Մեղվի խայթոց 

Մեղվի խայթոց 
Մեղուներ կան այնտեղ, որտեղ ինչ-որ բան ծաղկում է. մարգագետիններում, դաշտերում, անտառներում, հրապարակներում և զբոսայգիներում: Իսկ այգեգործները փորձում են մեղուներին ներգրավել իրենց դաշտ, քանի որ հենց նրանք են փոշոտում բանջարեղենը, պտղատու ծառերը և հատապտուղների թփերը: Մեղուները, իհարկե, օգտակար են, մեղվաբուծական արտադրանքը բուժիչ է,   մեղուների թույնը նույնիսկ օգտագործվում է բժշկության մեջ: 
Այնուամենայնիվ, մեղվի խայթոցը խնդիր է: Առնվազն ցավոտ է ու տհաճ: Բայց որոշ մարդկանց համար դա կարող է մահացու լինել: 
Մեղվի խայթոցի նշաններ 
Որպես կանոն, միայն երեքն են. 
  •  սուր այրող ցավ, 
  • մաշկի կարմրությունը կենտրոնում՝ սպիտակ կետով. սա կծածի տեղն է,
  • արագ ուռչելու հատկություն։ 
Մարդկանց մեծամասնության մոտ սահմանափակվում է այսքանով: Այնուամենայնիվ, տուժած որոշ մարդիկ կարող են ալերգիկ ռեակցիա ունենալ: Եվ այդ ժամանակ հիմնական ախտանիշներին կավելանան նաև մյուսները. 
  • կծած հատվածում ծանր, արագ առաջացող ուռուցք,
  • ուժեղ քոր և ցան ամբողջ մարմնով, 
  • սրտխառնոց և փսխում, 
  • շնչառության դժվարություն, որը նման է ասթմայի նոպաների: 
Առաջին օգնություն մեղվի խայթոցի դեպքում 
Մեղվի խայթը ունի խազեր․ եթե միջատը մտցնում է այն մաշկի մեջ, այն չի կարող այլևս հանել: Դրանից հետո մեղուն սատկում է, և խայթը շատ դեպքերում մնում է խայթոցի տեղում, այն պարկիկի հետ միասին, որի մեջ գտնվում է թույնը ու շարունակում տարածվել օրգանիզմում։ Հետևաբար, առաջին քայլը պետք է լինի այն հեռացնելը: 
Հետագա գործողությունները հետևյալն են. 
  • լվանալ կծած տեղը օճառով. այսպես կմաքրեք թույնի մնացորդները մաշկից 
  • սառույց դնել կծած հատվածում. դա կնվազեցնի ցավը և մասամբ կթեթևացնի այտուցը 
  • քսել ցանկացած հանգստացնող քսուք, եթե ձեռքի տակ ունեք, օրինակ՝ հիդրոկորտիզոն. դա կթուլացնի փքվածությունն ու քորը 
  • ավելի շատ ջուր խմել. այս կերպ թույնն ավելի արագ կհեռացվի օրգանիզմից 
  • եթե ալերգիկ ռեակցիայի նշաններ են հայտնվում, վերցրեք հակահիստամինային դեղամիջոց՝ սուպրաստին, տավեգիլ, զիրտեկ, նիկսառ և այլն
  • եթե ալերգիկ ռեակցիան արագ է զարգանում, և կյանքին սպառնում է վտանգ, անհապաղ զանգահարեք շտապօգնություն 
Մեղվի խայթոցի հետևանքները 
Անաֆիլաքսիսը ծանր, կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիա է: Նրա ախտանիշներն են. 
  • պարանոցը և կոկորդը ուժեղ այտուցվում են
  • խանգարվում է շնչառությունը. այն ավելի հաճախակի է դառնում, դժվարանում է շնչելը
  • ճնշումը կտրուկ ընկնում է, զարկերակը դառնում է թելանման
  • գլխապտույտ է առաջանում
  • անձը կորցնում է գիտակցությունը: 
Եթե մեղուն թռչում է մոտերքում կամ նստում ձեր վրա, կտրուկ շարժումներ մի արեք, մի թափահարեք ձեր ձեռքերը։ Այն կարող է ընկալել ձեր շարժումները որպես սպառնալիք և ստիպված կլինի պաշտպանվել: Մեղուները հենց այնպես չեն կծում:  
Հնարավո՞ր է մահանալ մեղվի խայթոցից 
Սա հազվադեպ կարող է պատահել։ Մահ կարող է գրանցվել, եթե թույնը առաջացնում է ծանր ալերգիա՝ անաֆիլաքսիա: 
Ինչպես հեռացնել մեղվի խայթը  
Խայթը քաշելն ամենահարմարն է ունելիով, նկարչական գրիչով կամ նմանատիպ այլ բաներով: Ավելին, պետք է բռնել խայթը հենց իրենից, և ոչ թե թույնի պարկիկից, այլապես մարմնի մեջ ավելի շատ թունավոր նյութ կանցնի: Եթե ձեռքի տակ չունեք այս գործիքները, փորձեք օգտագործել որևէ քարտ՝ խայթը հեռացնելու համար՝  եզրով քերելով խայթոցից հեռու, խայթոցի երկայնքով: Փորձեք կտրուկ  չլինել, հեռացնել այն դանդաղ և զգուշորեն։ Եթե այն կտրվի, մաշկի տակից դուրս բերելը շատ ավելի դժվար կլինի, և մնացորդը կարող է բորբոքում առաջացնել: Վերջում անպայման ախտահանեք այդ հատվածը սպիրտի կամ բետադինի լուծույթով:
 
Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: