Հեշտոցի ցավը հղիության ընթացքում

Հեշտոցի ցավը հղիության ընթացքում

Հաճախ դժվար է լինում պարզել հեշտոցում զգացվող ցավի պատճառը, քանի որ այն կարող է բազմաբնույթ լինել։Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, արտադրությամբ, տհաճ հոտով, այրոցով, հեշտոցի չորությամբ և այլ նշաններով։

Հեշտոցի ցավը հղիության դեպքում այլ բնույթ է կրում՝

  • արտադրություն և քոր միզասեռական վարակների պատճառով,
  • ցավ սեռական ակտի ընթացքում։

Հեշտոցամուտքի շրջանի ցավը կարող է առաջանալ տեղային միզասեռական որևէ վարակի կամ հեշտոցի նորմալ միկրոֆլորայի փոփոխության պատճառով, օրինակ՝ միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, կանդիդոզի, գարդներելլոզի, քլամիդիոզի, սեռական հերպեսի և այլն։ Վերջիններս վուլվայի լորձաթաղանթի, արգանդի մարմնի և հավելումների բորբոքման պատճառ են դառնում։

Ախտանշաններն են՝

  • այրոց և քոր,
  • առատ լորձարտադրություն,
  • լորձաթարախային արտադրություն,
  • տհաճ հոտ և այլն։

Վերոնշյալ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի և մի շարք հետազոտություններ անցնել՝ քսուքի հետազոտություն, ՊՇՌ-ախտորոշում, մանրէաբանական ցանքս և այլն։

Բուժումը

Առաջին հերթին հարկավոր է պարզել խնդրի պատճառը։ Հետծննդաբերական շրջանում առաջին օրերի ընթացքում ցավը բնական է և կարող է տևել միջինում 3-6 ամիս։ Պատճառը հայտնաբերելուց հետո բուժումն ուղղվում է դրա վերացմանը՝ հիմնական հիվանդության վերացմանը։

Հաճախ պահանջվում է նաև հարակից ոլորտների մասնագետների խորհրդատվության դիմել, օրինակ՝ ուրոլոգի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի։ Այդ թույլ կտա պարզել իրական պատճառը և ամենաարդյունավետ բուժումն ընտրել։

 

Աղբյուրը

views 22234
Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Բարդություններ / միջամտություններ

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ստամոքսի քաղցկեղ

Բարդություններ / միջամտություններ

Ստամոքսի քաղցկեղ

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Բարդություններ / միջամտություններ

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից