Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ համեմ ենք ուտում
Տարբեր ուտեստներ պատրաստելիս մենք հաճախ օգտագործում ենք գինձ` անուշահոտ մանր հատիկներ: Այս բույսի կանաչ հատվածը համեմն է, որը շատ նման է մաղադանոսին․ տարբերել դրանք հնարավոր է համով և հոտով:
Համեմն աճել է Միջերկրական ծովի երկրներում և օգտագործվել հնուց ի վեր:
Ավելին, առավելապես օգտագործվել է ոչ թե որպես համեմունք, այլ որպես
բուժիչ միջոց՝ էլիքսիրների, թուրմերի և բուժիչ յուղերի մեջ: Այն նույնիսկ
օգտագործվում էր կախարդական ծեսերում:
Համեմի հայտնի անուններն են՝ չինական մաղադանոս, կոլանդրա, կիշնեց, հեմեմ,
քիշիշ, չիլանտրո, քաշնիչ, կինջի, շլենդրա:
Կարող եք ընթերցել նաև՝ Սամիթ.օգտակար և վնասակար հատկությունները
Ինչո՞ւ է օգտակար համեմը
Համեմը մանրաթելերի, պեկտինի, վիտամինների, միկրոէլեմենտների և
մակրոէլեմենտների, եթերայուղերի, օրգանական թթուների աղբյուր է: Նման
հարուստ կազմի շնորհիվ համեմն ի վիճակի է բարենպաստորեն ազդելու օրգանիզմի գործունեության վրա, թեթևացնելու որոշ ախտանիշներ և արագացնելու վերականգնումը:
Պեկտինը և մանրաթելերն օգնում են բարելավելու մարսողության գործընթացը,
մաքրելու օրգանիզմը տոքսիններից: Համեմը պարունակում է E, C, A և B խմբի վիտամիններ: Նրանք կարևորում են վիտամին P-ի (ռուտին)
օգուտները, որոնք օգնում են վերականգնելու վնասված բջիջները, բարձրացնելու
իմունիտետը, ամրացնելու արյան անոթների պատերը, կլանելու վիտամին C-ն, ինչպես նաև ցուցված է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակ:
Բացի այդ, համեմն ունի վիտամին K-ի բարձր պարունակություն, որը
կարգավորում է արյան մակարդումը, դրականորեն է ազդում ոսկորների և կապող
հյուսվածքների նյութափոխանակության վրա, բարելավում է լեղապարկի և լյարդի
աշխատանքը, և ի վիճակի է չեզոքացնելու որոշ տեսակի թունավորումներ:
Միկրոտարրերի շարքից` ցինկ, մանգան, երկաթ, սելեն, համեմն ավելի շատ
պարունակում է պղինձ, որը ներգրավված է ֆերմենտների սինթեզի և կոլագենի
ձևավորման մեջ, ազդում է հեմատոպոեզիայի գործընթացների վրա, օգնում է
իմունային համակարգին, նյութափոխանակության գործընթացներին:
Համեմը մակրո սնուցիչների աղբյուր է, ինչպիսիք են՝ կալիումը, նատրիումը,
մագնեզիումը, ֆոսֆորը և կալցիումը:
Այն պարունակում է օրգանական ճարպաթթուներ, դրանցից մեկը (լինոլեիկ)
պատասխանատու է ճարպերի նյութափոխանակության համար: Կարևոր դեր ունի նիհարելու գործընթացում և առողջ քաշի մակարդակը պահպանելու հարցում:
Միրիստական թթուն, որը համեմի մասն է կազմում, կայունացնում է
սպիտակուցների կառուցվածքը, օլեինաթթուն էներգիայի աղբյուր է, իսկ նրա
առաջացմանը մասնակցում են պալիտանական թթուն և ստեարաթթուն, որոնք մտնում են համեմի կազմի մեջ:
Համեմն իջեցնում է ցավի զգացողության շեմը, ունի միզամուղ և խորխաբեր
ազդեցություն:
Համեմի հակացուցումները
Առողջ մարդու մոտ համեմի չափազանց շատ օգտագործումը կարող է առաջացնել՝ դաշտանային ցիկլի խանգարումներ կանանց մոտ, քնի խանգարում, տղամարդկանց մոտ՝ պոտենցիայի թուլացում և հիշողության կորուստ:
Այս կանաչին հակացուցված է գաստրիտի, բարձր թթվայնության, սրտի
հիվանդությունների, հիպերտոնիայի, թրոմբոֆլեբիտի, թրոմբոզի և շաքարախտի
ժամանակ:
Համեմը խոհարարության մեջ
Համեմի մատղաշ կանաչիներն ավելացվում են աղցանների, իսկ
չորացրածը` ապուրների և մսային ուտեստների մեջ: Համեմի սերմերը օգտագործվում են պանրի, երշիկեղենի, մսի, ձկան համտեսի համար և ավելացվում են մարինադների, սոուսների (թանձրուկ), թթվի, ալկոհոլի և խմորեղենի մեջ:
Նմանատիպ նյութեր

Աղը, սխտորը և համեմունքները հղիության ընթացքում

Հազրեվարդ (ռոզմարին)․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Քրքում․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մանանեխ (գորչիցա)․օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մշկընկույզ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
