Տոքսիկոզի պատճառները

Տոքսիկոզի պատճառները

Հղի կանանց մեծ մասը բախվում է հղիության առաջին կեսի տոքսիկոզին կամ վաղ տոքսիկոզին։ Այն ենթադրում է վատ ինքնազգացողություն, առավոտյան (և ոչ միայն) սրտխառնուք և փսխում, ուտելիքների հոտերի և արտաքին տեսքի հանդեպ զզվանք։ Որո՞նք են այդ տհաճ զգացողություների պատճառները։

«Տոքսիկոզ՝ ինքնաթունահարություն» բառն ինքնին հուշում է, որ օրգանիզմի վրա տոքսիններ՝ թույներ են ազդում։ Իսկապես, տոքսիկոզի հետ կապված զգացումները նման են թունավորման հետևանքներին։ Տոքսիկոզի իրական պատճառները մինչ օրս պարզված չեն, մասնագետներն էլ տարակարծիք են այդ հարցում։

Ամենատարածված տեսակետը հիմնված է այն բանի վրա, որ տոքսիկոզի ավարտը համընկնում է ընկերքի կազմավորման ավարտի հետ։ Մինչ այդ ընկերքն այնքան զարգացած չի լինում, որ կանխի պտղի նյութափոխանակության արգասիքների ներթափանցումը մոր օրգանիզմ, վերջիններս էլ թունավորում են առաջացնում։

Հորմոնային տեսության համաձայն տոքսիկոզն առաջանում է հորմոնային փոփոխությունների պատճառով, որոնք սրում են համային և հոտային զգացողությունները։ Արդյունքում հոտերն ու համերը, որոնք սովորական վիճակում չեն ազդում կնոջ վրա, հղիության ընթացքում սրտխառնոց և փսխում են առաջացնում։ Այնուհետև հորմոնային ֆոնը կարգավորվում է և ինքնազգացողությունը լավանում է։

Կարդացեք՝ Ինչպե՞ս պայքարել տոքսիկոզի դեմ

Հոգեբանական տեսության համաձայն տոքսիկոզի պատճառները թաքնված են նոր վիճակը չընդունելու մեջ։ Երբեմն հղիությունն անսպասելի է սկսվում, պլանավորված չի լինում կամ էլ պլանավորված է լինում, բայց ոչ տվյալ շրջանում։ Անգամ պլանավորված հղիության դեպքում կինը չգիտակցված տագնապներ և անհանգստություններ է ունենում ապագայի հանդեպ, ինչը նյութափոխանակության խանգարումներ է առաջացնում։ հուզական անկայուն վիճակը, նոր պահանջմունքները սթրեսի, նյարդային համակարգի լարվածության են հանգեցնում՝ նպաստելով նաև վաղ տոքսիկոզի առաջացմանը։

Տոքսիկոզի առաջացման մեկ այլ տեսության հիմքում տարիքային գործոնն է։ Տոքսիկոզի ավելի շատ հակված են լինում երեսունն անց կանայք։ Առողջական ընդհանուր վիճակը նույնպես կապ ունի․ տոքսիկոզի զարգացման վտանգը մեծանում է քրոնիկական հիվանդությունների, հատկապես մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում։

Տոքսիկոզի առաջացման հարցում դեր է խաղում նաև ժառանգական գործոնը։ Եթե հղիության ընթացքում ձեր մայրը կամ տատը առավոտյան սրտխառնոց են ունեցել, ապա ամենայն հավանականությամբ դուք էլ կունենաք։

Հղիության ընթացքում փոփոխվում է նաև կնոջ նյարդային համակարգը։ Ակտիվանում են ուղեղի այն մասերը, որոնք սովորական վիճակում պասիվ են։ Այդ հանգամանքն ազդում է ստամոքսաղիքային համակարգի աշխատանքի և համի ու հոտառության զգայարանների վրա։ Ուստի հավանական է նաև, որ տոքսիկոզի առաջացման պատճառները թաքնված են հենց նյարդային համակարգի մեջ։

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար հղիության ընթացքում կանայք պետք է ձեռնարկեն միևնույն նախազգուշական միջոցները, ինչ մյուս ....

Հեշտոցի ցավը հղիության ընթացքում

Հեշտոցի ցավը հղիության ընթացքում

Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, արտադրությամբ, տհաճ հոտով, այրոցով, հեշտոցի չորությամբ և այլ նշաններով...

Կրծքի այտուցվածություն

Կրծքի այտուցվածություն

Բոլոր կանայք էլ նկատած կլինեն, որ սովորաբար դաշտանին նախորդող օրերի ընթացքում կաթնագեղձերն ուռչում են, երբեմն՝ ցավում։ Երբեմն էլ ցավն այնքան ուժեղ է լինում, որ ընկնում է կնոջ աշխատունակությունը, նվազում է սեռական ցանկությունը և այլն...

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի փորձագետները եղած ապացույցների, փորձի և փորձագիտական խորհրդատվության հիման վրա հանձնարարականներ են մշակել հղի կանանց և նրանց հղիությունը վարող բժիշկների համար․․․