Եգիպտացորեն․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Եգիպտացորեն․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Եգիպտացորենը ցորենից և բրնձից հետո ամենաօգտակար ու կարևոր հատիկավորներից է։ Հարուստ է օգտակար և բուժիշ հատկություններով, որոնք պահպանվում են անգամ եփելիս։

Պարունակում է վիտամին А, Е, С, К, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կրախմալ, սննդային թելիկներ, բջջանյութ, մեծ քանակությամբ մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, ֆոսֆոր, պղինձ, մագնիում, նատրիում, նիկել, յոդ, երկաթ, ոսկի և այլ հանքանյութեր։

Կալորիականությունը

100 գրամ եգիպտացորենի կալորիականությունը 350 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը, նպաստում ինքնազգացողության լավացմանը։

Նվազեցնում է ուղեղային կաթվածի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Կարդացեք՝  Եգիպտացորենի ձեթ․ օգտակար հատկությունները

Լավացնում է նյութափոխանակությունը և բարենպաստ ազդեցություն թողնում մարսողական համակարգի վրա։

Կարոտինոիդները, որոնցով հարուստ է եգիպտացորենը, նպաստում են տեսողության լավացմանը։

Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։

Հակացուցումները

Եգիպտացորենը հակացուցված է արյան բարձր մակարդելություն ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, որոնք հակված են թրոմբոզի առաջացման։ Հակացուցված է նաև ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման շրջանում։ Բուժման նպատակով օգտագործելու դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

views 11459
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար