Բուլղարական պղպեղ․ օգտակարությունը և հակացուցումները

Բուլղարական պղպեղ․ օգտակարությունը և հակացուցումները

Բուլղարական պղպեղը հանդիպում է մի քանի գույնով՝ կանաչ, կարմիր, նարնջագույն, շագանակագույն կամ դեղին։ Հարուստ է վիտամիններով՝ А, Е, К, Р, С, ինչպես նաև В խմբի վիտամիններով (В1, В3, В2, В6, В5, В9)։

Վիտամին C-ի քանակով այն զիջում է միայն կիտրոնին և սև հաղարջին, իսկ վիտամին A-ի քանակով՝ գազարին։ Բացի այդ, պարունակում է նաև մագնիում, յոդ, ցինկ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում և կարևոր այլ հանքանյութեր։

Կալորիականությունը

100 գր պղպեղի կալորիականությունը 25 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է օրգանիզմը, բարձրացնում իմունիտետը, օրգանիզմը պաշտպանում մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններից։

Կարգավորում է մարսողությունը, լավացնում ախորժակը։

Շատ օգտակար է տեսողության համար։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, օգնում հանգստանալ, բարելավել քունը։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Լավացնում է հիշողությունը, ուստի ցուցված է մտավոր աշխատանք կատարող մարդկանց և մեծահասակներին։

Նվազեցնում է ծխախոտի վնասակար ազդեցությունը։

Լավացնում է ոսկորների, մազերի, եղունգների ու մաշկի վիճակը։

Բուլղարական պղպեղն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում։

Դրանից տարատեսակ դիմակներ են պատրաստում, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը։

Հակացուցումները

Լյարդի և երիկամների հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության, սրտի ռիթմի խանգարման, հիպերտոնիայի, էպիլեպսիայի, թութքի, խոցային հիանդության և բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում բուլղարական պղպեղը կարող է վնասել, հետևաբար պետք է կանխավ խորհրդակցել բժշկի հետ։

views 12558
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում