Ինչպե՞ս հասկանալ, որ չզարգացող հղիություն է և ի՞նչ անել 

Ինչպե՞ս հասկանալ, որ չզարգացող հղիություն է և ի՞նչ անել 
Ինչ է չզարգացող հղիությունը 
Չզարգացող հղիությունը պայման է, երբ սաղմը կամ պտուղը մահացել է, բայց դեռ արգանդում է: Ընկերքը շարունակում է հորմոններ արտազատել, ուստի կինը երբեմն ունենում է հղիությանը բնորոշ նշաններ: Գինեկոլոգը ցանկացած պահի կարող է ախտորոշել չզարգացող հղիությունը: 
Որոնք են չզարգացող հղիության պատճառները 
Չզարգացող հղիության մի քանի պատճառ կա:  
Արգանդի անատոմիայի խանգարում 
Անոմալիաների դեպքում պտուղը կամ սաղմը մահանում են  այն փաստի պատճառով, որ ձվաբջիջը պատշաճ կերպով չի ամրանում արգանդի խոռոչի պատին: 
Սաղմի քրոմոսոմային անոմալիա 
Այդ պատճառով է տեղի ունենում վիժումների 50-85% -ը: Եթե բեղմնավորված ձվաբջիջը բաղկացած է 23 զույգ քրոմոսոմներից, ապա այն հարմարեցված է առողջ սաղմի զարգացմանը, որն ութերորդ շաբաթվա ընթացքում վերածվում է պտղի: Եթե ապագա երեխան ունի 23 զույգից ավել կամ պակաս քրոմոսոմ՝ դա անոմալիա է:  Սա կարող է առաջացնել չզարգացող հղիություն կամ վիժում, սովորաբար առաջին եռամսյակում: 
 Արյան մակարդման խանգարում 
Չզարգացող հղիության մեկ այլ պատճառ `գենետիկ թրոմբոֆիլիան կամ հակաֆոսֆոլիպիդային սինդրոմը: Հիվանդության դեպքում արյունը շատ ակտիվորեն թրոմբ է առաջացնում, իսկ ընկերքում կարող են թրոմբներ հայտնվել: Դրա պատճառով պտղի արյան մատակարարումը վատթարանում է, և որոշ դեպքերում նա մահանում է: 
Վարակներ 
Դրանք միշտ չէ, որ հանգեցնում են չզարգացող հղիության կամ վիժման, բայց մեծացնում են ռիսկը: Հետևյալ վարակները կարող են վտանգավոր լինել սաղմի կամ պտղի համար. 
տոքսոպլազմոզ, ցիտոմեգալովիրուսային վարակ, գենիտալ հերպես,  գոնորիա, քլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: 
Որոնք են չզարգացող հղիության ախտանիշները 
Եթե կինը ունեցել է  զարգացող հղիության նշաններ: Կարող են անհետանալ սրտխառնոցը, փսխումը և հիպերսալիվացիան, այսինքն թքագեղձերի սեկրեցիայի ավելացումը): 18-ից 21-րդ շաբաթվա ընթացքում երեխան չի սկսում շարժվել կամ շարժումները անհետանում են: Եթե մահացած պտուղը արգանդում է ավելի քան 3-4 շաբաթ, կարող են թուլություն, գլխապտույտ և ջերմություն հայտնվել: 6-րդ շաբաթում `հայտնվում է արյունանման արտադրություն: Կանանց միայն 10% -ն է գանգատվում այդ ախտանիշներից: 
Ինչ անել, եթե կասկածում եք, որ կա չզարգացող հղիություն 
Դեղորայքային ընդհատում 
Հնարավոր է իրականացնել մինչ հղիության 8-րդ շաբաթը: Բժիշկը պացիենտին նշանակում է դեղամիջոց, որը մի քանի ժամ անց առաջացնում է կծկումներ, արյունային արտադրություն և հետագայում վիժում: Դեղամիջոցներ են սահմանվում նաև կնոջն օգնելու համար՝ հաղթահարել կողմնակի բարդությունները: Օրինակ ՝ սարսուռ կամ ջերմություն: 
Վակում-ասպիրացիա 
Միջամտությունը իրականացվում է մինջև 12 շաբաթը, եթե կինն ունի չզարգացող հղիություն: Ընթացակարգի ընթացքում վիրաբույժը հեռացնում է մահացաց պտուղը և ընկերքը: Շատերն ընտրում են այս տարբերակը, քանի որ դա հղիությունն ընդհատելու ամենաարագ ձևն է: Ընթացակարգը տևում է մոտ 20 րոպե, տեղային կամ ներերակային անզգայացման տակ:  
 
Աղբյուրը
Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…