Նևրոզը և հղիությունը

Նևրոզը և հղիությունը

Նևրոզի պատճառները հղի կանանց դեպքում

Հղիության ընթացքում նևրոզի առաջացմանը նպաստող գործոնները բազմաթիվ են և համակցված։

- Նևրոզը կարող է ներքին օրգանների որևէ ախտաբանության դիմակավորումը լինել։ Հղիության ընթացքում օրգանիզմի փոփոխությունները (քաշի ավելացում, տոքսիկոզ և այլ) նույնպես կարող են հոգեբանական անհարմարություն առաջացնել։

- Նախատրամադրվածություն։ Եթե կինը նախկինում ունեցել է հոգեբանական խնդիրներ, ապա նևրոզի առաջացման հավանականությունը մեծ է։

- Հորմոնային տեղաշարժեր։ Գիտականորեն ապացուցված է, որ հորմոնային ֆոնի փոփոխություններն ազդում են հուզական վիճակի վրա։

- Կենցաղային անհարմարությունները, կյանքի սովորական ռիթմի փոփոխությունները, ընտանիքում կամ աշխատավայրում ունեցած խնդիրները նույնպես կարող են նևրոզ առաջացնել։

Բոլոր այդ հանգամանքները կարող են նյարդային համակարգի աշխատանքի խանգարում, դեպրեսիա, վախեր ու խուճապի գրոհ առաջացնել։

Նևրոզի ախտանշանները հղիության ընթացքում

Հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանշաններին՝ անքնություն կամ քնկոտություն, վատ տրամադրություն, անտարբերություն, անբացատրելի գլխացավ, լացելու անընդհատ ցանկություն, դյուրագրգիռ վիճակ, սուիցիդալ մտքեր։ Հաճախ հղի կինը և նրա հարազատները նշված ախտանշանները բնական են համարում, բայց տրամադրության սովորական անկումը նևրոզից կարող է տարբերել միայն մասնագետը։

Նևրոզի ազդեցությունը երեխայի վրա

Նևրոզն ինքնին «մայր-պտուղ» համակարգի օրգանական խորը վնաս չի պատճառում, քանի որ հոգեբանական ոլորտում է և չի առնչվում ֆիզիոլոգիական ֆունկցիաների հետ։ Ոչ միշտ է նևրոզ ունեցող մայրն անհանգիստ երեխա ունենում։ Մեծ վտանգ են պարունակում իրավիճակային սուր սթրեսային ռեակցիաները, որոնք կարող են հղիության բարդությունների, անգամ վիժման պատճառ դառնալ։

Կարո՞ղ է սուր նևրոզը հիպոտոնիա առաջացնել։ Նևրոտիկ ռեակցիաները վեգետատիվ դիսֆունկցիայի համախտանիշի կլինիկական ախտանշաններից են և ուղեկցվում են անոթային ճնշման նվազմամբ։ Այդ պատճառով հիպոտոնիան հղիության ընթացքում նևրոզի հավանական ախտանշան կարող է լինել։ Դիտվում են վեգետատիվ դիսֆունկցիայի նաև այլ դրսևորումներ՝ սրտխփոց, բարձր քրտնարտադրություն, ձեռքերի և ոտքերի ընդարմացում, գլխապտույտ և այլն։ Ցանկացած բնույթի անծանոթ ախտանշան պահանջում է մասնագետի խորհրդատվություն։

Նևրոզի բուժումը հղիության ընթացքում

Նևրոզի դեպքում հարկավոր է դիմել հոգեբանի, հոգեթերապևտի։ Թեթև և միջին ծանրության նևրոզի դեպքում լիովին կարելի է բավարարվել հոգեթերապևտիկ մեթոդներով։ Դեղորայքի անհրաժեշտության դեպքում նշանակումը կատարվում էմիայն հոգեթերապևտի և մանկաբարձ-գինեկոլոգի համաձայնությունից հետո։

Նևրոզը և հղիության պլանավորումը

Չի կարելի նախապես ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես նևրոզը կազդի հղիության ընթացքի վրա։ Հաճախ երեխայի սպասումը բարենպաստ ազդեցություն է թողնում, միաժամանակ հղիությունը և հորմոնային փոփոխությունները կարող են խորացնել կլինիկան, այդ պատճառով էլ հղիությանը պետք է նախորդի բուժումը, մոտավորապես 3-4 ամիս առաջ հարկավոր է վիտամինաթերապիա սկսել, ինչը կնոջ օրգանիզմը կնախապատրաստի, կհագեցնի ապագա երեխայի համար կարևոր նյութերով։

Եթե հղիությունն սկսվել է նևրոզի ընթացքում

Նևրոզը հղիությունն ընդհատելու կամ վաղաժամ ծննդալուծման ցուցում չէ։ Բուժաշխատողների և հարազատների հիմնական խնդիրը ապագա մոր համար բարենպաստ ու հարմարավետ պայմաններ ստեղծելն է։

Խորհուրդներ

  • Ընդունեք ձեր վիճակը որպես բնության կողմից կնոջը տրված պարգև։
  • Տանը բաշխեք պարտականությունները և թույլ տվեք, որ օգնեն ձեզ։ 
  • Ավելի շատ հանգստացեք։ 
  • Սկսեք նոր տեսակի զբաղմունք գտնել ձեզ համար, նկարչությամբ, հելունագործությամբ կամ արվեստի այլ տեսակներով զբաղվեք։ 
  • Հետևեք առողջ սնուցման կանոններին։ 
  • Յոգայով զբաղվեք, մեդիտացիա արեք։ 
  • Հղի կանանց համար նախատեսված ֆիզիկական վարժություններ արեք, որոնք ոչ միայն կբարձրացնեն տրամադրությունը, այլև կնախապատրաստեն ծննդաբերությանը։ 
  • Հին ու բարի ֆիլմեր դիտեք, գրքեր կարդացեք։ 
  • Խուսափեք բացասական հույզեր առաջացնող իրավիճակներից։

Մի անտեսեք ձեր վիճակը և ճիշտ ժամանակին դիմեք հոգեբանի։

 

Աղբյուրը

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է