Անպտղության բուժման և հղիության բարդությունների մեծ ռիսկի միջև կապը

Անպտղության բուժման և հղիության բարդությունների մեծ ռիսկի միջև կապը
Ըստ ուսումնասիրությունների՝  կանայք, ովքեր ստացել են անպտղության բուժում, օրինակ`արտամարմնային բեղմնավորում, ավելի մեծ հավանականությամբ՝ բարդություններ են ունենում հղիության ընթացքում: Մենք խոսում ենք այնպիսի բարդությունների մասին, ինչպիսիք են՝ հետծննդյան արյունահոսությունը, վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելը և սեպսիսը: Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր 1000 ծնունդի դեպքում կա մոտ 10-15 բարդություն: Մայրական մահացությունը  ավելի ցածր է. այն կազմում է ոչ ավելի, քան 10 դեպք 100 000 ծնունդների համար:
Ընթերցեք նաև՝ Անպտղության հոգեբանական պատճառները
Հղիության ընթացքում բարդությունները հաճախ լինում են հանկարծակի և դժվար է կանխատեսել: Կարևոր է ժամանակին հայտնաբերել բարձր ռիսկային գոտում գտնվող բուժառուներին (պացիենտ), որպեսզի կանխվեն ամենավատ հետևանքները, ներառյալ մահը: Անպտղության համար բուժվող կանայք, հատկապես նրանք, ովքեր արտամարմնային բեղմնավորում են անցել, ավելի հավանական է (40%-ով), որ կբախվեն հղիության ծանր բարդությունների՝ համեմատած առանց բուժման հղիացած և ծննդաբերած կանանց: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ այդպիսի բարդություններ ունեցող կանանց թիվը փոքր է, ինչը նշանակում է, որ կանանց մեծամասնության համար, ովքեր չեն կարող բնական ճանապարհով հղիանալ, բուժումն անվտանգ և արդյունավետ է: Հիվանդանոցներում հետազոտել են  813 719 ծնունդներ, ներառյալ մեռելածինների տվյալները: Հաշվարկել են, որ բուժման արդյունքում հղիացել է 11 546 կին, իսկ 47 553 կին՝ բնական ճանապարհով։ Հաշվարկների համաձայն՝ ծանր բարդություններ են հայտնաբերվել բուժում ստացած 1000 հղի կանանցից 30.8-ի մոտ և բուժում չստացած 1000  կանանցից 22.2-ի։ Ավելի բարձր ռիսկ է նշվել այն կանանց շրջանում, ովքեր արտամարմնային բեղմնավորում են անցել, բայց ոչ այն կանանց շրջանում, ովքեր այլ կերպ են բուժվել անպտղության համար (ներարգանդային սերմնավորում, ձվազատման ինդուկցիա հատուկ դեղերով): Ընթացիկ ուսումնասիրությունը, ինչպես և այլ ուսումնասիրություններ, ցույց են տալիս, որ  40 տարեկանից բարձր տարիքի և երկվորյակներով կամ եռյակով հղիության դեպքում բարդությունների ռիսկն ավելի մեծ է։ Բժշկության որոշակի փուլեր` արտամարմնային բեղմնավորման ժամանակ, ինչպիսիք են ձվարանների գերխթանումը կամ թարմ սաղմի՝ սառեցվածով փոխարինումը, ինչպես նաև բարդությունների մեծ ռիսկը պայմանավորված են այն հանգամանքով, որ արհեստական բեղմնավորման դիմում են բարձր ռիսկային խմբում գտնվող բուժառուները (պացիենտ): Անցած մի քանի տարիների ընթացքում բժշկական և գիտական հանրության կողմից լուրջ ջանքեր են գործադրվել `նախքան անպտղության բուժումը մայրական օպտիմալ առողջության համար պայմաններ ստեղծելու համար: Բացի այդ, պտղաբերության ոլորտի մասնագետները այժմ հաճախ նախընտրում են տեղադրել միայն մեկ էմբրիոն, որպեսզի խուսափեն բազմապտուղ հղիությունից։ Այս աշխատանքը կարող է հանգեցնել հետագա խորը հետազոտության, որը կարող է օգնել պարզելու, թե ինչպես կարելի է փոփոխություններ կատարել անպտղության բուժման արձանագրություններում `առողջության ռիսկերը նվազագույնի հասցնելու և մոր ու նրա երեխայի հաջող և անվտանգ հղիության հավանականությունը մեծացնելու համար:
 
Աղբյուրը
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում