Մանանեխ (գորչիցա)․օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մանանեխն աշխարհի ամենահայտնի համեմունքներից է։ Օժտված է տաքացնող, հակաբորբոքային, խորխաբեր, մանրէազերծող հատկություններով։
Օգտակար հատկությունները
Մանանեխն ունի տաքացնող հատկություն, այդ պատճառով այն օգտագործում են հարբուխի ժամանակ ինչպես համեմունքի տեսքով, այնպես էլ սպեղանիների, կոմպրեսների տեսքով։
Լավացնում է ախորժակը, նպաստում մարսողական համակարգի լավ աշխատանքին, կարգավորում է նյութափոխանակությունը։
Ունի լուծողական թույլ ազդեցություն։
Օգնում է լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ։
Որպես կանարգելիչ միջոց օգտագործվում է սրտանոթային մի շարք հիվանդությունների դեպքում (հիպերտոնիա, աթերոսկլերոզ և այլն)։
Ուժեղացնում է արյան շրջանառությունը։
Օգտագործում են ռադիկուլիտի, ռևմատիզմի, նևրիտի, մկանային ջղաձգումների ժամանակ։
Լավացնում է տեսողությունը։
Օգտագործվում է նաև մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ։
Նպաստում է քաշի նվազմանը։
Մանանեխն իմբիրի պես նպաստում է լիբիդոյի բարձրացմանը։
Օգտագործում են նաև մազերը լվանալու համար, քանի որ օգնում է մազաթափության ժամանակ, ինչպես նաև փայլ ու ամրություն է հաղորդում մազերին։
Հակացուցումները
Մանանեխը չի կարելի չարաշահել, քանի որ կարող է վատ հետևանքներ ունենալ՝ այրել լորձաթաղանթը, գիտակցության կորստի հասցնել և այլն։ Բուժման նպատակով օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ բուժման տարատեսակ ձևերը հակացուցումներ ունեն (սրտանոթային համակարգի մի շարք հիվանդություններ, երիկամների հիվանդություններ և այլն)։