Մշկընկույզ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մշկընկույզ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Մշկընկույզը համեմունք է, որ ավելացվում է բանջարեղենային ու մսային կերակուրներին, թխվածքներին, սոուսներին։ Ունի առանձնահատուկ համ և բույր, օժտված է առողջության համար օգտակար մի շարք հատկություններով։ Մեծ քանակությամբ օգտագործումը վտանգավոր է։

Պարունակում է վիտամիններ А, Е, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կրախմալ, եթերային յուղեր, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ մագնիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, կալցիում, յոդ և այլ նյութեր։

Կալորիականությունը

100 գրամ մշկընկույզի կալորիականությունը շուրջ 550 կկալ է։

Օգտակար հատկությունները

Տոնուսավորող ազդեցություն է թողնում սրտանոթային ու նյարդային համակարգերի վրա։

Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, լավացնում է մարսողությունը, գրգռում է ախորժակը, օգնում է հանգստացնել ստամոքսի ցավը և ազատվել փորլուծությունից։

Համարվում է աֆրոդիզիակ, բարձրացնում է տղամարդկանց սեռական ակտիվությունը։

Լավացնում է հիշողությունը, խթանում ուղեղի աշխատանքը։

Հակացուցումները

Հակացուցված է անհատական անհանդուրժողականության, հղիության դեպքում, փոքր տարիքում։ Երեք և ավել (կամ դրան համարժեք չափով աղացած վիճակում) մշկընկույզ ուտելու դեպքում հնարավոր է, որ սննդային ուժեղ թունավորում առաջանա, որն իր հերթին կարող է ուղեկցվել արագ սրտխփոցով, ապակողմնորոշմամբ, հալուցինացիաներով, էյֆորիայով և անգամ մահվամբ։ Նշված որևէ ախտանշանի դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

views 13512
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար