Պե՞տք է ընդունել կանխարգելիչ հաբեր ճիճվակրության դեմ 

 
Պե՞տք է ընդունել կանխարգելիչ հաբեր ճիճվակրության դեմ 
Երբեմն մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային ամեն տարի դեղահաբեր տալ` ճիճվակրությունը կանխելու համար, հատկապես եթե տանը կենդանիներ կան: 
Ճի՞շտ է արդյոք այս մոտեցումը երեխաների կամ մեծահասակաների դեպքում: 
Եկե՛ք հասկանանք։  
Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ վարակվել եք 
Այցելե՛ք թերապևտին․ միայն նա կարող է նշանակել գրագետ հետազոտություն և դեղեր: Հելմինտիասը վտանգավոր հիվանդություն է. որդերը սնվում են մարդու հյուսվածքներով և արյամբ: Ինքնաբուժումն անընդունելի է, հակառակ դեպքում դա  նույնիսկ կարող է հանգեցնել մահվան: 
Ի՞նչ կպատահի, եթե առանց նշանակման օգտագործեք  դեղահաբեր 
Հակահելմինտային դեղերը բավականին թունավոր են և ունեն բազմաթիվ կողմնակի ացդեցություններ. 
• գլխացավ 
•պարեստեզիա՝ զգայունության խանգարում․ այդ դեպքում օրգանիզմում կարող է առաջանալ այրոց, քոր և փշաքաղում 
•պերիֆերիկ պոլինեյրոպաթիա՝ նյարդային մանրաթելերի վնասում 
•հոտառական հալյուցինացիաներ․ տհաճ հոտերի խաբուսիկ զգացողություն 
•ցնցումներ 
•խոսքի խանգարում 
•դող 
Ինչպիսի՞ կանխարգելում է անհրաժեշտ 
•լվացե՛ք ձեռքերը և շան թաթերը 
Ասկարիոզը, էնտերոբիազը, տոքսոկարիոզը և էխինոկոկոզը կեղտոտ ձեռքերի միջոցով փոխանցվող հիվանդություններ են: Հետևաբար, դրսից ներս գալով՝ անհրաժեշտ է հետևողականություն դրսևորել հիգիենայի կանոնների պահպանման հարցում։ 
• մի՛ կերեք հում միս և ձուկ, մի՛ տվեք կենդանիներին, հատկապես, եթե այն չի սառեցվել 
Տանը պատրաստված խավիարը, հատկապես ձկան խավիարը, նույնպես վտանգավոր է. այն կարող է պարունակել լայն երիզորդի թրթուրներ: Իսկ արյունոտ սթեյքերի սիրահարները կարող  են վերցնել խոշոր եղջերավոր կամ խոզի երիզորդներ: 
• տարին մեկ անգամ այցելե՛ք  անասնաբույժի 
Բժիշկը որքան շուտ հայտնաբերի ընտանի կենդանու մոտ ճիճուներ, այնքան ավելի հեշտ կլինի դրանք հեռացնել: Խորհուրդ է տրվում ընտանի կենդանուն տարեկան մեկ անգամ տանել  բժշկական հետազոտության: Քոթոթներին ու կատվի ձագուկներին անհրաժեշտ է տարվա ընթացքում երեք անգամ տանել բժշկի։ 
Թույլ մի՛ տվեք, որ ընտանի կենդանիները և երեխաները խաղան ավազով 
Ասկարիդի թրթուռները հաճախ բնակվում են ավազի մեջ: Այդ պատճառով, Եվրոպայի խաղահրապարակներում ավազե անկյուններն այժմ հիմնականում արգելված են: 
•մի՛ դիպչեք թափառող կենդանիներին 
էխինոկոկի երիզորդը առավել հաճախ կարելի է վերցնել թափառող շներից: Մակաբույծի ձվերը մորթուց կարող են անցնել ինչպես ձեր, այնպես էլ  ընտանի կենդանու օրգանիզմ: 
•պարբերաբար մաքրե՛ք ձեր տունը 
Հողի մասնիկները և ճիճուների թրթուրներով արտանետումները փողոցում նստում են կոշիկների վրա: Հետևաբար, հարկավոր է  փոշեկուլով պարբերաբար մաքրել հատակը և լվանալ  օճառաջրով:
 
Աղբյուրը
Ներքին արյունահոսություն մեծահասակների մոտ. ախտանիշներ, պատճառներ, բուժում 

Ներքին արյունահոսություն մեծահասակների մոտ. ախտանիշներ, պատճառներ, բուժում 

Ներքին արյունահոսություն է տեղի ունենում,  երբ արյունը լցվում է թափված արյան կամ մարմնի բնական խոռոչի մեջ

Ի՞նչ անել  երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար 

Ի՞նչ անել  երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար 

Ի տարբերություն զարկերակների՝ երակները չեն կարող կծկվել

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Աղիքային վարակ է, որն առաջացնում են մինչև 40 սմ երկարություն ունեցող կլոր որդերը։

Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․

Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․

Ի՞նչ է աճուկային հատվածի ճողվածքը,  որո՞նք են դրա ախտանիշները