Բայց մտածեք հետևանքների մասին:
Զարթխումի (похмелье) հետ կապված ամեն ինչ պարզ է, բայց ալկոհոլը վտանգավոր է ոչ միայն դրա համար:
Հարբած մարդը դադարում է վերահսկել սննդի սպառումը։ Նա սկսում է ուտել առանց չափի և ամեն ինչ: Եվ եթե սեղանին կան նաև քաղցր ըմպելիքներ կամ կոկտեյլներ, դա իսկապես վատ է:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլի չափից դուրս  օգտագործումը կարող է բացասաբար ազդել իմունային համակարգի վրա: Նույնն է անում նաև շաքարի ավելցուկը, ուստի շաքարային ալկոհոլային կոկտեյլները կրկնակի վնաս են պատճառում առողջությանը:
Ալկոհոլի փոխարեն փորձեք հանքային ջուր կամ գազավորված ըմպելիք՝ լայմով: Չափից շատ խմելուց հետո դուք արագ կսթափվեք, և դեռ շատ երկար կբուժեք ձեր ստամոքսը, լյարդը, սիրտը և կփորձեք նիհարել:
Շատ շարժվեք
Արձակուրդներին գայթակղիչ է հանգստանալ, հեռուստացույցի առջև դրված բազմոցին պառկել: Սա իրականում արձակուրդ չէ: Որքան շատ եք տանը, այնքան շատ եք ուտում և խմում: Դա վառելիք է ձեր սթրեսի և հոգնածության համար:
Մի ծուլացեք, ինքներդ ձեզ համար կազմակերպեք ճիշտ հանգիստ: Շարժվեք: Պլանավորեք բացօթյա ակտիվ գործողություններ՝ սահք, դահուկ, չմուշկ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է բարձրացնելու էնդորֆինների, ինչպես նաև առողջության նյարդահաղորդիչների մակարդակը, ինչպիսին է՝ սերոտոնինը: Դա արձակուրդի ժամանակ սթրեսը հանգստացնող կատարյալ միջոց է:
Բավականաչափ քնել
Հայտնի է, որ քնի պակասը սթրես է առաջացնում: Իսկ սթրեսը խանգարում է երեկոյան քնելուն, հանգեցնում է անքնության: Աշխատանքային օրերին միշտ չէ, որ հնարավոր է բավականաչափ քնել և ռեժիմ հաստատել, բայց դրա համար ճիշտ ժամանակն է՝ երկար արձակուրդներին։ Ստեղծեք քնի արարողակարգ. անջատեք էլեկտրոնիկան, էլեկտրական լույսերը մեկ-երկու ժամ առաջ, զբոսնեք, մի քիչ մաքուր օդ շնչեք, հանգստացեք մտահոգիչ մտքերից, տաք լոգանք ընդունեք: Եթե տոն օրերի ընթացքում կրկնեք այս օրինաչափությունը, կզարգացնեք ճիշտ ռեժիմը:
Ընդունե՛ք վիտամիններ
Նույնիսկ եթե փորձում եք առողջ ապրելակերպ վարել, երկար արձակուրդները ձեզ դեռ դուրս են մղում կյանքի սովորական ռիթմից:
Որպեսզի օրգանիզմն ավելի լավ հարմարվի նոր պայմաններին, ընդունեք բարձրորակ մուլտիվիտամիններ (տղամարդկանց, կանանց և երեխաների համար) և ձկան յուղ: Բայց հիշեք, որ հավելումները հատուկ նախագծված են առողջ սննդակարգը լրացնելու և օրգանիզմը նոր պայմաններում պահելու համար: Այլ կերպ ասած, դա ձեզ թույլ չի տալիս ամեն օր չափազանց շատ ուտել:
 
 
 
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: