Տոքսիկոզ․ ինչպե՞ս ազատվել տհաճ զգացողություններից

Տոքսիկոզ․ ինչպե՞ս ազատվել տհաճ զգացողություններից

Տոքսիկոզը հղիության ընթացքում բնական վիճակ է, սակայն երբեմն այնքան անտանելի է դառնում, որ կինն ստիպված է լինում ամբողջ օրն անցկացնել անկողնում։ Տոքսիկոզի մասին կարող եք կարդալ ստորև նշված հոդվածում։

Կարդացեք՝ Տոքսիկոզի պատճառները

Հղիության ընթացքում տոքսիկոզը պայմանավորված է լինում կնոջ օրգանիզմում ընթացքող հորմոնային փոփոխություններով, որոնք տևում են երեք ամիս․ այդ ընթացքում կազմավորվում են երեխայի հիմնական օրգան-համակարգերը։ Այսօր կխոսենք տոքսիկոզին դիմակայելու ձևերի մասին։

Սնունդ

Վիճակը հնարավոր է բարելավել սրտխառնոցը մեղմող սննդատեսակների միջոցով։ Պետք է գտնեք ձերը։ Այդ հատկությունն ունի կիտրոնը, աղի բանջարեղենը, չորացրած հացը, ոմանց օգնում են նաև բույրերը, օրինակ՝ եթերային յուղերի։

Օրվա ռեժիմի փոփոխություն

Հղի կնոջ համար հանգստի ռեժիմը խիստ կարևոր է․ չարժե շատ հոգնել, հատկապես՝ առաջին եռամսյակի ընթացքում։ Հարկավոր է պարբերաբար զբոսանքի գնալ, մաքուր օդ շնչել, ժամանակ անցկացնել բնության գրկում։

Սննդի օրաբաժին

Հարկավոր է սնվել հաճախ՝ 2-3 ժամը մեկ, բայց փոքր չափաբաժով և ցանկալի է սնունդը  ընդունել սառը կամ սենյակաին ջերմաստիճանի։ Ավելի լավ է նախաճաշել անկողնում, այնուհետև մի փոքր էլ պառկած մնալ ու նոր միայն վեր կենալ։

Հիգիենա

Հիգիենան նույնպես կարևոր է։ Հաճախ օդափոխեք ննջասենյակը։ Բարենպաստ եղանակին հնարավորության դեպքում քնեք պատուհանը բաց թողնելով։

 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում:

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում